Շերիլ Սենդբերգ
Շերիլ Սենդբերգ անգլ.՝ Sheryl Kara Sandberg | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1969[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[5] |
Կրթություն | Հարվարդի քոլեջ (1991), Հարվարդի բիզնես դպրոց (1995) և North Miami Beach High School? |
Երկեր | Lean In? |
Մասնագիտություն | տնտեսագետ, գործարար, համակարգչային գիտնական և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Ֆեյսբուք |
Ամուսին | Dave Goldberg? |
Զբաղեցրած պաշտոններ | chief operating officer?, խորհրդի անդամ, research assistant?, բիզնես խորհրդատու, շտաբի ղեկավար, փոխնախագահ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային պատվո ընկերություն |
Ստորագրություն | |
Sheryl Sandberg Վիքիպահեստում |
Շերիլ Կարա Սենդբերգ (անգլ.՝ Sheryl Kara Sandberg[6], օգոստոսի 28, 1969[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, որ 2008 թվականից աշխատում է որպես СOО Ֆեյսբուքում, իսկ 2012 թվականի հունիսին դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ․ նա ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամն է Ֆեյսբուքի պատմության մեջ[7]։ Մինչ այդ Կարան Google-ում եղել է միջազգային վեբ վաճառքի և գործառնությունների գծով փոխնախագահ, մասնակցել է Google-ի բարեգործական ուղղության թողարկմանը Google.org-ում։ Ավելի վաղ Կարան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում աշխատել է տնօրեն աշխատակազմի գծով։ 2012 թվականին ընդգրկվել է «Time 100» ամենամյա ցուցակում, որ աշխարհի ամեաազդեցիկ մարդկանց ցանկն է ըստ Time ամսագրի[8]։
Շերիլ Կարա Սենդբերգի եկամուտը կազմել է 30.491.613 ԱՄՆ դոլար (2011 թվականին)[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլ Կարա Սենդբերգը ծնվել է 1969 թվականին Վաշինգտոնում․ հրեական ընտանիքի երեք երեխաներից ավագն է[10]։ Ծնողները՝ անգլերենի ուսուցչուհի Ադել Այնհորնը և ակնաբույժ Ջոել Սանդբերգը, 1970-ական թվականներին եղել են խորհրդային հրեաների իրավունքների համար պայքարող ակտիվիստներ, 1975 թվականին ձերբակալվել են Քիշնևում և արտաքսվել Խորհրդային Միությունից[6][11]։ Ընտանիքը տեղափոխվել է Նորթ Մայամի Բիչ, երբ Շերիլը երկու տարեկան էր[10]։ Դպրոցում Շերիլը «միշտ լավագույնն էր դասարանում»[10], 1980-ականներին ավագ դպրոցում նա զբաղվում էր աերոբիկայով[12]։
1987 թվականին Սենդբերգն ընդունվել է Հարվարդի համալսարան և 1991 թվականին ավարտել այն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան և John H. Williams Prize մրցանակ որպես տնտեսագիտության ամենալավ սովորող ուսանող[13]։
Հարվարդում սովորելիս Սենդբերգը ծանոթացել է պրոֆեսոր Լոուրենս Սամերսի հետ, որ դարձել է նրա ուսուցիչը[14]։ Նա Շերիլին վերցրել է որպես իր օգնական Համաշխարհային բանկում իր ուսումնասիրության ընթացքում[10], որտեղ Սենդբերգը երկու տարի աշխատել է Հնդկաստանի առողջապահությանը նվիրված նախագծերի վրա, որ կապված էին բորոտության, ՁԻԱՀ-ի և կուրության հետ[15]։
1993-1995 թվականներին Սենդբերգը սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[13]։ Բիզնես դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է McKinsey և Company-ում։ Հետո նա կորպորատիվ կարիերայի փոխարեն անցել է պետական ծառայության և 1996-2001 թվականներին ղեկավարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Լարի Սամերսի կադրային ծառայությունը։
2002 թվականին ընդունել է Էրիկ Շմիդտի առաջարկը և դարձել Google-ի փոխնախագահ գլոբալ վեբ վաճառքի և գործառնությունների գծով։ Շերիլ Սենդբերգն ակտիվորեն մասնակցել է Google-ի, AdWords և Ad-Sense-ի օնլայն գովազդի ծրագրերի ստեղծմանը և զարգացմանը։
Google-ում վեց տարի աշխատելուց հետո՝ 2008 թվականին, Սենդբերգն ընդունել է Մարկ Ցուկերբերգի առաջարկը և դարձել Ֆեյսբուքի օպերացիոն տնօրեն[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Շերիլ Կարա Սենդբերգն ամուսնացել Դեյվիդ Գոլդբերգի հետ (1967-2015)[6], որը հետագայում դարձել SurveyMonkey-ի գլխավոր գործադիր տնօրեն[10]։ Նրանք ունեն երկու երեխա[17]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Սենդբերգը դարձել է Walt Disney Company ղեկավարության անդամ[18]։ Դրանից բացի նա միացել է Starbucks-ի տնօրենների խորհրդին՝ տարեկան 280 հազար դոլար եկամուտով[19]։ Նա նաև Brookings Institution, Women for Women International, V-Day и Ad Council ղեկավարությունների անդամ է[13]։ 2008 թվականին նա գրել է The Huffington Post հոդվածն ի պաշտպանություն իր ուսուցիչ Լարի Սամերսի, որն այդ ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել կանանց վերաբերյալ իր մեկնաբանությունների համար[20]։ 2011 թվականի մայիսին Սենդբերգի ելույթով բացվել է Բարնարդի քոլեջի դիպլոմների հանձնման արարողությունը[21]։
Վարկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլ Սենդբերգը «բիզնեսում 50 ամեաազդեցիկ կանանցից» մեկն է ըստ Fortune ամսագրով առնվազն 2008 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը և եղել է ամենաերիտասարդը ցուցակում[22]։ 2008 թվականին նա զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը[23], 2009 թվականին՝ 22-րդ[24], իսկ 2010 թվականին՝ 16-րդ[25]։
2007 թվականին նա զբաղեցրել է 19-րդ (50 անձանց շարքում) հորիզոնականը Wall Street Journal ամսագրի «Women to Watch» ցանկում[26]։ 2008 թվականին նա այս ցուցակում 21-րդն էր[27]։
2011 թվականին նա զբաղեցրել է 5-րդ, իսկ 2017 թվականին՝ 4-րդ տեղը[28] «Forbes»-ի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում[29]։
Սենդբերգը ճանաչվել է «Ինտերնետում 25 առավել ազդեցիկ մարդկանցից» մեկն ըստ Business Week-ի[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1033331341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Sheryl_Sandberg
- ↑ 6,0 6,1 6,2 «Sheryl Sandberg, David Goldberg». Weddings/Celebrations. The New York Times. 2004 թ․ ապրիլի 18. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Sheryl Sandberg, Facebook’s Long-Time COO, Becomes First Woman On Its Board Of Directors | TechCrunch
- ↑ Kent, Muhtar (2012 թ․ ապրիլի 18). «Sheryl Sandberg - The 100 Most Influential People». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Post a Job (2012 թ․ հունվարի 2). «REGISTRATION STATEMENT ON FORM S-1». UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Auletta, Ken (2011 թ․ հուլիսի 11). «A Woman's Place». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Leaning Into Sheryl Sandberg
- ↑ «Sheryl Sandberg on Facebook's Future». BusinessWeek. 2009 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Executive Bios». Facebook. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Hempel, Jessi (2008 թ․ ապրիլի 11). «Sheryl Sandberg: Facebook's new number two to Zuckerberg - Apr. 11, 2008». Money.CNN.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Sheryl Sandberg, An Inside View of Facebook». Newsweek. 2008 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Хоффман, Касноча, 2012, էջ 63
- ↑ «Sheryl Sandberg (COO of Facebook/Former Chief of Staff US Department of the Treasury) | Amazing Women Rock». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «UPDATE 2-Disney nominates Facebook's Sandberg to board». Reuters. 2009 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Arrington, Michael (2009 թ․ մարտի 27). «Facebook COO Sandberg Joins Starbucks Board Of Directors». Techcrunch.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Sheryl Sandberg: Larry Summers' True Record on Women». Huffington Post. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «News Headlines | Barnard College». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Benner, Katie. «The Power 50 - Sheryl Sandberg (29) - FORTUNE». Money.CNN.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «50 Most Powerful Women - Sheryl Sandberg (34)». Money.CNN.com. 2008 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «50 Most Powerful Women - 22. Sheryl Sandberg». Money.CNN.com. 2009 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «50 Most Powerful Women - 16. Sheryl Sandberg (16) - FORTUNE». Money.CNN.com. 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «The Other Women to Watch». The Wall Street Journal. 2007 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «50 Women to Watch in 2008». The Wall Street Journal. 2008 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Forbes Welcome». www.forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «The world's 100 most powerful women». Forbes. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «The 25 Most Influential People on the Web: The Adult: Sheryl Sandberg». BusinessWeek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шерил Сэндберг Не бойся действовать: Женщина, работа и воля к лидерству. — Альпина Паблишер. — 2014.
- Рид Хоффман, Бен Касноча Жизнь как стартап. Строй карьеру по законам Кремниевой долины = The Start-Up of You: Adapt to the Future, Invest in Yourself, and Transform Your Career. — М.: Альпина Паблишер, 2012. — 240 с. — ISBN 978-5-9614-2227-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Սենդբերգ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի կին համակարգչային գիտնականներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Գուգլ ընկերության աշխատակիցներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա ֆեմինիստներ
- Ֆեմինիստ գրողներ