Պակիստանա-հնդկական հակամարտություն
Հնդկաստան-Պակիստան հակամարտություն, տարածքային հակամարտություն Հնդկաստանի և Պակիստանի միջև, որը դարձավ չորս պատերազմների պատճառ։ Բրիտանական Հնդկաստանի բաժանումից և ժամանակակից Հնդկաստանի և Պակիստանի առաջացումից ի վեր (1947 թվական) Հարավասիական այս երկու երկրները պատերազմել են չորս անգամ։ Սակայն հակամարտության ընթացքում եղել է նաև մեկ չհայտարարված պատերազմ և բազմաթիվ սահմանային ռազմական ընդհարումներ։ Քաշմիրի խնդիրը հակամարտության գլխավոր պատճառն էր, բացառությամբ 1971 թվականի պատերազմի, որի պատճառը Արևելյան Պակիստանում (այժմյան Բանգլադեշ) տեղի ունեցող քաղաքակական խժդժություններն էին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական Հնդկաստանի բաժանումը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Բրիտանական Հնդկաստանը տնտեսական լուրջ խնդիրներ ունեցան պատերազմի պատճառով[1]։ Բաժանումը, համաձայն այնպիսի քաղաքական գործիչների, որպիսիք են Միցայալ հնդկական մուսուլմանական լիգայի (անգլ.՝ All India Muslim League) առաջնորդ Մոհամմադ Ալի Ջինահը և Հնդկական ազգային կոնգրեսի (անգլ.՝ Indian National Congress) առաջնորդ Ջավահարլալ Ներուն, ենթադրվում էր, որ սկիզբ կդնեն խաղաղ հարաբերությունների։ Քանի որ հինդուիստ և մուսուլման բնակչությունը խառն էին ապրում ամբողջ երկրի տարածքում, Բրիտանական Հնդկաստանի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի թվականին հնարավոր չէր իրականացնել կրոնական սկզբունքով։ Բրիտանական Հնդկաստանի մուսուլման բնակչության մեկ երրորդից ավելին մնաց Հնդկաստանում[2]։ Մինչհամայնքային բախումները հինդուիստների, սիքերի և մուսուլմանների միջև պատճառ հանդիսացան 500․000-1․000․000 տուժածների համար[1]։ Թագավորական կառավարում ունեցող տարածքները, ինչպես օրինակ Քաշմիրը և Հայդարաբադը, նույնպես ներառված էին բաժանման մեջ։ Այս տարածքների կառավարիչները պետք է ընտրեին միանալ Հնդկաստանին կամ Պակիստանին։ Ե՛վ Հնդաստանը, և՛ Պակիստանը պահանջում էին Քաշմիրը, և այն դարձավ հակամարտության հիմնական օջախը[1][3]։ Քաշմիրի կառավարողը միացավ Հնդաստանին՝ ստորագրելով «Միացման փաստաթուղթը» (անգլ.՝ [Instrument of Accession)[3]։
Պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմը անվանվում է նաև Քաշմիրի առաջին պատերազմ։ Այն սկսվել է 1947 թվականի հոկտեմբերին, երբ Պակիստանը մտավախություն ուներ, որ Քաշմիրի և Ջամմուի Մահարաջան կմիանար Հնդկաստանին։ Բաժանմանը համապատասխան, պետություններին էր թողնվել որոշել միանալ Հնդկաստանին կամ Պակիստանին կամ մնալ անկախ։ Ամենամեծ տարածքները՝ Ջամմուն և Քաշմիրը ունեին գերակշռող մուսուլման բնակչություն, որը կառավարվում էր հինդուիստ Մահարաջայի կողմից։ Ցեղային ուժերը, աջակցություն ստանալով Պակիստանի բանակից հարձակվեցին և զավթեցին որոշ տարածքներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1948 թվականի ապրիլի 22֊ին ընդունեց 47֊րդ բանաձևը, որը վերաբերում էր հակամարտության կարգավորմանը։ Կողմերը ամրացնում էին իրենց ռազմական ճակատները, որը հայտնի դարձավ «վերահսկողության սահմանագիծ»(անգլ.՝ Line of Control) անունով։ Պաշտոնական զինադադարը հաստատվեց 1949 թվականի հունվարի 1֊ին, ժամը 23։59-ին[4]։ Հնդկաստանը ստանձնեց պետության մեկ երրորդի կառավարումը ներառյալ Քաշմիրի դաշտավայրը, Ջամմուն և Լաբախը, այնինչ Պակիստանը ստացավ Ազադ Քաշմիրի և Բալտիստանի կառավարումը[5][6][7][8]։
