Jump to content

Չիպը և Դեյլը շտապում են օգնության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիպը և Դեյլը շտապում են օգնության
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ, միստիկական գրականություն, արկածային հեռուստասերիալ և մանկական հեռուստատեսային սերիալ
ՍտեղծողԱլան Զասլով և Թեդ Սթոունս
ՁայնագրումՔորի Բարթոն, Փիթեր Կալլեն, Ջիմ Քամինգս և Թրես ՄաքՆիլլ
ԿերպարներՉիպ և Դեյլ
Հորինված երկիրRescue Rangers universe?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքDisney Channel և հեռուստատեսային սինդիկացիա
Եթերաշրջաններ3
Սերիաների քանակ65
ՌեժիսորՋոն Կիմբալ, Ռոբ Զամբոնի
ՍցենարիստԹեդ Սթոունս[1], Լարի Սվերդլոու, Քևին Հոուպս, Դեյվիդ Վայզ, Ջուլիա Լևալդ
ԸնկերությունDisney Television Animation
Էկրաններին է
նոյեմբերի 19, 1990
Սերիայի տևողություն22 րոպե
Առաջադրում«Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար

«Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» (անգլ.՝ Chip 'n Dale Rescue Rangers), ամերիկյան արկածային, շարժանկարային սերիալ՝ ստեղծված «Walt Disney Television Animation»-ի կողմից[2]։ Գաղափարի հեղինակներն են Ալան Զասլովը և Թեդ Սթոունը։ Մուլտսերիալի գլխավոր հերոսները Դիսնեյի կերպարներ են՝ մարդակերպ սկյուռիկներ Չիպը և Դեյլը, նրանց 3 ընկերները՝ մկնիկ-գյուտարար Գայկան, ավստրալիացի մուկ Ռոկֆորը և նրա ընկերը, Վժիկ անունով ճանճը[3]։ Միասին նրանք կազմում էին «Փրկարարների խումբը» (անգլ.՝ Rescue Rangers

Առաջին անգամ ԱՄՆ-ում ցուցադրվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, առաջին դրվագը «Catteries Not Included»։ Վերջին սերիան ցուցադրվել է 1990 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ամբողջությամբ ցուցադրվել է 65 սերիա, որոնցից հինգը բաժանվում են մի քանի լիամետրաժ մուլտֆիլմների՝ «Փրկարարների խումբը»[4]։

2009 թվականի հունվարին IGN էջը մուլտսերիալը զբաղեցրել է 60-րդ տեղը «100 լավագույն շարժանկարային հեռուստաշոուների» ցանկում[5]։

  • Չիպ (անգլ.՝ Chip), սկյուռ, Փրկարարների խմբի ղեկավարը։ Նա կրում էր փափուկ գլխարկ և ամառային վերարկու, Ինդիանա Ջոնսի ոգով։ Իր ազատ ժամանակն անցկացնում էր դետեկտիվ գրքեր կարդալով, իր սիրելի հերոս՝ Շերլոք Ջոնսի մասին (Շերլոք Հոլմսի և Ինդիանա Ջոնսի անունները միացրած)։ Չիպը նվիրում էր իրեն իր սիրելի գործին, միշտ լուրջ էր և մի քիչ փնթփնթան։ «Չիպ» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է տաշեղ, բեկոր, կտոր։ Չիպը Դեյլի հետ ստեղծել էր խաղային բառ՝ «Չիպիդեյլ»[6]։

Չիպին հնչյունավորել է Տրես ՄակՆիլը։

  • Դեյլ (անգլ.՝ Dale), սկյուռ, հագին ունի կարմրադեղին խաղիկներով Հավայական տաբատ։ Դեյլին հեշտ է ճանաչել կարմիր քթից և երկու դուրս ցցված ատամներից։ Իր արարքներում անպատասխանատու է, սիրում է ձեռք առնել։ Ազատ ժամանակ կարդում է կոմիքսներ, խաղում է վիդեոխաղեր, նայում է ուսուցողական-ֆանտաստիկ ֆիլմեր և սարսափ ֆիլմեր։ Ինչպես Չիպը, «Dale» նույնպես թարգմանվում է, որպես հովիտ։

Դեյլին հնչյունավորել է Կորի Բյորտոնը։

  • Ռոկֆոր (անգլ.՝ Monterey Jack) կամ Ռոկի, մեծ մուկ Ավստրալիայից, շատ է սիրում պանիր և հակակրում է կատուներին։ Ըստ նրա մեծացել է կենգուրուի տուփի մեջ, չնայած նրա հայրը և մայրը կենդանի են, բայց միշտ թափառում են։ Ռոկին առաջին անգամ Չիպի և Դեյլի հետ հանդիպել է փրկարարների աշխատանքի ժամանակ։ Նա խմբին միացել է իր ընկերների՝ Վժիկի և Գայկայի հետ։ Ռոկին պաշտպանում է Գայկային, երիտասարդ մկանը համարելով դուստր։ Ռոկիի անունը իրականում «Monterey Jack» է, ամերիկյան պանիրի անվանում է, պատրաստված կովի կաթից, բայց ռուսերեն կրկնօրինակում անունը Ռոկֆոր է։

