Պատանեկան սեր
Պատանեկան սեր (հայտնի է նաև քրաշ անվամբ), ոչ պաշտոնական եզրույթ, որը ցույց է տալիս ռոմանտիկ կամ պլատոնական սիրո զգացմունքները, որոնք հաճախ ի հայտ են գալիս մանուկ կամ պատանեկան հասակում[1]։
Եզրույթը կարող է օգտագործվել նսեմացնող ձևով՝ ենթադրելով, որ սիրավեպը մակերեսային է և անցողիկ՝ համեմատած սիրո այլ ձևերի հետ[2]։ Զիգմունդ Ֆրոյդը, սակայն, հեռու էր վաղ սիրո ուժը թերագնահատելուց՝ ճանաչելով «առաջին սիրո ամրության» հիմնավորությունը[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան սերը սովորական փորձություն է հասունացման ընթացքում[4]։ Կապվածության օբյեկտ կարող է լինել հասակակից, բայց այդ եզրույթը կարող է նաև նկարագրել երեխայի սերը հասուն անձի նկատմամբ։ Շատ հաճախ երեխայի հրապուրանքի օբյեկտը դառնում է ինչ-որ մեկը երկար տարիներ, օրինակ՝ ուսուցիչը, ընտանիքի ընկերը, դերասանը կամ երաժիշտը, որի մասին երեխան երազում է[5]։
Քրաշը նկարագրվում է որպես նախադեռահասական փորձ, երբ երեխային տրվում է անհատականության զգացում, քանի որ նա զգում է անձնական զգացմունքներ իր ընտանիքի մաս չհանդիսացող մարդու նկատմամբ[6]։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը գրել է կարճ պատմություններ՝ «պատանեկան սիրո ինտուիտիվությունը գերադասելով հասուն, հիմնավորված կապվածությունից․.. այն էքստազի և հանգստի անիրական, անցանկալի խառնուրդ է»[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ray E. Short (2004). Sex, Love or Romance. էջ 16. «Simple infatuation is also known as called a 'crush' or 'puppy love'. It commonly strikes those in the early teens or younger.»
- ↑ Georgette Heyer (1974). Bath Tangle. London. էջեր 284, 183. «calf-love...a sickly, sentimental dream which only a moonstruck fool could have created!»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Sigmund Freud, On Sexuality (PFL 7) p. 67
- ↑ Short, p. 13
- ↑ Short, p. 16
- ↑ M. H. Ford, Personal Power (2004) p. 124
- ↑ Ruth Prigozy, The Cambridge Companion to F. Scott Fitzgerald (Cambridge 2002) p. 38