Չարլի ԷքսՍիԷքս
Չարլի ԷքսՍիԷքս | |
---|---|
Չարլին 2014 թվականի նոյեմբերի 26-ին Սիդնեյում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Charli XCX |
Ի ծնե անուն | Շարլոտա Էմմա Էյթչիսոն |
Ծնվել է | օգոստոսի 2, 1992[1][2] (32 տարեկան) Քեմբրիջ, Քեմբրիջշիր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Փոփ փանկ, էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Orgy Music, This Is Music, Asylum Records, Atlantic Records, IAMSOUND Records, Vroom Vroom Recordings |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Bishop's Stortford College? |
Կայք | charlixcxmusic.com |
Charli xcx Վիքիպահեստում |
Շարլոտա Էմմա Էյթչիսոն (անգլ.՝ Charlotte Emma Aitchison, օգոստոսի 2, 1992[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Չարլի ԷքսՍիԷքս (անգլ.՝ Charli XCX), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Իր դեբյուտային «14» կոչվող ստուդիական ալբոմը նա հրապարակել է 2008 թվականին, սակայն վաճառքի դուրս գալու համար այն երբեք չի թողարկվել։ 2010 թվականին իր դեբյուտային «You're the One» մինի ալբոմի «Stay Away», «Nuclear Seasons» և «You're the One» սինգլները թողարկելու համար, նա պայմանագիր է կնքում This Is Music և IAMSOUND Records լեյբլների հետ, սակայն մինի ալբոմը թողարկվում է 2012 թվականի հունիսին։ Իր «True Romance» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը նա թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին, իսկ «Sucker» անվանումը կրող նրա թվով երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։
Չնայած իր սեփական թողարկումներով Չարլին հաջողակ կատարող է, սակայն նրա մասնակցությամբ ամենահաջողված երգերը (Icona Pop-ի «I Love It» և Իգի Ազալիայի «Fancy») այլ կատարողների են պատկանում։ Որպես անհատ կատարող նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին, իր «Boom Clap» երգի թողարկումից հետո։
Կատարողական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլիի երգերը հիմնականում փոփ փանկ[3][4] և էլեկտրոփոփ[5] ժանրերի են, սակայն նաև ներառում են տարրեր դարքվեյվ[6], ինդատրոնիկա[7] և վիտչ հաուս[6] ժանրերից։ Նրան ոգեշնչող կատարողների թվին են պատկանում Դեբի Հարին և Էմինեմը[8]։ Չարլին նշել է, որ լավագույն արտիստները նրանք են, ովքեր անընդհատ փոխում են իրենց ոճը, իսկ ըստ Չարլիի՝ այդ արտիստների թվին են պատկանում Մադոննան և Դեյվիդ Բոուին[9]։ Չարլիի երաժշտական ոճը համեմատել են Սյու Սյուզիի և Մադոննայի 1980-ականների երաժշտության հետ[10]։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ երազում է համագործակցել Բյորկի, Քեյթ Բուշի և Դայոն Ուորվիքի հետ[8]։ Չարլիին ոգեշնչող կատարողների թվին են պատկանում նաև Բրիթնի Սփիրսը, Ավրիլ Լավինը, Լիլ Ուեյնը, Uffie-ը և Բրուք Քենդին, ինչպես նաև Spice Girls, Weezer, The Hives և Ramones խմբերը[11][12][13][14][15][16]։
Երգչուհին տարբեր հարցազրույցներում նշել է, որ իր բեմական կեղծանվան մեջ օգտագործվող «XCX» մասնիկը իր մեջ որևէ առանձնահատուկ նշանակություն չի պարունակում և դա միայն ներկայացնում է այն ամենը, ինչ նա կատարել է մինչև այժմ[17]։ Երգչուհին ընտրել է դա, քանի որ կարծում է, որ այն պարզապես «հնչում է գրավիչ»[17]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մանրամասներ | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«14» |
| |||||||||||||||||||||||||||||||||||
«True Romance» |
| |||||||||||||||||||||||||||||||||||
«Sucker» |
«CRASH»
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Քեմբրիջ քաղաքում ծնվածներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի ֆեմինիստներ
- Բրիտանացի երգահաններ
- Էլեկտրոփոփ երաժիշտներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Բեմական կեղծանուններ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