Նոքալաքևի
Նկարագրություն | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Տեղագրություն | Սամեգրելո-Զեմո Սվանեթ |
Վարչական միավոր | Սենակ |
Երկիր | Վրաստան[1] |
Կառուցված | մ.թ.ա. 1 հազարամյակ |
Nokalakevi Վիքիպահեստում |
Նոքալաքևի (վրաց.՝ ნოქალაქევი, բառացի՝ վայր, որտեղ եղել է քաղաք, հին հունարեն՝ ἀρχαῖος πόλις — հին քաղաք), քաղաք-ամրոց արևմտյան Վրաստանում՝ Սենակիի մունիցիպալիտետում։ Եղել է Լազիկեի մայրաքաղաքը։ Այս վայրում է գտնվել Այա լեգենդար քաղաքը, ուր, ըստ ավանդության, եկել են արգոնավորդները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոքալաքևիի տեղում հնում տեղակայված է եղել վրացական քաղաք։ Վրացի հեղինակները այն կոչել են Արքեոպոլիս, սակայն ավելի հին վրացական ժամանակագրություններում այն հայտնի է Ցիխե Գոջի անվամբ։
Պատմական ժամանակագրության համաձայն՝ քաղաքը հիմնադրվել է Լազիկեի էրիսթավի Քուջիի կողմից մ.թ. III դարում։ Ցիխե Գոջին Լազիկեի մայրաքաղաքն է եղել IV—VIII դարերում։ Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի միջև մղվող Լազիկեի պատերազմի հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց մայրաքաղաքի շրջակայքում։ Պատերազմի ժամանակ քաղաքը դիմակայել է երկու պաշարման, սակայն երրորդի ժամանակ գրավվել է պարսիկների կողմից (554 թվական)։ Լազիկեի ու բյուզանդական միացյալ զորքերը շուտով վերագրավում են քաղաքը։
697 թվականին քաղաքում տեղակայվում են Լազիկեում արաբական հիմնական կայազորները։ 737/738 թվականին քաղաք է ներխուժում արաբ զորավար Մարվան IIը և ավերում այն։ Այդ ժամանակ քաղաքի բնակչության մեծ մասը կոտորվում է կամ ստիպված է լինում փախչել դեպի հյուսիս՝ Ինգուրի գետի ափամերձ տարածքները։ Արաբական տիրապետության շրջանում քաղաքը կարճ ժամանակում կորցրեց իր նախկին նշանակությունն ու վերածվեց փոքրիկ գյուղի։ Նոքալաքևին նորից սկսեց զարգանալ XVI—XVIII դարերում, երբ քաղաքը դարձավ Օդիշիի տիրակալների նստավայր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ზაქარაია პ., ლომოური ნ., ლიქვინაძე ს., ნოქალაქევის ექსპედიციის 1973 წლის მუშაობის მოკლე ანგარიში, წიგნ.,:საქართველოს სახელმწიფო მუზეუმის არქეოლოგიური ექსპედიციები, ტ. 4, თბ., 1975
- ლომოური ნ., ეგრისის სამეფოს ისტოyhiyრია, ტბ., 1968
- ყაუხჩიშვილი ს., ლექციები ბიზანტიის ისტორიიდან, ტ. 1, თბ., 1948
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Веб-страница музея Արխիվացված 2007-07-17 Wayback Machine
- Археополис // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոքալաքևի» հոդվածին։ |
|