Նիկոլայ Կասատկին
Նիկոլայ Կասատկին Николай Касаткин | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1859[1][2][3] կամ դեկտեմբերի 13, 1859[4] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 17, 1930[5][6][2][…] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1883) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Հանքափորուհի |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Nikolay Alekseyevich Kasatkin Վիքիպահեստում |
Նիկոլայ Ալեքսեևիչ Կասատկին (ռուս.՝ Николай Алексеевич Касаткин, դեկտեմբերի 25, 1859[1][2][3] կամ դեկտեմբերի 13, 1859[4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[5] - դեկտեմբերի 17, 1930[5][6][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս գեղանկարիչ-ռեալիստ[7]։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ 1891 թվականից, Հանրապետության առաջին ժողովրդական նկարիչը (1923), սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից մեկը։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վասիլի Պերովին։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ (1903)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կասատկինը ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 13-ին (դեկտեմբերի 25-ին) Մոսկվայում՝ գեղանկարիչ-վիմագրող Ալեքսեյ Կասատկինի ընտանիքում։
1873-1883 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Վասիլի Պերովն ու Իլարիոն Պրյանիշնիկովը։
1891 թվականից անդամակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությանը։ 1883 թվականին Կասատկինը «Աղքատները եկեղեցու գավթում» (ռուս.՝ «Нищие на церковной паперти») կարի համար ստացել է ուսումնարանի բարձրագույն պարգևը՝ մեծ արծաթե մեդալ և նկարչի կոչում։ 1894 և 1895 թվականներին այցելել է Դոնբաս։
1894-1917 թվականներին Նիկոլայ Կասատկինը՝ որպես մանկավարժ, աշխատել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Բացի այդ, ուսումնարանն ավարտելուց հետո Կասատկինին իր՝ Ռուսաստանում խոշորագույն գրահրատարակչությունում աշխատելու էր հրավիրել Իվան Սիտինը։ Նկարիչն այնտեղ աշխատել է 30 տարի՝ մասնակցելով այնպիսի հրատարակությունների, ինչպիսիք են «Ռուսաստանի պատմությունը նկարներում» (ռուս.՝ «Русская история в картинах»), առաջին սեղանի օրացույցը, «Մեծ ռեֆորմը» (ռուս.՝ «Великая реформа»)՝ գյուղացիական բարեփոխումների իրականացման հիսունամյակին նվիրված հրատարակությունը և այլն։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կասատկինն եղավ առաջինը, ում շնորհվեց Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում (1923)։ Նա դարձավ նոր կազմավորված Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության (ռուս.՝ Ассоциация художников революционной России) անդամ։ 1924 թվականին գործուղվել է Անգլիա՝ ստեղծելու այնտեղի պրոլետարիատի սոցիալական պայքարին նվիրված նկարներ։ Սակայն այդպես էլ չհաջողվեց նրան դարձնել «խորհրդային գեղանկարչության Գորկի»։ Ուշ շրջանի նրա ստեղծագործություններից առավել հաջողված են մի շարք դիմանկարներ («Սովորելու ժամանակն է։ Պիոները գրքերով» (ռուս.՝ «За учебу. Пионерка с книгами»), 1926, Հեղափոխության թանգարան)։
Նիկոլայ Կասատկինը հանկարծամահ է եղել 1930 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ Հեղափոխության թանգարանում մեկնաբանում էր իր նոր՝ «Կարայական ողբերգություն» (ռուս.՝ «Карийская трагедия») նկարը։ Թաղված է Մոսկվայում։
Նիկոլայ Կասատկինի աշակերտներից են եղել Բորիս Իոգանսոնը, Վասիլի Մեշկովը և այլք։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է Նիկոլայ Կասատկինին նվիրված նամականիշ։
- Նիկոլայ Կասատկինի անունն է կրում Մոսկվայի փողոցներից մեկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մրցակցուհիները» (ռուս.՝ «Соперницы»), 1890
-
«Կատակ» (ռուս.՝ «Шутка»), 1892
-
«Աղջիկը ցանկապատի մոտ» (ռուս.՝ «Девушка у изгороди»), 1893
-
«Հանքափորուհին» (ռուս.՝ «Шахтёрка»), 1894
-
«Ո՞վ» (ռուս.՝ «Кто?»), 1897
-
«Շրջանային դատարանի միջանցքում» (ռուս.՝ «В коридоре окружного суда»), 1897
-
«Բանվորի ընտանիքում» (ռուս.՝ «В рабочей семье»), 1890—1900
-
«Կնոջ դիմանկար» (ռուս.՝ «Женский портрет»), 1916
-
«Սովորելու ժամանակն է: Պիոները գրքերով» (ռուս.՝ «За учёбу. Пионерка с книгами»), 1925
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Sokolov M. N. Kasatkin, Nikolay // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T045919
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Касаткин Николай Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Nikolaj Alexeevich Kasatkin (նիդերլ.)
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 20. Кандидат — Кинескоп. 1953. 644 стр., илл.; 55 л. илл. и карт.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Журавлёв В. В., Журавлёва Е. А. Николай Алексеевич Касаткин: народный художник. 1859-1930. — М.-Л., 1945.
- Епишин А. С. Миф, проект и результат. Ранняя советская живопись 2-й половины 1920-х — начала 1930-х годов. — М., 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Русская живопись. Касаткин Николай Алексеевич (1859—1930)
- Биография в Энциклопедии Кругосвет.
- Избранные репродукции картин Н. А. Касаткина Արխիվացված 2008-10-10 Wayback Machine
- Епишин А. С. Революционные архетипы в произведениях русской живописи 1880-1910-х годов. Эволюция образов // NOTA BENE, № 1, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կասատկին» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1930 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Խորհրդային նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