Ռոքիին հնչյունավորել է Փիթեր Կալենը։

  • Գայկա (անգլ.՝ Gadget Hackwrench), երիտասարդ մուկ-գյուտարար, արհեստավոր, օդաչու Փրակարարների խմբում, նույնպես Ռոկֆորի հին ընկերներից է։ Գայկան Չիպի և Դեյլի հետ առաջին անգամ հանդիպել է իրենց առաջին աշխատանքի ժամանակ։ Իր հոր մահից հետո նա տեղ չուներ գնալու, դրա համար միանում է Փրկարարնեի խմբին Ռոքիի և Վժիկի հետ։ Գայկայի իրական անունը «Gadget Hackwrench» է, որտեղ Gadget-ը թարգմանվում է հարմարանք։

Գայկային հնչյունավորել է Տրես ՄակՆիլը։

  • Վժիկ (անգլ.՝ Zipper the Fly), ճանճ։ Վժիկը համարվում է Ռոկֆորի ուղեկիցը և Փրկարարների խմբի թալիսմանը։ Իր թռչելու կարողության և փոքր չափերի պատճառով Վժիկը փոքր, թեթև աշխատանքներ էր կատարում։ Արտակարգ իրավիճակներում կարողանում է դիմակայել խմբի հետ։ Նրա գործողությունը կատարում է խլացնող աղմուկի շնորհիվ, որը միանյ Ռոկին է հասկանում, իսկ հետո մնացածները։ Հաճախ աղմկում է հասարակ հասկանալի բառեր և նախադասություններ, օրինակ «I’m OK» и «Yes, sir!»։ Նրա անունը նույնպես թարգմանվում է և նշանակում է «փոքրաքիթ ճանճ»։

Վժիկին հնչյունավորել է Կորի Բյորտոնը։

  • Գեր կատու (անգլ.՝ Fat Cat), մոխրագույն գծավոր կատու, հանցագործների ղեկավարը։ Նա ուներ զարմիկ Մալտիզ դե Սադին, որը ապրում էր և զբաղվում էր նմանատիպ գործերով Փարիզում։ Նրան հնազանդվում էին չորս հետևորդներ՝ Մեպս անունով անտուն կատուն (անգլ.՝ Mepps), Ուարտ անունով մողեսը (անգլ.՝ Wart), խլուրդ Խլուրդը (անգլ.՝ Mole), առնետ Սոպատկան (անգլ.՝ Snout)։ Իրականում «Fat Cat»-ը բառախաղ է համարվում։ Բառացի այն թարգմանվում է, ինչպես Գեր կատու։

Գեր կատվին հնչյունավորել է Ջիմ Քամինգսը։

  • Նորտոն Նիմնուլ (անգլ.՝ Norton Nimnul), անխելք աշակերտ, և Փրկարարների խմբի առաջին հին թշնամիներից։ Երազում էր գրավել և ոչնչացնել ամբողջ աշխարհը։ Նրան հեշտ էր ճանաչել սպիտակ խալաթից, կարմիր մազերով և մեծ, գեր լինզաներից։ Հաճախ մասնագետ Նիմնուլուին օգնում էր իր աննորմալ զարմիկ Նորմինը։

Նիմնուլին հնչյունավորել է Ջիմ Քամինգսը։

Սեզոն Դրվագների քանակը Թարգմանություն
Պրեմիերա Ֆինալ
Առաջին 13 մարտի 4,1989 մայիսի 21 1989
Երկրորդ 47 սեպտեմբերի 15, 1989 մայիսի 2, 1990
Երրորդ 5 սեպտեմբերի 10, 1990 նոյեմբերի 19 1990

Յուրաքանչյուր սերիայի տևողությունը 22 րոպե է։

Բաժանվում է ընդհանուր երեք հեռուստատեսային սեզոնների, 65 դրվագներով[7]։

Երաժշտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալի գլխավոր երգը կատարել է «The Jets» խումբը։ Երգի բառերը և երաժշտությունը գրել է Մարկ Մյուլերը, ASCAP մրցանակի դափնեկիր է։ Բադային պատմություններ մուլտֆիլմի երաժշտության հեղինակն է։

2014 թվականի հունվարի 31-ին հայտարարվել էր, որ Դիսնեյը և «Mandeville Films» պատրաստվում են թողարկել լիամետրաժ ֆիլմ, որտեղ կհամատեղվեն կենդանի դերասանները և համակարգչային կերպարները։ Կինոնկարի պրոդյուսերներն են Դեյվիդ Հոբերմանը և Թոդ Լեբերմանը։ Պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]