1965 թվականի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պատերազմն սկսվեց Պակիստանի Ջիբրալթար գործողությունից հետո, որը նախատեսում էր ուժեր մտցնել Ջամմու և Քաշմիր` հնդկական իշխանության դեմ անհնզանդություններ բորբոքելու համար։ Հնդկաստանը պատասխանեց` սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արևմտյան Պակիստանում։ Տասնյոթ օր տևած պատերզամում կողմերը կիրառեցին ծանր հրետանի, զրահատանկային տեխնիկա` միմյանց պատճառելով ահռելի մարդկային կորուստներ:[9][10] Կողմերի միջև ռազմակն գործողությունները դադարեցվեցին միայն ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական միջամտությունից հետո, երբ ընդունվեց Տաշքենդի հռչակագիրը[11]։ Ե'վ Հնդկաստանը, և' Պակիստանը պահանջում էին հաղթանակ[12][13][14][15][16][17][18][19]։
1971 թվականի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պատերազմի եզակիությունը կայանում էր նրանում, որ չներառեց Քաշմիրի խնդիրը. պատերազմի պատճառ հանդիսացավ Արևելյան Պակիստանում տիրող քաղաքական խառնակ դրությունը, որն առաջացել էր շեյխ Մուջիբուր Ռահմանի(Արևելյան Պակիստանի առաջնորդ) և Յահա խանի(Արևմտյան Պակիստանի առաջնորդ) միջև պայքարի արդյունքում։ Հակամարտության գագաթնակետը դարձավ Բանգլադեշի անկախության հռչակումը Պակիստանից։ Հետևյալ փոփոխությունների արդյունքում տասը միլիոն բենգալացիներ փախստականի կարգավիճակով հանգրվան գտան Հնդկաստանում[20]։ Հնդկաստանը միջամտեց Բանգլադեշի ազատագրման պատերազմի ընթացքին[21][22]։ Պակիստանի կողմից իրականացված «Չինգիզ խան» լայնածավալ ռազմական գործողության արդյունքում երկու պետությունների միջև պատերազմական գործողություններ սկսվեցին։ Պակիստանի ուժերը հարձակում ձեռնարկեցին Հնդկաստանի սահամանի երկայնքով, բայց վերջիններս կարողացան պահել իրենց հենակետերը։ Հնդկական բանակը պատասխանեց հակահարձակամամբ և կարողացավ հասնել հաջողությունների. գրավեց 5795 քառակուսի կիլոմետր տարածք[23][24][25] Պակիստանից` ներառյալ Փենջաբի և Սինկհի հատվածները։ Սակայն 1972 թվականին կնքված «Սիմլայի համաձայնագրի» համաձայն հետ վերադարձրեց այդ տարածքները` որպես բարի կամքի դրսևորում։ Երկշաբաթյա ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում Պակիստանի ուժերը տեղի տվեցին Հնդկաստանի և Բանգալադեշի ուժերի միացյալ հրամանատարությանը, որի արդյուքնում ձևավորվեց Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը[26]։ Այս պատերազմը մարդկային կորուստների քանակով ամենաողբերգկանն էր, որի ընթացքում շուրջ 90 հազար պակիստանայան զինվորականներ և խաղաղ բնակիչներ դարձան ռազմագերիներ (անգլ.՝ prisoners of war)[27]: Պակիստանցի մի հեղինակի վկայությամբ Պակիստանը կորցրեց իր նավատորմի կեսը, օդուժի մեկ քառորդը և բանակի մեկ երրորդը[28]։
