Չարլզ Յորքսը ծնվել է 1837 թվականի հունիսի 25-ին Փենսիլվանիա նահաանգի Նոթերն Լիբերթիս (Northern Liberties) քաղաքում։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության տենդից, երբ Չարլզը 5 տարեկան էր։ Կարճ ժամանակ անց նրա հայրը ամուսնացել է ոչ քվակերուհու հետ և արտաքսվել Ընկերախմբից (քվակերների ինքնանվանումներից մեկը)։ Ֆիլադելֆիայի Կենտրոնական բարձրագույն վարժարանի երկամյա դասընթացների ավարտից հետո, դեռ 17 տարեկան հասակում, Չարլզ Յորքսը բացել է իր սեփական բրոքերային ընկերությունը և միացել Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսային։