Շչեցին
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շչեցին | |||||
ռուս.՝ Щецин լեհ.՝ Szczeczin | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն | ||||
Ներքին բաժանում | Śródmieście? | ||||
Մակերես | 301±1 կմ² | ||||
ԲԾՄ | 131±1 մետր | ||||
Բնակչություն | ▼390 278 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 91 | ||||
Փոստային դասիչ | 70-001–71-899 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZS և ZZ | ||||
Պաշտոնական կայք | szczecin.eu/pl(լեհ.) | ||||
| |||||
Շչեցին (լեհ.՝ Szczecin), մինչև 1945 թվականը` Շտետին (գերմ.՝ Stettin), քաղաք Լեհաստանի հյուսիս-արևմուտքում, երկրի` մեծությամբ 7-րդ քաղաքը։ Բնակչությունը 405.657 մարդ է (2016)։ Արևմտյան Պոմորսկոե վոևոդության մայրաքաղաքն է։
Հարևան Սվինոուսցե քաղաքի հետ երկրի խոշորագույն նավահանգիստն է Բալթիկ ծովում։ Քաղաքը նաև արդյունաբերական, մասնավորապես` նավթաքիմիական և մեքենաշինական խոշոր կենտրոն է։ Շչեցինի հարևանությամբ է գտնվում Գոլենյուվ օդանավակայանը։ Քաղաքի տարածքում է գտնվում Դոմբե լիճը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտասլավոնական պոմորյան ցեղախումբը ժամանակակից Շչեցինի տեղում հայտնվել է 8-րդ դարում։ 9-րդ դարում Օդերի ափին կառուցվել են առաջին ամրությունները և Տրիգլավ աստծուն նվիրված սրբավայրը[2]։ Ամրությունների ու լճի միջև 10-րդ դարում ձևավորվել է առևտրա-արհեստագործական բնակավայր։ 10-րդ դարի երկրորդ կեսին լյուտիչների դեմ մղած պատերազմի արդյունքում լեհ իշխան Միեշկո I-ը գրավում է ներկայիս քաղաքի տարածքը, որը, սակայն, չի մտնում լեհական պետության կազմի մեջ։ Պահպանելով անկախությունը` Շեցինը դառնում է Արևմտյան Պոմորիեի վարչական ու տնտեսական կենտրոնը։
Միայն 1124 թվականին լեհ իշխան Բոլեսլավ III-ը Շչեցինը հպատակեցնում է իրեն` մկրտելով նրա ժողովրդին։ 12-րդ դարի վերջին քաղաքը մտնում է Հռոմեական Սրբազան կայսրության կազմի մեջ։ Բնակավայրը դառնում է Պոմերանիա-Շտետին հերցոգության կենտրոնը։ Սկսվում է գերմանացումը. Շեցինը կոչվում է Շտետին[3]։
1243 թվականին Բարնիմ I իշխանը Շտետինին շնորհում է Մագդեբուրգյան իրավունք։ 1278 թվականից քաղաքը մտնում է Հանզեյի միության մեջ։ Շտետինը հերցոգության մայրաքաղաք է մնում մինչև 1648 թվականը, երբ Երեսնամյա պատերազմի արդյունքում այն անցնում է Շվեդիային։
1720 թվականին, Ստոկհոլմի պայմանագրի համաձայն, Շտետինը շվեդներից անցնում է Պրուսիային` նրա կազմի մեջ մնալով մինչև 20-րդ դարը։ Քաղաքը դառնում է Բեռլինի հիմնական նավահանգիստը[4]։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին քաղաքում տեղակայվել է Գերմանիայի զինված ուժերի (Վերմախտ) 2-րդ կորպուսը։