1999 թվականի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգիլի պատերազմ անվամբ հայտնի այս հակամարտությունը ամենասահմանափակն էր։ 1999 թվականի սկզբներին Պակիստանի զինված ուժերը անցան «վերահսկողության սահմանագիծը» և զավթեցին որոշ հնդկական տարածքներ` մասնավորապես Կարգիլի շրջանը։ Հնդկաստանը ձեռնարկեց մեծածավալ ռազմական և դիվանագիտական հարձակում` Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները իր տարածքից հեռացնելու համար[29]։ Երկու ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում հնդկական զորքերը վերադարձրել էին գրավյալ տարածքների մեծ մասը[30][31][32]։ Մտավախություն ունենալով, որ հակամարտությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունը, ԱՄՆ գլխավորությամբ, մեծացրեց միջազգային ճնշումը Պակիստանի վրա` հնդկական տարածքներից զորքերը դուրս բերելու համար[29][33]։ Հանդիպելով միջազգային մեկուսացմանը` Պակիտսանի արդեն թույլ տնտեսությունը ավելի թուլացավ[34][35]:Պակիստանի ուժերի բարոյահոգեբանական ոգին զգալիորեն անկում ապրեց զորքերը դուրս բերելուց հետո` մեծ կորուստներ ունենալու պատճառով[36][37]։ Կառավարությունը հրաժարվեց ընդունել մահացած զինվորների մարմինները[38][39]. սա մի քայլ էր, որը բողոքների և ցույցերի պատճառ դարձավ երկրի հյուսիսային շրջաններում[40][41]։ Սկզբնապես Պակիստանը չէր ընդունում կորուստների իրական քանակը, բայց ավելի ուշ Նավազ Շարիֆը փաստեց, որ շուրջ 4 հազար զինվորներ են զոհվել գործողության ընթացքում և Պակիստանը պարտվել է[42][43]։ Մինչև 1999 թվականի հուլիս ամիսը կազամկերպված ռազմական գործողությունները Կարգիլում դադարեցվեցին[33]։
Այլ ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոհիշյալ պատերազմներից բացի ժամանակ առ ժամանակ եղել են նաև այլ բախումներ երկու պետությունների միջև։ Մի մասը կարելի է համարել լուրջ ռազմական գործողություններ, մյուս մասը կրել է տեղային բնույթ, որոնք չեն հանգեցրել լայնամասշտաբ պատերազմի[11]։
Կանգնեցված զիված հակամարտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խռովություն Ջամմույում և Քաշմիրում։ Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղի ունեցող խռովությունը եղել է մեծ լարվածության առարկա։
- Սիախենի հակամարտություն։ 1984 թվականին Հնդկաստանը սկսեց «Մեղդութի գործողությունը» գրավելով բոլոր սառցադաշտերը։ Սիախենյան պատերազմը բռկնվեց սառցադաշտերում 1985, 1987 և 1995 թվականներին, երբ Պակիստանը անհաջող փորձեր կատարեց Հնդկաստանին իր հենակետերից դուրս մղելու համար[11][44]։
- Սըր Կրեկ։ Վեճի առարկան Կուտչի և Սինդհի շրջանում ծովային սահմանի շուրջ անհաշտությունն էր։ Նախքան Հնդկաստանի անկախությունը` գավառական շրջանը Բոմբեյի իշխանության ենթկայության տակ էր։ 1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո Սինդհը դարձավ Պակիստանի մաս, իսկ Կուտչը` Հնդկաստանի[45][46]։
- Հնդկաստան-Պակիստան ծովային սահմանի խախտումներ։ Ազգային ջրերում սահմանային հաճախակի խախտումները խաղաղ ժամանակ կատարվում են հիմնականում հնդիկ և պակիստանցի ձկնորսների կողմից։ Խախտումների մեծ մասը տեղի են ուենում ակամա, քանի որ սահմանը հստակորեն նշված չէ տեղանքում, իսկ ձկնորսները չունեն նավիգացիոն սարքավորումներ։ Հարյուրավոր ձնկորսներ են ձրրբակալվել երկու կողմերից էլ, որոնց ազատ արձակումը հաճախ դարձել է հարաբերությունների լարվածության մեծացման պատճառ[47][47][48][49]։
Այլ պետությունների ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ:
- ԽՍՀՄ-ը պահպանեց չեզոքություն 1965 թվականի պատերազմի ժամանակ[50], բայց կարևոր դեր խաղաց խաղաղության համաձայնագրի կայացման բանակցությունների ընթացքում, որի արդյունքում կնքվեց «Տաշքենդի համաձայանգիրը»։
