Ոսկե ատրճանակով մարդը (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկե ատրճանակով մարդը (այլ կիրառումներ)
Ոսկե ատրճանակով մարդը The Man with the Golden Gun | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Թեմա | Սառը պատերազմ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ և Francisco Scaramanga? |
Նկարագրում է | Լոնդոն և Ճամայկա |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Ապրում ես միայն երկու անգամ |
Հաջորդ | Ութոտնուկը և կայծեր աչքերից |
Կազմի հեղինակ | Ռիչարդ Չոպինգ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1965 |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Մայբաում |
«Ոսկե ատրճանակով մարդը» (անգլ.՝ The Man with the Golden Gun) - Յան Ֆլեմինգի տասներկուերորդ վեպը Ջեյմս Բոնդի մասին։
Ջեյմս Բոնդի առջև խնդիր է դրված ոչնչացնել ամենավտանգավոր վարձու մարդասպան և Ինթելիջենթ Սերվիսի թշնամի թշնամի Ֆրանցիսկո (Պակո) Սկրամագային, որը բազմաթիվ բրիտանական գործակալների է սպանել։ Սկրամագան հոյակապ հրաձիգ է, որը երբեք չի բաժանավում զենքից, որի համար էլ ստացել է «ատրճանակ» մականունը։ Առաջադրանքը կատարելու համար 007 գործակալը մեկնում է Ճամայկա, որտեղ ըստ նախնական տեղեկատվության գտնվում է հանցագործը։ Պատահաբար ընկնելով հետքի վրա՝ Ջեյմս Բոնդն իմանում է նրա ծրագրերի մասին և կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի խանգարի հանցագործին։ Արդյունքում ԱԱՀ-ի և մաֆիայի հետ դաժանագույն պայքարում 007 գործակալը հաղթող է դուրս գալիս՝ փայլուն կատարելով իր առջև դրված խնդիրը։
Համառոտ ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում «Ապրում ես միայն երկու անգամ» վեպում նկարագրող իրադարձություններից մեկ տարի անց, որտեղ Ջեյմս Բոնդը հաշվեհարդար տեսավ Բլոֆելդի հետ։ 007-ը, որին Հեռավոր Արևելքում մեռած են համարվում, հանկարծակի հայտնվում է Լոնդոնում և Մ-ի հետ շուտափույթ հանդիպում է պահանջում՝ զեկուցման համար։ Գաղտնի ծառայությունը կասկածում է, որ այստեղ ինչ որ բան այն չէ, բայց հենց Մ-ի պնդմամբ հանդիպումն այնուամենայնիվ կայանում է։ Ղեկավարի առանձնասենյակում Բոնդը սպանության փորձ է կատարում Մ-ի դեմ, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվում և՛ Բոնդի, և՛ Մ-ի համար։ Բոնդին, որի ուղեղը լվացել էին ԽՍՀՄ-ում, ուղարկում են հիվանդանոց վերականգնման։ Իսկ որպեսզի ամբողջովին վերականգնվի, նա պետք է վերացնի վարձու մարդասպան Ֆրանցիսկո Սկրամանգային։ Շատերը Գաղտնի ծառայությունում գտնում են, որ առաջադրանքն անհնար է…
Վեպի համանուն էկրանավորումը (1974)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե ատրճանակով մարդը ֆիլմը երկրորդն է Ռոջեր Մուրի մասնակցությամբ։ Այս ֆիլմը եզրափակիչն էր վեպերի էկրանավորման մեջ, քանի որ հաջորդ ֆիլմը նկարահանվեց ըստ Յան Ֆլեմինգի կերպարների։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բոնդ (007 գործակալ) - գլխավոր հերոս
- Ֆրանսցիսկո Սկրամանգա - գլխավոր չարագործ
- Մերի Գուդնայթ - Բոնդի քարտուղարուհին և ընկերուհին
- Հենդրիքս - երկրորդական չարագործ
- Ֆելիքս Լեյթեր - Բոնդի ընկերը
- Նիք Նիքոլսոն - Բոնդի դաշնակից
- Մ / Ծովակալ Մայլզ Մեսսերվի - Բոնդի ղեկավարը
- Բիլ Թաններ - Բոնդի աշխատակիցը
- Միսս Մանիփեննի - Մ-ի քարտուղարուհին և Բոնդի գործընկերը
Կապը ֆիլմի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ Թոմ Մանկևիցը կրկին ստեղծել է սեփական սյուժեն՝ օգտագործելով գրքի նվազագույն նյութը։ Նախևառաջ, ֆիլմը նկարահանված է ավելի կատակերգական տեսանկյունից՝ ի տարբերություն բավականին լուրջ գրված գրքի։ Գործողությունները Ճամայկայից տեղափոխված են Արևելյան Ասիա, իսկ սյուժեն ծավալվում է մի սարքի շուրջ, որն ունակ է կանգնեցնել էներգետիկ ճգնաժամը։ Հայտնվել են նոր կերպարներ՝ Սկրամանգայի սիրուհի Անդրեա Անդերսը, նրա բարեկազմ աղախին Նիկ-Նակը, լեյտենանտ Հիփը, միլիոնատեր Հայ Ֆաթը, ծածուկ զինագործ Ղազարը և նախորդ ֆիլմից վերադարձած շերիֆ Փեփփերը։ Ֆելիքս Լայթերը, ընդհակառակը, ֆիլմում չկա։ Գրքում Սկրամանգան գործածում է ոսկեզօծված ատրճանակ, իսկ ֆիլմում նա ունի յուրահատուկ, իր համար պատրաստված ոսկեձույլ, գրիչի (փող), կրակայրիչի (հիմնական մեխանիզմ), ծխախոտատուփի (բռնակ) և ճարմանդի (ձգան) բաժանվող ատրճանակ։ Բայց փղի մասին Սկրամանգայի պատմածը վերցված է հենց գրքից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե ատրճանակով մարդը» - 1974 - Բոնդի դերը կատարում է Ռոջեր Մուրը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Ֆլեմինգի ստեղծագործությունները Արխիվացված 2012-03-23 Wayback Machine և առաջին հրատարակությունները
|