1939 թվականի հոկտեմբերին Շտետինը դարձել է տարածքով 3-րդ քաղաքը Գերմանիայում. այն 160 կմ²-ով ավելի ընդարձակ էր ներկայիս տարածքից։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը խիստ տուժել է. վնասվել է շինությունների 2/3 մասը[5]։ 1945 թվականի փետրվարին ճակատագծի մոտեցման արդյունքում սկսվել է բնակչության տարհանումը։ 1945 թվականի ապրիլի 26-ին Շտետին են մտնում խորհրդային զորքերը. այդ ժամանակ արդեն գերմանական բնակչությունը կրճատվել էր մինչև 20.000 մարդ (մինչ պատերազմը քաղաքում ապրում էր 270.000 մարդ)։ Մայիսին էվակուացված բնակիչները վերադառնում են Շտետին։ Մինչև հուլիս գերմանացի բնակչության թիվը հասնում է 100.000-ի[6]։
Քաղաքում հաստատվում են նաև նոր բնակիչներ` հիմնականում Լեհաստանի կենտրոնական ու արևելյան մասերից, որոնք ԽՍՀՄ-ին էին անցել պատերազմի արդյունքում։ Հուլիսի 5-ին խորհրդային ռազմական վարչությունը քաղաքի կառավարումը հանձնում է լեհական կողմին։ Տարածքի պատկանելության հարցը լուծվում է Պոտսդամի կոնֆերանսում։
Շչեցինի նախագահը հայտարարեց, որ քաղաքացիների վերաբնակեցման պատճառով քաղաքում բնակություն հաստատելու իրավունք ունեն այն գերամանացիները, որոնք գրանցվել են մինչև 1945 թվականի հուլիսի 6-ը։ Քաղաքի լեհ բնակչությունն այդ պահին 3.5 հազար մարդ էր։ 1946 թվականի վերջերին Շչեցինում ապրում էր մոտ 100.000 լեհ և 17.0000 գերմանացի[7]։
Շչեցինը դառնում է համանուն վոևոդության կենտրոնը, իսկ 1999 թվականից` Արևմտյան Պոմորսկոե վոևոդության կենտրոնը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեցինի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1 (34) |
3 (37) |
7 (45) |
13 (55) |
18 (64) |
22 (72) |
23 (73) |
23 (73) |
19 (66) |
13 (55) |
7 (45) |
3 (37) |
12.7 (54.7) |
Միջին օրական °C (°F) | −1 (30) |
0 (32) |
3 (37) |
7 (45) |
13 (55) |
16 (61) |
18 (64) |
17 (63) |
14 (57) |
9 (48) |
4 (39) |
1 (34) |
8 (46) |
Միջին ցածր °C (°F) | −4 (25) |
−3 (27) |
0 (32) |
3 (37) |
8 (46) |
11 (52) |
13 (55) |
12 (54) |
10 (50) |
6 (43) |
2 (36) |
−2 (28) |
5 (41) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
27 (1.06) |
32 (1.26) |
38 (1.5) |
52 (2.05) |
57 (2.24) |
61 (2.4) |
55 (2.17) |
44 (1.73) |
38 (1.5) |
46 (1.81) |
41 (1.61) |
527 (20.75) |
աղբյուր: [2]
date=April 2016 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շչեցինը Լեհաստանի խոշորագույն նավահանգիստներից է։ Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, ցելյուլոզի, թղթի արդյունաբերությունը։ Համախառն ներքին արդյունքը կազմում է 4.839.904.421 եվրո, յուրաքանչյուր բնակչի հաշվով` 11.827 եվրո։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության զարգացման դինամիկան.
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ.