- ԽՍՀՄ-ը դիվանագիտկան և ռազմական աջակցություն ցուցաբերեց Հնդկաստանին 1971 թվականի պատերազմի ժամանակ։ Ի պատասխան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ձեռնարկումներին, որի արդյունքում պատերազմական շրջան ուղարկվեցին «Արծիվ»(անգլ.՝ Eagle) ավեակիր նավերը, Մոսկվան Արաբական ծով և Հնդկական օվկիանոս ուղարկեց միջուկային սուզանավեր և ռազմանավեր` հակահրթիռային նավերի ուղեկցությամբ[51][52][53]։
- ԱՄՆ:
- ԱՄՆ-ը որևէ աջակցություն ցույց չի տվել Պակիստանին 1965 թվականի պատերազմի Ժամանակ[54]։
- Ամերիկայի Միացյլալ Նահանգները ռազմական և դիվանագիտկան աջակցություն ցույց տվեց Պակիստանին 1971 թվականի պատերազմի ժամանակ[55][56][57]։
- ԱՄՆ-ը չօգնեց Պակիստանին Կարգիլի պատերազմի ժամանակ և անգամ ճնշում գործադրեց Պակիստանի կառավարության վրա ռազմական գործողությունները դադարեցնելու համար[29][58][59]։
- Չինաստան:
- Ռուսաստան:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Khan, Yasmin (2007 թ․ սեպտեմբերի 18). The great Partition: the making of India and Pakistan. Yale University Press. էջ 13. ISBN 978-0-300-12078-3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Dixit, Jyotindra Nath (2002). India-Pakistan in War & Peace. Routledge. էջ 13. ISBN 978-0-415-30472-6.
- ↑ 3,0 3,1 Unspecified author (2008 թ․ նոյեմբերի 6). «Q&A: Kashmir dispute». BBC News – South Asia. BBC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Prasad, S.N.; Dharm Pal (1987). History of Operations in Jammu and Kashmir 1947–1948. New Delhi: History Department, Ministry of Defence, Government of India. (printed at Thomson Press (India) Limited). էջ 418.
- ↑ Hagerty, Devin (2005). South Asia in World Politics. Rowman & Littlefield. էջ 161. ISBN 9780742525870. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ The Kingfisher History Encyclopedia. Kingfisher. 2004. էջ 460. ISBN 9780753457849. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ New Zealand Defence Quarterly, Issues 24-29. New Zealand. Ministry of Defence. 1999. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Thomas, Raju (1992). Perspectives on Kashmir: the roots of conflict in South Asia. Westview Press. էջ 25. ISBN 9780813383439. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ David R. Higgins, 2016
- ↑ Rachna Bisht, 2015
- ↑ 11,0 11,1 11,2 Lyon, Peter (2008). Conflict between India and Pakistan: an encyclopedia. ABC-CLIO. էջ 82. ISBN 978-1-57607-712-2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 12,0 12,1 «Pakistan :: The Indo-Pakistani War of 1965». Library of Congress Country Studies, United States of America. 1994 թ․ ապրիլ. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Quote: Losses were relatively heavy--on the Pakistani side, twenty aircraft, 200 tanks, and 3,800 troops. Pakistan's army had been able to withstand Indian pressure, but a continuation of the fighting would only have led to further losses and ultimate defeat for Pakistan.
