Jump to content

Նոդիրբեկ Յակուբբոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոդիրբեկ Յակուբբոև
Ծննդյան ամսաթիվհունվարի 23, 2002(2002-01-23) (22 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկստան
Կոչումմիջազգային վարպետ և գրոսմայստեր[1]
Ներկայիս վարկանիշ2665
ՖԻԴԵ համար14203987
365chessNodirbek_Yakubboev
Chesstempo համար311362
ICCF համար311362
 Nodirbek Yoqubboyev Վիքիպահեստում

Նոդիրբեկ Յակուբբոև (ուզբ.՝ Nodirbek Yakubboyev, հունվարի 23, 2002(2002-01-23), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։ Ուզբեկստանի շախմատի առաջնությունների հաղթող (2016, 2018, 2020)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոդիրբեկ Յակուբբոևը բրոնզե մեդալ է նվաճել շախմատի աշխարհի մինչև 14 տարեկանների առաջնությունում[2] և առաջին անգամ հաղթել է Ուզբեկստանի շախմատի առաջնությունում[3]։ 2017 թվականին նա հաղթել է մինչև 16 տարեկանների շախմատի Ասիայի պատանեկան առաջնությունը[4]։ Նոդիրբեկ Յակուբբոևը երկրորդ անգամ հաղթել է Ուզբեկստանի շախմատի առաջնությունում[5], իսկ 2020 թվականին երրորդ անգամ կրկնել է այդ հաջողությունը[6]։ 2021 թվականին Նոդիրբեկ Յակուբբոևը Կենտրոնական Ասիայի երկրների համար ՖԻԴԵ-ի զոնալ մրցաշարում գրավել է երկրորդ տեղը և նվաճել ՖԻԴԵ-ի շախմատի Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք[7]։ 2021 թվականին Սոչիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում հասել է երկրորդ փուլ, որում 0,5:1,5 հաշվով պարտվել է չեխ գրոսմայստեր Դավիդ Նավարային։

2018 թվականին շախմատի օլիմպիադայում ներկայացրել է Ուզբեկստանի հավաքականը[8]։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում Նոդիրբեկ Յակուբբոևը ՖԻԴԵ-ի շվեյցարական մեծ մրցաշարում գրավել է 54-րդ տեղը[9]։

Մրցաշարերում հաջողությունների համար ՖԻԴԵ-ն Նոդիրբեկ Յակուբբոևին շնորհել է միջազգային վարպետի կոչում (IM) 2017 թվականին[10] և միջազգային գրոսմայստեր՝ (GM) 2019 թվականին[11]։

Նոդիրբեկ Յակուբբոևն ունի ավագ քույր՝ Նիլուֆար Յակուբովան, որը հաղթել է Ուզբեկստանի շախմատի կանանց առաջնություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2019 — 2019.
  2. «Open U14». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  3. «ch-UZB 2016». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Asian Youth Chess Championship 2017-U16O». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Uzbekistan Men Championship (Final) 2018». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Men Championship (Final) 2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Nodirbek Abdusattorov wins Zone 3.4 Open Championship». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  8. «43rd Olympiad Batumi 2018 Open». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  9. «2021 FIDE Chess.com Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «2nd quarter Presidential Board Meeting 2017 by written resolution». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  11. «2nd quarter PB 2019, 27-30 June, Baku, Azerbaijan». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդիրբեկ Յակուբբոև» հոդվածին։