Jump to content

Պանագիա եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանագիա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունParos Municipality?
ԴավանանքՀունական ուղղափառ եկեղեցի
Կազմված էByzantine museum of Paros?
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Ekatontapyliani Վիքիպահեստում
ekatontapyliani.org

Հարյուր դարպասների Պանագիա եկեղեցի (Παναγία η Εκατονταπυλιανή, Екатонтапилиани), վաղ բյուզանդական տաճարային համալիր, երկու միջանցքով և մկրտարանով եկեղեցի Փարոս կղզում, Պարիկիա քաղաքում։

Պանագիա եկեղեցին կառուցվել է Հուստինիանոսի օրոք հնագույն գիմնասիայի տեղում, որը 4-րդ դարում վերածվել է եկեղեցու[1]։ Այն Հունաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ 726 թվականին այստեղ իրենց վերջին ծառայությունն են անցկացրել բյուզանդական նավատորմի նավաստիները։ Նրանք հակադրվեցին բյուզանդական կայսր Լևոն Իսավրացի, քանի որ նա վերացրեց սրբապատկերների պաշտամունքը և սկսեց դրանք հեռացնել եկեղեցիներից[2][3]։ Նավատորմը, հրամանատար Ագալիանոս Կոնտոսկելեսի և Կիկլադների նավատորմի հրամանատար Ստեփանի գլխավորությամբ, շարժվեց գրոհելու Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որտեղ անհավասար ճակատամարտի մեջ մտան Լևոն III-ի նավատորմի հետ, որն այրեց նրանց նավերը հունական կրակով։ 18-րդ դարում եկեղեցին վնասվել է երկրաշարժից[4]։ Որպես կանոն, ուղղափառ ուխտավորները կանգ են առնում հարյուրդռնանի տաճարում՝ ճանապարհին դեպի Պանագիա Եվանգելիստրիա Աստվածամոր տաճար, որը գտնվում է հարևան Թինոս կղզում[5]։ Սալոնիկում գտնվող Սուրբ Դիմիտրիոս և Ախեյրոպոետոս եկեղեցիներից հետո Պանագիան երրորդ ամենամեծ սրբավայրն է Հունաստանում և ամենահինը Էգեյան ծովի կղզիներում։ Համալիրի ամենահին շենքը Սուրբ Նիկողայոսի մատուռն է, որը թվագրվում է 313-326 թվականներին, մկրտարանը նույնպես 4-րդ դարի է, իսկ գլխավոր շենքը՝ 6-րդ դարի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BEWEB - Percorso - Battistero : Battistero di Parros». BeWeB - Beni Ecclesiastici in Web (իտալերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  2. ww25.ekatontapyliani.org http://ww25.ekatontapyliani.org/?subid1=20220412-0444-497d-9ac3-3069f543f153. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  3. Hetherington, Paul (2001). «The Greek islands : guide to the Byzantine and medieval buildings and their art». Quiller. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  4. «McGilchrist's Greek Islands». Genius Loci. 2010-2011. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  5. Freely, John (2006 թ․ հունիսի 4). «The Cyclades: Discovering the Greek Islands of the Aegean» (անգլերեն). Bloomsbury Academic. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  6. Kourayos, Yannos (2004). «Paros, Antiparos : history, monuments, museum». Adam Editions-Pergamos. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]