Jump to content

Շմել-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շմել-1
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրո
Առաջին թռիչք1983
 Yakovlev Shmel Վիքիպահեստում

Շմել-1 (Шмель-1), հետախուզային ԱԹՍ, նախագծվել է խորհրդային Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոյում, առաջին թռիչքը կատարել է 1983 թվականին։ Նախագծման աշխատանքները կոնստուկտորական բյուրոյում սկսվել էին 1982 թվականին։

1985 թվականին սկսվեց նոր «Շմել-1» ԱԹՍ-ի նախագծումը, որն ուներ չորս հենքով շասի։ Հեռուստատեսային և ջերմատեսային սարքավորումներով համալրված «Շմել-1» ԱԹՍ-ի թռիչքային փորձարկումները սկսվեցին 1989 թվականին։ Սարքը նախատեսված է տաս արձակումների համար, տեղափոխվում է ծալված վիճակում ապակեպլաստե արկղում։ Սարքը ունի հնարավորություն փոխել հետախուզական սարքավորումները, որոնք տեղադրվում են ստաբիլիզացվող կախովի հարթակի վրա, ֆյուզելաժի տակ։ Վայրէջքը կատարվում է պարաշյուտով։

ԱԹՍ-ի հետագա զարգացումը՝ «Պչելա» ԱԹՍ-ն

«Շմել-1» սարքը հանդիսացել է ավելի կատարելագործված Պչելա-1Տ ԱԹՍ-ի նախագծման նախատիպ։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկարությունը՝ 2,78 մ
  • Թևերի բացվածքը՝ 3,25 մ
  • Բարձրությունը՝ 1,10 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 130 կգ
  • Շարժիչը՝ 1 × 32 Կվտ

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն արագությունը՝ 140 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 2 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3000 մ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]