- Շչեցինի համալսարան
- Արևմտյան Պոմորիեի տեխնոլոգիական համալսարան (2009 թվականի հունվարի 1-ից)
- Պոմերանիայի բժշկական համալսարան (հիմնադրվել է 1948 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2010 թվականին)
- Ծովային ակադեմիա (հիմնադրվել է 1947 թվականին, ժամանակակից կարգավիճակը ստացել է 2004 թվականին)
- Արվեստների ակադեմիա (2010)
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան կրոնական տարբեր ուղղությունների եկեղեցիներ, այդ թվում` կաթոլիկ մայր տաճար և ուղղափառ թեմի երկրորդ մայր տաճարը (առաջինը գտնվում է Վրոցլավում)։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեցինի պատմական կենտրոնի պլանավորման հիմքում ընկած է աստղանման հրապարակների համակարգը, որոնք իրար են միանում փողոցներով։ Քաղաքում քիչ չեն պատմական ու ճարտարապետական հուշարձաններ։
Պահպանվել են 13-14-րդ դարերի ամրությունների մնացորդներ` 18-րդ դարի` բարոկկո ոճով կառուցված դարպասներով։ Քաղաքի կենտրոնում գտնվում է սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարը, որ կառուցվել է 1124 թվականին միսիոներ Օտտո Բամբերգցու նախաձեռնությամբ։ Տաճարը քրիստոնեական հնագույն կառույցն է Պոմորիեում (տաճարի գոթական հատվածը կառուցվել է 15-րդ դարում)։ 12-րդ դարում հիմնադրվել է Սուրբ Յակուբի մայր տաճարը, որ հետագայում վերակառուցվել է 16-17-րդ դարերում։ Հենց այդ ժամանակ էլ հարավային պատերի կոնտրֆորսը զարդարվել է միջնադարյան վարպետ Հենրիկ Բրունսբերգի նրբաոճ զարդարանքներով։ 1944 թվականի ռմբակոծությունների ժամանակ տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել է` վերականգնվելով միայն 1970 թվականին։ Եկեղեցում գործում է թանգարան։
Տաճարի հարևանությամբ գտնվող վիկարիոսի տունը կառուցվել է 15-րդ դարում։ Օդրայի ափին է գտնվում 13-րդ դարում ֆրանցիսկյանների կողմից հիմնադրված Սուրբ Յակուբի եկեղեցին։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն աննշան է տուժել, իսկ 1960-ական թվականների նորոգվել է։ Պոմերանիայի իշխանների դղյակը, որ հիմնվել է 14-րդ դարում վերածննդի ոճով, 1944 թվականի ռմբակոծություններից հետո վերանորոգվել է։ Ներկայումս այնտեղ գործում են թատրոն ու պատկերասրահ։
Հին քաղաքի շուկայի հրապարակում առանձնանում են 13-րդ դարի քաղաքապետարանի (ռատուշա) շենքը (այնտեղ գործում է Պատմության թանգարան) և Լոյտզև առևտրական ընտանիքի տունը, որ կառուցվել է 16-րդ դարում ուշ գոթիկայի ոճով։ Քաղաքի կենտրոնում պահպանվել են բարոկկոյի, գոթիկայի և կլասիցիզմի ոճով պատմական այլ շինություններ ևս։ 18-րդ դարի պալատում` բարոկկոյի ոճով կառուցված, գտնվում է Ազգային թանգարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոյտզև առևտրական ընտանիքի տունը
-
Ծովային թանգարան
-
PAZIM
-
Շեցինի ծովային դարպասները
-
Սեդինա հուշարձան, (1899-1913)
-
Յան Չեկանովսկու արձանը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistics Poland — 1918.
- ↑ Tadeusz Białecki Historia Szczecina. — Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich, 1992. — С. 9,20-55.
- ↑ Werner Buchholz Pommern. — Siedler, 1999. — С. 43ff. — ISBN 3-88680-272-8
- ↑ «Штеттин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Щецин». Энциклопедия туризма Кирилла и Мефодия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ https://books.google.am/books?id=wFx4T9QvU94C&lpg=PA1&hl=ru&pg=PT188#v=onepage&q&f=false
- ↑ [1] // books.google.am
- ↑ «Szczecin» (լեհերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Штеттин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շչեցին» հոդվածին։ |
|