Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն
Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1965 |
Անվանված է | Նատալյա Սաց |
Կայք | teatr-sats.ru(ռուս.) |
Natalia Satz Theatre Վիքիպահեստում |
Մոսկվայի Ն. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոն (ռուս.՝ Московский государственный академический детский музыкальный театр имени Наталии Ильиничны Сац), թատրոն Մոսկվայում, ԽՍՀՄ-ում առաջին մշտական երաժշտական թատրոնը երեխաների և պատանիների համար[1]։ Թատրոնը կրում է հիմնադրի` ռուս խորհրդային մշակույթի ականավոր գործիչ Նատալյա Սացի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի հիմնադրման ամսաթիվն ընդունված է նշել 1965 թվականի նոյեմբերի 21-ը, երբ մանկական թատրոնի բեմում ներկայացվել է առաջին ներկայացումը՝ Մ. Կրասևի «Մորոզկո» օպերայի պրեմիերան։
Ի սկզբանե թատրոնը չի ունեցել իր բեմը, բայց շուտով այն տեղափոխվել է Նիկոլսկի փողոցում գտնվող «Սլավյանսկի բազար» հյուրանոցի նախկին շենք (մինչև 1990 թվականը` Հոկտեմբերի 25-ի փողոց )։
1979 թվականին թատրոնը տեղափոխվել է Վերնանդսկի պողոտայի վրա գտնվող նոր շինություն, որը նախագծվել և կառուցվել է հատուկ թատրոնի համար։ Թատրոնի ինտերիերի ձևավորմանը մասնակցել են պալեխյան նկարիչներ, այդ թվում` Ն. Գոլիկովը, որը նկարաարդել է Հեքիաթների սենյակը։ Թատրոնի շենքը զարդարված է Կապույտ թռչնի քանդակով, որը թատրոնի խորհրդանիշն է։
1987 թվականին թատրոնին շնորհել են ակադեմիականի պատվավոր կոչում։
Ժամանակակից թատրոնի շենքն ունի 2 դահլիճ։
- Մեծ դահլիճը 1100 տեղանոց է, երեք բեմով՝ մեկ գլխավոր և երկու կողմնային։ Այդ դահլիճում է գտնվում թատրոնի գլխավոր տեսարժանություններից մեկը` Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» օպերայի թեմայով պատրաստված վարագույրը։
- Փոքր` համերգային դահլիճը, 300 տեղանոց է։
2003 թվականին Ն. Սացի հարյուրամյակի առթիվ, թատրոնի դիմաց հուշարձան է տեղադրվել։ Հուշարձանի վրա քանդակված է Նատալյա Սացը` Կարմիր գլխարկի և Գայլի կերպարով երկու երեխաների հետ[2]։
2019 թվականին որոշում է ընդունվել թատրոնի շենքի վերակառուցման մասին։ Վերանորոգման համար տրամադրվել է 1,8 մլրդ ռուբլի։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի խաղացանկում դրամատիկական ներկայացումներ են, օպերաներ և բալետներ։
- Կախարդական սրինգ
- Զմրուխտե քաղաքի հրաշագործը
- 12 ամիս (հեքիաթ)
- Երեխան և կախարդանքը
- Մատնաչափիկը կամ հիանալի թռիչք
- Ոսկե ճուտիկը (օպերա-բալետ)
- Կենդանաօպերա
- Թագավորական սենդվիչ
- Կարապի լիճ (բալետ)
- Կատվի տունը
- Կարապի լիճ (բալետ)
- Սերը երեք նարնջի հանդեպ
- Ճանճերի տերը
- Անագե տոկուն զինվորիկը
- Տարվա պատմությունը
- Անգետիկի ճանապարհորդությունը
- Կապույտ թռչունը` ըստ Իլյա Սացի և Էֆրեմ Պոդգայցի երաժշտության
- Հեքիաթ Սալտանի թագավոր մասին
- Ձյունե թագուհին
- Գնդի որդին
- Մարդուկ-Ջարդուկը (բալետ)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակ (1976)՝ «Իմ մայրիկը», «Կախարդական երաժշտությունը» ներկայացումների և «Հայրենիքի համար երգերով» թատերական համերգի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Московский детский музыкальный театр // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Необычные памятники Москвы — Памятник Наталии Сац». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Московский государственный академический детский музыкальный театр им. Н. И. Сац» — Официальный сайт театра. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- «Детский музыкальный театр». Энциклопедия Москва. Яндекс.Словари. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- «Московский детский музыкальный театр». БСЭ. Яндекс.Словари. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |