Ուոքեր արվեստի պատկերասրահ
Ուոքեր արվեստի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Լիվերպուլ |
Հասցե | William Brown Street, Liverpool L3 8EL[2]William Brown Street? |
Հիմնադրվել է | 1877 |
Հիմնադիր | Andrew Barclay Walker?[3] |
Այցելուներ | 337 799 մարդ |
Կայք | liverpoolmuseums.org.uk/walker-art-gallery(անգլ.) |
Ուոքեր արվեստի պատկերասրահ (անգլ.՝ The Walker Art Gallery), գտնվում է Լիվերպուլում, որտեղ պահվում է Անգլիայի արվեստի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն դասվում է Լիվերպուլի ազգային թանգարանների շարքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոքեր արվեստի պատկերասրահի հավաքածուն թվագրվում է 1819 թվականից,երբ Լիվերպուլի թագավորական ինստիտուտը Ուիլյամ Ռոսկոյի հավաքածուից ձեռք բերեց 37 նկար,որը բանկային բիզնեսի ձախողումից հետո ստիպված էր վաճառել իր հավաքածուն։
1843 թվականին թագավորական ինստիտուտի հավաքածուն ցուցադրվեց ինստիտուտի գլխավոր շենքին կից պատկերասրահում։ 1850 թվականին քաղաքացիական ասոցացիայի հետ բանակցություններ էին ընթանում որպեսզի ինստիտուտի հավաքածուն ցուցադրվի արվեստի պատկերասրահում, գրադարանում կամ թանգարանում, բայց ապարդյուն։
Հավաքածուի թիվը աճել է հետևյալ տասնամյակներում․ 1851 թվականին Լիվերպուլի քաղաքային խորհուրդը գնեց Լիվերպուլի ակադեմիայի դիպլոմակիր հավաքածուն, իսկ հետագա գործերը ձեռք բերվեցին Լիվերպուլի գեղարվեստի միությունից, որը հիմնադրվել է 1858 թվականին։ Ակադեմիայի և գեղարվեստի միության միջև մրցակցությունը ի վերջո հանգեցրեց երկուստեք անկման։
Ուիլյամ Բրաունի անվան գրադարանը և թանգարանը բացվել է 1860 թվականին։ Այն անվանվել է Լիվերպուլցի մի վաճառականի անունով, ում առատաձեռնությունը հնարավորություն է տվել Քաղաքային խորհրդին գործել 1852 թվականի խորհրդարանի որոշման համաձայն,որով թույլատրվում էր հիմնել հանրային գրադարան, թանգարան և արվեստի պատկերասրահ։ 1871 թվականին խորհուրդը կազմակերպում է Լիվերպուլի առաջին աշնանային ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել նոր գրադարանում և թանգարանում։
Ցուցահանդեսի հաջողությունը գրադարանին, թանգարանին և գեղարվեստի միությանը հնարավորություն է տալիս խորհրդի մշտական հավաքածուի համար ձեռք բերել այլ գործեր՝ 1871-1910 թվականների ընթացքում գնելով շուրջ 150 գործեր։ Այդ գործերից էին Վֆ Յեյմսի «Իսկ,ե՞րբ ես վերջին անգամ տեսել հորդ» և Դանթե Գաբրիել Ռոսսետիի «Դանթեի տեսիլքը» գործերը[4]։
Տեղի ճարտարապետներ Կոռնելիուս Շերլոկի ու Հ․Հ․ Վեյլիի կողմից նախագծված Ուոքեր արվեստի պատկերասրահը բացվել է 1877 թվականի սեպտեմբերի 6-ին Էդվարդ Հենրի Սթենլիի կողմից,ով Դերբիի 15-րդ կոմսն էր։ Այն անվանվել է ի պատիվ իր հիմնադիր բարերար Սըր Էնդրյու Բարքլի Ուոքերի (1824-1893), որը եղել է Լիվերպուլի նախկին քաղաքապետ և հարուստ գարեջրագործ։ Նա ծնվել է Այրշիրում, Անգլիայում ընդլայնել է իր ընտանեկան բիզնեսը և տեղափոխվել է ապրելու Գեյթքրեում։
1893 թվականին Լիվերպուլի թագավորական ինստիտուտը իր հավաքածուն երկարաժամկետ վարկով տրամադրեց պատկերասարհին։ 1948 թվականին պատկերասրահում ցուցադրվեց Ուիլյամ Ռոսկոի հավաքածուն և այլ գործեր։ Դա տեղի ունեցավ հետպատերազմական վերականգման ընթացքում,երբ պատկերասրահը փակվեց և վերաբացվեց 1951 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատկերասրահը սննդի նախարարության տնօրինության տակ էր, իսկ հավաքածուն պահվել էր ապահովության համար։
Պատկերասրահը ընդարձակվել է 1884 և 1933 թվականներին (երկամյա փակումից հետո) և վերաբացվել է Պիկասոյի և Գոգենի գործերի ցուցադրությամբ։ 2002 թվականին պատկերասրահը վերաբացվել է հիմնանորոգումից հետո։
1986 թվականին պատկերասրահը ձեռք է բերում ազգային կարգավիճակը և դասվում է Մերսիսայդի ազգային թանգարանների և պատկերասրահների շարքում[5][6]։
Պատկերասրահը գտնվում է նեոդասական կառույցում, որը տեղակայված է Ուիլյամ Բրաուն փողոցում( Միացյալ Թագավորության միակ փողոցն է,որտեղ հիմնականում տեղակայված են թանգարաններ, պատկերասրահներ և գրադարաններ)։ Նրա հարևանությամբ են գտնվում Ուիլյամ Բրաունի գրադարանը, Լիվերպուլի Համաշխարհային թանգարանը, Սուրբ Գեորգիի դահլիճը,Վելինգթոնի սյունը, Լայմ փողոցի կայարանը և Քուինսվեի թունելի մուտքը։ Լիվերպուլի մյուս խոշոր գեղարվեստական պատկերասրահը Թեյթ Լիվերպուլն է, որը Ալբերտ Դոկ փողոցի վրա է և հայտնի է իր ժամանակակից արվեստով։
-
Ուիլյամ Ռոսկո,որի հավաքածուն առաջինն էր
-
Ուշ վերածննդի պատկերասրահ
-
Նախառաֆայելյան պատկերասրահ
-
Քանդակների պատկերասրահ
Մշտական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոքեր պատկերասրահի հավաքածուն ներառում է 1300-1550 թվականների իտալական և հոլանդական նկարներ,1550-1900 թվականների եվրոպական արվեստ, ներառյալ Ջամբատիստա Պիտտոնի, Ռեմբրանդի, Պուսենի, և Դեգայի գործերը, 18-19-րդ դարերի բրիտանական արվեստ, որը հիմնականում ներառում է վիկտորիանական գեղանկարչության հավաքածու և նախառաֆայելյան գործեր, գծանկարների և ջրաներկերով նկարների լայն հավաքածու, 20-րդ դարի այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Լյուսիան Ֆրոյդը,Դեյվիդ Հոքնին,Գիլբերտը և Ջորջը, ինչպես նաև քանդակագործության մեծ հավաքածու[7]։ Դեկորատիվ արվեստի հիմնական հավաքածուն ներառում է գոթական փղոսկրերից մինչև բրիտանական կերամիկա։ Պատկերասրահում է գտնվում նաև Ստյուարտ Սաթքլիֆի միակ բնօրինակ նկարը,որը Լիվերպուլում մշտական ցուցադրության է դրված։
2011 թվականի դեկտեմբերի 17-ին Ուոքեր արվեստի պատկերասրահի հավաքածուն համալրվեց Բենքսիի վանդալիզմի ենթարկված քահանայի արձանով։ Հանրահայտ գրաֆիտի նկարիչը սանհանգույցի սալիկի վրա գրաֆիտից պատկերել է 18-րդ դարի քարե կիսանդրիի կրկնօրինակը։ Այդ «պիքսելացված »դիմանակարը անվանվել է «Կարդինալի մեղքը», որը մեկնաբանվում է որպես եկեղեցու չարաշահումների և դրանց քողարկման սկանդալ։ Այս արվեստի գործը ցուցադրվում է երրորդ սենյակում, որը 17-րդ դարի հին պատկերասրահներից մեկն է[8]։
2013 թվականի հուլիսի 2-ին Էդգար Դեգասի «La Masseuse» քանդակը,որը նախկինում պատկանել էր Լյուսիան Ֆրոյդին, իր մշտական տեղը գտավ Ուոքեր արվեստի պատկերասրահում, շնորհիվ Անգլիայի արվեստի խորհրդի կողմից ներդրված նվիրատվությունների վճարման համակարգի[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Մուրսի ժամանակակից նկար մրցանակի ցուցադրությունը տեղի է ունեցել 1957 թվականին։ Littlewoods-ի հիմնադիր Սըր Ջոն Մուրսի հովանավորությամբ մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ նկարչության մրցանակը[10]։
Կա նաև ժամանակավոր ցուցադրությունների կանոնավոր ծրագիր,որը 2009-2010 թվականներին ներառել է Օբրի Ուիլյամսի,Բրիջիթ Ռայլիի,Սիկերտի և Ֆրոյդի գործերը[11]։
2004 թվականին պատկերասրահը ցուցադրել է «Ստակիստ Պանկ Վիկտորիան»,որը Ստակիստ շարժական արվեստի առաջին ազգային թանգարանական ցուցահանդեսն էր[12]։ Պատկերասրահը մասնակցում է նաև Լիվերպուլ Բիենալ արվեստի փառատոնին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ https://www.liverpoolmuseums.org.uk/walker-art-gallery/history-of-walker
- ↑ "The origins of the collection, 1819-1871", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ "The foundation of the Walker Art Gallery ", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ "Expansion and growth of the Walker Art Gallery", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ "Collections", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ «Banksy sculpture at the Walker Art Gallery in Liverpool». Liverpool museums. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Degas finds refuge at the Walker Art Gallery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ "John Moores Contemporary Painting Prize", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ "Exhibition archive", National Museums Liverpool Retrieved 25 June 2010
- ↑ Moss, Richard (2004 թ․ սեպտեմբերի 17). «Stuckist's Punk Victorian gatecrashes Walker's Biennial». Culture24. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոքեր արվեստի պատկերասրահ» հոդվածին։ |
|