Jump to content

Շենաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենաթաղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շենաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Այլ անվանումներՇինաթաղ
Մակերես43,84 կմ²
ԲԾՄ1760 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն389[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշենաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Շենաթաղ (Հայաստան)##
Շենաթաղ (Հայաստան)
Շենաթաղ (Սյունիքի մարզ)##
Շենաթաղ (Սյունիքի մարզ)

Շենաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Շենաթաղ է։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Շինաթաղ։ 1940 թվականին վերանվել է Լեռնաշեն, իսկ 1991 թվականին՝ Շենաթաղ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիանից մոտ 16 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1760 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 119 կմ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու կոչվող ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է Սուրբ Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շենաթաղի մշտական բնակչությունը կազմել է 389, առկա բնակչությունը՝ 313 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3], որոնց նախնիների մի մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից, ինչպես նաև` Նախիջևանի Ղազանչի և Արցախի Հարար բնակավայրերից[4]։ Ստորև ներկայացված է Շենաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 78 422 672 628 564 476 368 345 390[5] 389[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Ներկա պահին գյուղատնտեսությամբ է զբաղվում 146 տնային տնտեսություն։ Բավականին զարգացած է մեղվաբուծությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 578
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները