Շառլ Պլանե
Շառլ Պլանե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | հեծանվորդ |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 30, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Remiremont |
Ակումբ՝ | Team Novo Nordisk? |
Շառլ Պլանե (անգլ.՝ Charles Planet, հոկտեմբերի 30 1993), ֆրանսիացի պրոֆեսիոնալ մրցարշավային հեծանվորդ, Նովո Նորդիսկ թիմի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Պլանեն ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 30-ին ՝ Ռեմիրեմոնտում (Ֆրանսիա)։ 8 տարեկանում ախտորոշվել է 1֊ին տիպի դիաբետ[2], սակայն նա սկսել է այդ տարիքից զբաղվել հեծանվավազքով[3]։ Նա իր սերնդի քսան լավագույն ֆրանսիացի հեծանվորդների շարքում է[2]։
2013 թվականին նա դիմում է Նովո Նորդիսկ թիմին ՝ անդամակցելու համար, որի անդամները 1-ին տիպի դիաբետ ունեցող վազորդներ էին։
Ի սկզբանե լինելով լեռնային հեծանիվ վարող ՝ Պլանեն նշել է, որ առանց թիմի անդամ լինելու իր համար շատ ավելի դժվար կլիներ պրոֆեսիոնալ դառնալու ուղի կերտել[4]։
2014, սկիզբը պրոֆեսիոնալների շարքում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին նա միացել է ամերիկյան պրոֆեսիոնալ մայրցամաքային Նովո Նորդիսկ թիմին[5]։
Այս տարվա ընթացքում նրա մասնակցած տուրերից մեկը Թայվանի տուրն է, որտեղ նա գրավում է 89-րդ հորիզոնականը։
Ֆրանսիայում մասնակցել է Adélie de Vitré[6] մրցավազքին ՝ զբաղեցնելով 61-րդ տեղը։
Ինչպես նաև ապրիլի վերջին մասնակցություն է ունեցել Թուրքիայի մրցաշարին, որտեղ ընդհանուր դասակարգման արդյունքում 35-րդ տեղում էր։
Հունիսին նա մասնակցեց Philadelphia Cycling Classic[7] մրցարշավին, բայց այն լքեց մինչև դրա ավարտը։
Այնուհետև հերթը Կանադայում կայացած Saguenay Cycling Grand Prix-ն է։ Այս մրցույթում զբաղեցրել է 8-րդ տեղը ընդհանուր դասակարգման մեջ, ինչպես նաև դարձել է 3-րդ լավագույն երիտասարդ հեծանվորդը։
Օգոստոսին վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Յուտա տուրին, որտեղ նա զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը վերջնական վարկանիշում։
Այնուհետև նա մասնակցել է USA Pro Cycling Challenge-ին, որտեղ զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայի տուրին նա եղել է ոչ մեկնարկային 7-րդ հորիզոնականում։
Պլանեթն ավարտում է իր առաջին պրոֆեսիոնալ սեզոնը 3 ՝ մեկօրյա տևողությամբ մրցարշավներով, որոնք տեղի ունեցան հոկտեմբերին։ Այդ մրցարշավներն են ՝
- Միլան-Թուրինը, որտեղ նա ձախողվում է և դուրս մնում,
- Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած տուրը, որտեղ նա զբաղեցնում է 51-րդ տեղը,
- Ճապոնիայի գավաթը, որն ավարտել է 45-րդ տեղում։
2015 թվականի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Պլանեն սկսել է 2015 թվականը Արգենտինայի Սան Լուիս շրջանում տեղի ունեցած տուրով։ Երկու անգամ վիրահատվելուց հետո նշում է, որ բարդ վարժություններ է անցել մասնագետների մոտ։ Մասնակցելով բարձր վարկանիշ ունեցող մրցարշավային ծրագրերի ՝ ունեցել է լավ ցուցանիշներ ՝ զբաղեցնելով 22-րդ տեղը Մյունստերի տուրում, 24-րդը՝ Լա Ռիոխայում և 25-րդը՝ Ճապոնիայում տեղի ունեցած մրցաշարերում[8]։
2016 թվականի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սկզբին Trofeo Laigueglia-ում[9] զբաղեցրել է 35-րդ տեղը։
2016 թվականի ընթացքում մասնակցած մրցաշարերում նա մի քանի անգամ զբաղեցրել է առաջին 30 հորիզոնականներում, մասնավորապես ՝
- 3-րդը՝ Էստոնիայի տուրում,
- 18-րդը՝ Կորեայի տուրում,
- 28-րդը՝ Խորվաթիայի տուրում,
2017 թվականի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ընթացքում նա Ճապոնիայի գավաթում զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Կորեայի տուրում ՝ 24-րդը։ Տարվա վերջում նա հաղթեց երկու ցիկլո-կրոս հեծանվավազքում՝ Վիտելում[10], այնուհետև Նև-Մեզոնում[11]։
2019 թվականի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի տուրի ընթացքում երրորդ փուլի ավարտին նա շատ մոտ է եղել առաջատար լինելուն, սակայն զիջել է ընդամենը Պասկալ Աքերմանին, քանի որ ընկավ վերջնակետից 5 կիլոմետր հեռավորության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uci.org/rider-details/76592
- ↑ 2,0 2,1 Pierre Carrey (18 mars 2018). «Cyclisme : Charles Planet, un sucré numéro». liberation.fr.
- ↑ Charles Marsault (17 août 2015). «Interview : Charles Planet - Velo-Club.net». archives.velo-club.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Planet et Lefrançois, diabétiques et exilés». cyclismactu.fr. Վերցված է 17 janvier 2015-ին.
- ↑ Nicolas Gachet (anvier 2014). «Charles Planet néo-pro chez Novo Nordisk». directvelo.com. Վերցված է 17 janvier 2015-ին.
- ↑ VeloNews.com (2010 թ․ հունվարի 1). «Route Adelie de Vitre». Velo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Remembering the Philadelphia International Cycling Championship». www.theconstitutional.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cyclisme : Charles Planet, le Vosgien du Team Novo Nordisk, a repoussé ses limites lors d'un stage commando». vosgesmatin.fr. 9 décembre 2015.
- ↑ «Homepage - English». Trofeo Laigueglia (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Hervé Dancerelle (4 octobre 2017). «Cyclo-cross de Vittel : Classements». directvelo.com.
- ↑ Frédéric Gachet (31 octobre 2017). «Cyclo-cross de Neuves-Maisons : Classements». directvelo.com.