Jump to content

Նորմա Թոլմաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորմա Թոլմաջ
անգլ.՝ Norma Talmadge
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1894(1894-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրՋերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1957(1957-12-24)[4][5] (63 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԱմուսինՋոզեֆ Շենկ և George Jessel?
Ծնողներմայր՝ Margaret Talmadge?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Norma Talmadge Վիքիպահեստում

Նորմա Թոլմաջ (անգլ.՝ Norma Talmadge, մայիսի 2, 1894(1894-05-02)[1][2][3][…], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 24, 1957(1957-12-24)[4][5], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[6] ) — ամերիկացի դերասանուհի և համր ֆիլմերի պրոդյուսեր, ով հասել է հանրաճանաչության գագաթնակետին 1920-ական թվականների սկզբին, երբ պատկանում էր ամերիկյան կինոյի ամենահայտնի աստղերի թվին[7].

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմա Թոլմաջը ծնվել է Ջերսի Սիթիում աղքատ ընտանիքում։ Այն բանից հետո, երբ հայրը հեռացավ ընտանիքից, նա իր երկու քույրերի՝ Նատալիի ու Կոնստանսի հետ (նույնպես դարձել են դերասանուհիներ), մնաց մոր խնամքի տակ։

Դերասանական Կարիերան Նորմա Թոլմաջը սկսել է կարճամետրաժ ֆիլմերում մասնակցությամբ դեռ 1910 թվականին году ԱՄՆ Արևելյան ափին[8], իսկ՝ որոշակի հաջողությունների և փառքի հասնելով, 1920-ական թվականների սկզբին տեղափոխվում է Հոլիվուդ։ Հիմնականում մասնագիտանալով մելոդրամների վրա՝ Թոլմաջը խաղաց իր ամենահայտնի դերը Սիդնի Ֆրանկլինի[9] «Քնքուշ ժպիտ» կինոֆիլմում 1922 թվականին[10], իսկ բացի դրանից նրա համար հաղթական դարձան դերերը Ֆրենկ Բորզեյգի[11] դրամաներում՝ «Գաղտնիքներ» (1924), «Լեդի» (1925), որտեղ նա միաժամանակ հանդես եկավ որպես պրոդյուսեր, և «Աղավնի»ֆիլմը(1927). Համարվում է, որ հենց Նորմա Թոլմաջը դրեց հետևյալ ավանդույթի սկիզբը․ թողնել ոտքերի ու ձեռքի ափերի հետքերը Գրաումանի չինական թատրոնի դիմաց՝ 1927 թվականի գարնանը նրա մուտքի մոտ՝ պատահաբար ոտքը դնելով թաց բետոնի վրա։

1916- ից մինչև1934 թվականը դերասանուհին ամուսնացած է եղել ամերիկյան ազդեցիկ պրոդյուսեր Ջոզեֆ Շենկի[12] հետ, որի հետ միասին ստեղծել է սեփական պրոդյուսերական ընկերությունը։ 1920-ական թվականների ընթացքում Նորմա Թոլմաջը մնում էր ամենաէլեգանտ ու հմայիչ կինոաստղերից մեկը, սակայն դարաշրջանի վերջում նրա հանրաճանաչությունը սկսեց նվազել[13]։ 1930 թվականին, երբ նրա մասնակցությամբ երկու ձայնային ֆիլմերի վարձույթը ձախողվեց, Թոլմաջը ավարտեց իր դերասանական կարիերան։ Շենկի հետ ամուսնալուծվելուց հետո Թոլմաջը ևս երկու անգամ ամուսնացել է, բայց ոչ մի ամուսնությունից երեխա չունի։

Թոլմաջը իր կյանքի վերջին տարիները անց է կացրել մեկուսացած՝ խուսափելով հանրության առջև հայտնվելուց։ Տառապելով արթրիտով[13] ու գտնվելով ցավազրկող դեղամիջոցների ազդեցության տակ[14], նա տեղափոխվեց Լաս Վեգաս, որտեղ անցկացրեց իր վերջին տարիները։ 1957 թվականին Նորմա Թոլմաջը մի քանի անգամ գլխուղեղի կաթված տարավ, և Սուրբ Ծննդյան նախօրեին մահացավ թոքաբորբից 63 տարեկան հասակում։ Մահվան պահին նրա կարողությունը գնահատվում էր 1 միլիոն դոլար[15]. Դերասանուհուն հուղարկավորել են «Hollywood Forever» գերեզմանատանը, որտեղ ավելի ուշ՝ նրա կողքին, թաղվել են նաև նրա քույրերը։ Նրա ներդրումը ԱՄՆ կինոարտադրության մեջ նշվել է աստղով Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://commons.wikimedia.org/wiki/File:Norma_Talmadge_Birth_Certificate.jpg
  2. 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/File:1900_Census_New_York_Norma_Talmadge_Family.jpg
  3. 3,0 3,1 https://archive.org/details/motionpicturemag08moti/page/n667
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. Find a Grave Արխիվացված 2012-11-07 Wayback Machine: На могиле актрисы указано, что она родилась в 1897 году.
  7. Basinger, Jeanine Silent Stars. — Wesleyan University Press[en], 2000. — С. 181. — ISBN 0-8195-6451-6
  8. «ru.wikipedia».
  9. «ru.wikipedia».
  10. Basinger, Jeanine Silent Stars. — Wesleyan University Press[en], 2000. — С. 149. — ISBN 0-8195-6451-6
  11. «ru.wikipedia».
  12. «ru.wikipedia».
  13. 13,0 13,1 Lowe, Denise An Encyclopedic Dictionary of Women in Early American Films, 1895-1930. — Haworth Press[en], 2004. — С. 517. — ISBN 0-7890-1843-8
  14. Mavromatis, Kally; Pringle, Glen. «Norma Talmadge - Silent Star of November, 1997». csse.monash.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  15. Golden, Eve Golden Images: 41 Essays on Silent Film Stars. — McFarland, 2001. — С. 174. — ISBN 0-7864-0834-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմա Թոլմաջ» հոդվածին։