- ↑ Hagerty, Devin. South Asia in world politics. Rowman & Littlefield, 2005. էջ 26. ISBN 0-7425-2587-2. Quote: The invading Indian forces outfought their Pakistani counterparts and halted their attack on the outskirts of Lahore, Pakistan's second-largest city. By the time United Nations intervened on 22 September, Pakistan had suffered a clear defeat.
- ↑ Wolpert, Stanley (2005). India (3rd ed. with a new preface. ed.). Berkeley: University of California Press. էջ 235. ISBN 0520246969. Quote: India, however, was in a position to inflict grave damage to, if not capture, Pakistan's capital of the Punjab when the cease-fire was called, and controlled Kashmir's strategic Uri-Poonch bulge, much to Ayub's chagrin.
- ↑ Kux, Dennis (1992). India and the United States : Estranged democracies, 1941-1991. Washington, DC: National Defense University Press. էջ 238. ISBN 0788102796. Quote: India had the better of the war.
- ↑ «Asia: Silent Guns, Wary Combatants». Time. 1965 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին. Quote: India, by contrast, is still the big gainer in the war. Alternate link: [1]
- ↑ Dennis Kux's "India and the United States estranged democracies", 1941–1991, ISBN 1-4289-8189-6, DIANE Publishing, Pg 238
- ↑ Dijkink, Gertjan. National identity and geopolitical visions: maps of pride and pain. Routledge, 1996. ISBN 0-415-13934-1.
- ↑ Praagh, David. The greater game: India's race with destiny and China. McGill-Queen's Press – MQUP, 2003. ISBN 0-7735-2639-0.
- ↑ Christophe Jaffrelot, Gillian Beaumont (2004). A History of Pakistan and Its Origins. Anthem Press, 2004. ISBN 1-84331-149-6. ISBN 9781843311492.
- ↑ Times Staff and Wire Reports (2002 թ․ մարտի 30). «Gen. Tikka Khan, 87; 'Butcher of Bengal' Led Pakistani Army». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Syed Badrul Ahsan (2011 թ․ հուլիսի 15). «A Lamp Glows for Indira Gandhi». Volume 10, Issue 27. The Daily Star. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Nawaz, Shuja (2008). Crossed Swords: Pakistan, Its Army, and the Wars Within. Oxford University Press. էջ 329. ISBN 978-0-19-547697-2.
- ↑ Chitkara, M. G (1996). Benazir, a Profile – M. G. Chitkara. ISBN 9788170247524. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Schofield, Victoria (2003 թ․ հունվարի 18). Kashmir in Conflict: India, Pakistan and the Unending War – Victoria Schofield. ISBN 9781860648984. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Leonard, Thomas (2006). Encyclopedia of the developing world. Taylor & Francis. ISBN 978-0-415-97662-6.
- ↑ Unspecified author. «The 1971 war». India – Pakistan:Troubled relations. BBC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Ali, Tariq (1997). Can Pakistan Survive? The Death of a State. Verso Books. ISBN 0-86091-949-8. ISBN 97808609.
- ↑ 29,0 29,1 29,2 Wolpert, Stanley (2010 թ․ օգոստոսի 14). «Recent Attempts to Resolve the Conflict». India and Pakistan: Continued Conflict or Cooperation?. University of California Press. էջեր 73. ISBN 9780520271401.
- ↑ Ali, Tariq. «Bitter Chill of Winter». London Review of Books=. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Colonel Ravi Nanda (1999). Kargil: A Wake Up Call. Vedams Books. ISBN 81-7095-074-0. Online summary of the Book
- ↑ Kargil: where defence met diplomacy Արխիվացված 16 Դեկտեմբեր 2012 Wayback Machine - India's then Chief of Army Staff VP Malik, expressing his views on Operation Vijay. Hosted on Daily Times; The Fate of Kashmir By Vikas Kapur and Vipin Narang Արխիվացված 2012-01-18 Wayback Machine Stanford Journal of International Relations; Book review of "The Indian Army: A Brief History by Maj Gen Ian Cardozo" Արխիվացված 8 Հունվար 2009 Wayback Machine - Hosted on IPCS
- ↑ 33,0 33,1 R. Dettman, Paul (2001). «Kargil War Operations». India Changes Course: Golden Jubilee to Millennium. Greenwood Publishing Group. էջեր 119–120. ISBN 9780275973087.
- ↑ Samina Ahmed. "Diplomatic Fiasco: Pakistan's Failure on the Diplomatic Front Nullifies its Gains on the Battlefield" Արխիվացված 2011-08-04 Wayback Machine (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
- ↑ Daryl Lindsey and Alicia Montgomery. «Coup d'itat: Pakistan gets a new sheriff». salon.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «War in Kargil - The CCC's summary on the war» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Samina Ahmed. "A Friend for all Seasons." Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
- ↑ «Rediff On The NeT: Pakistan refuses to take even officers' bodies». rediff.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ "press release issued in New Delhi regarding bodies of two Pakistan Army Officers" Արխիվացված 15 Հունիս 2010 Wayback Machine
- ↑ Second-Class Citizens by M. Ilyas Khan, The Herald (Pakistan), July 2000. Online scanned version of the article Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(PDF)
- ↑ Musharraf and the truth about Kargil Արխիվացված 2011-05-03 Wayback Machine - The Hindu 25 September 2006
- ↑ «Over 4000 soldier's killed in Kargil: Sharif». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Kapur, S. Paul (2007). Dangerous Deterrent: Nuclear Weapons Proliferation and Conflict in South Asia (23rd ed.). Stanford University Press. էջ 227. ISBN 978-0804755498.
- ↑ Wirsing, Robert (1998 թ․ փետրվարի 15). India, Pakistan, and the Kashmir dispute: on regional conflict and its resolution. Palgrave Macmillan. էջ 77. ISBN 978-0-312-17562-7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «India-Pakistan talks: Sir Creek». Embassy of India. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Dialogue on Sir Creek begins». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 47,0 47,1 «India to stop fishermen from straying into Pakistan». In.reuters.com. 2008 թ․ ապրիլի 7. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ Raman, Sunil (2008 թ․ ապրիլի 8). «India tracks stray fishing boats». BBC News. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Plight of ants». Rediff.com. 2002 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Asymmetric Conflicts By T. V. Paul Cambridge University Press 1994 ISBN 0-521-46621-0, pp119
- ↑ «1971 India Pakistan War: Role of Russia, China, America and Britain». The World Reporter. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Cold war games». Bharat Rakshak. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Birth of a nation. Indianexpress.com (11 December 2009). Retrieved on 2011-04-14.
- ↑ «United States – Pakistan Alliance». Library of Congress Country Studies, United States of America. 1994 թ․ ապրիլ. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ John P. Lewis (1971 թ․ դեկտեմբերի 9). «Mr. Nixon and South Asia». The New York Times. էջ 47. «The Nixon Administration's South Asia policy... is beyond redemption»
- ↑ 1971 War: How the US tried to corner India. Rediff.com. Retrieved on 2011-04-14.
- ↑ Burne, Lester H. (2003). Chronological History of U.S. Foreign Relations: 1932–1988. Routledge. ISBN 0-415-93916-X. ISBN 9780415939164.
- ↑ Dialogue call amid fresh fighting - – BBC News
- ↑ Bill Clinton (2004). My Life. Random House. ISBN 0-375-41457-6., Pg 865
- ↑ Pakistan and India Play With Nuclear Fire By Jonathan Power Արխիվացված 2012-03-13 Wayback Machine The Transnational Foundation for Peace and Future Research
- ↑ «India and Pakistan: Over the Edge». Time Magazine. 1971 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Naqvi, Javed (2001 թ․ դեկտեմբերի 29). «Pressure mounts to stall war rhetoric». Dawn archives. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Agencies (2012 թ․ հոկտեմբերի 4). «Pakistan, Russia renewing ties». Dawn Newspapers. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.