Jump to content

Չինական շաշկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական շաշկի (սեղանի խաղ)
Վերացական ռազմավարական խաղ
Տեսակվերացական ռազմավարական խաղ և խաղեր տախտակի վրա
ԵնթատեսակՀալմա
Խաղացողների քանակ2–4 կամ 6
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ6
Տարիք4+
Տեղադրման ժամանակ1 վայրկյան
Պարտիայի տևողություն10–30 րոպե
Կանոնների բարդությունՑածր
Ռազմավարության մակարդակԲարձր
Պատահականությունների ազդեցությունՏեսականորեն ոչ
Անհրաժեշտ ունակություններՏակտիկա, մարտավարություն
 Chinese checkers Վիքիպահեստում

Չինական շաշկի (անգլ.՝ Chinese checkers), սեղանի ռազմավարական խաղ 2, 3, 4 կամ 6 խաղացողների համար։

Չնայած անվանը` խաղը գրեթե ոչ մի ընդհանրություն չունի շաշկիների հետ և ոչ մի կապ` Չինաստանի հետ։ Չինական շաշկին Հալմա խաղի պարզեցված տարբերակն է, որը հորինվել է 1883-1884 թվականներին ԱՄՆ-ում։ Խաղի ժամանակակից տեսքը ստեղծվել է 1892 թվականին Գերմանիայում՝ «Սթերն-Հալմա» (գերմ.՝ Stern-Halma) բառանվամբ (այսինքն՝ Հալմա աստղի տեսքով)։ «Չինական շաշկի» անվանումը հորինել են ամերիկացի ձեռնարկատերեր Բիլ և Ջեկ Պրեսմանիները, 1928 թվականին[1][2]։

Խաղի հավաքակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տղա՝ Դեյվիդ Շեֆլերը և Ջոն Հեննեսին, խաղում են չինական շաշկի Մոնրեալում գտնվող Մաքդոնալդ պարկի ամառային ճամբարում

Չինական շաշկին խաղում են կանոնավոր վեցանկյուն աստղի ձև ունեցող դաշտում։ Խաղում են երկուսից վեց հոգով։ Երկու խաղացողի դեպքում յուրաքանչյուրը ստանում է 15 շաշկու խաղաքար, եթե նրանք երեք և ավելի են, ապա` 10-ական շաշկու խաղաքար։ Խաղի ընթացքում բոլոր շաշկիները մնում են դաշտում. այս խաղում «ուտել» չկա[1]։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինական շաշկու գծապատկեր

Խաղացողները քայլերն անում են հերթով․ քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը մոտակա ազատ դաշտ։ Քայլն արվում է կամ խաղաքարը մեկ քայլ տեղափոխվելով, կամ՝ ցատկելով իր և այլոց խաղաքարերի վրայով։ Ցատկը արդարացված է, եթե քարերի մեջ կա միայն մեկ ազատ դաշտ։ Մեկ քայլի ընթացքում ցատկերը կարող են լինել մեկ կամ մի քանիսը, որը կախված է մեկումեջ ազատ դաշտերի առկայությունից։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։

Խաղի նպատակն է բոլոր քարերը հակառակորդի տիրույթում վերադասավորելը։ Եթե երկու խաղացողներ դա արել են հավասար քանակությամբ քայլերով, արդյունքը հաշվում է ոչ-ոքի[3]։

Տարածվածությունը աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ չինական շաշկին շատ հայտնի է` կան շատ առցանց տարբերակներ Ֆլեշ ծրագրում (անգլ.՝ Flash), բջջային ծրագրեր Անդրոիդում (անգլ.՝ Android) և այլն։ Աշխարհի շատ երկրներում խաղում են նաև խաղի սեղանային տարբերակը փայտե դաշտում։ Խաղի մասերը արտադրվում են Չինաստանում և Գերմանիայում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 В какой стране изобрели стратегическую настольную игру, известную в настоящее время под названием Китайские шашки?
  2. Китайские шашки - Chinese checkers
  3. Хальма - уголки на шестерых
  4. «Китайские шашки (настольная игра)|3.Распространение в мире». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]