Նիկոլայ Շչորս
Նիկոլայ Շչորս ռուս.՝ Николай Щорс | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25 (հունիսի 6), 1895[1] |
Ծննդավայր | Շչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1919[2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Շչորսովկա, Q17095586?, Կորոստենի շրջան, Կորոստենսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Samara municipal cemetery |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | National Military Medical Clinical Center "Main Military Clinical Hospital"? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Fruma Rostova-Shchors? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ստորագրություն | |
Nikolay Shchors Վիքիպահեստում |
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորս (ուկրաիներեն՝ Микола Олександрович Щорс, մայիսի 25 (հունիսի 6), 1895[1], Շչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1919[2], Շչորսովկա, Q17095586?, Կորոստենի շրջան, Կորոստենսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն), 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918)։
1914 թվականին Կիևում ավարտել է ռազմական բուժակների դպրոցը, 1916 թվականին՝ ռազմական ուսումնարանի դասընթացներ անցել Պոլտավայում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1918 թվականին իր ծննդավայրում՝ Սնովսկում (Չեռնիգովի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է Նացիստական Գերմանիայի զինված ուժերի և հետմանականների դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 1-ին եղել է Ուկրաինական խորհրդային դիվիզիայի 2-րդ բրիգադի (որը Ուկրաինական դիրեկտորիայի զորքերից ազատագրեց Կիևը, Չեռնիգովը, Ֆաստովը) հրամանատարը։ 1919 թվականի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919 թվականի օգոստոսի 1-ին Ուկրաինական խորհրդային դիվիզիան, այնուհետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շչորսի հրամանատարությամբ կռվել են պետլյուրականների և լեհական զորքերի դեմ։
Սպանվել է մարտում, օգոստոսի 30-ին։ Շչորսը տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 parish register
- ↑ 2,0 2,1 2,2 Щорс Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շչորս» հոդվածին։ |
|