Նեբրասկա-Լինքոլնի համալսարան (այլ անուններ` Նեբրասկա համալսարանը Լինքոլնում, Նեբրասկա, UNL կամ NU) ամերիկյան պետական հետազոտական համալսարան[13], գտնվում է Նեբրասկա նահանգի, Լինքոլն քաղաքում[14]։ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանը, հանդիսանում է Նեբրասկա նահանգի համալսարանի համակարգում, գլխավոր կամպուս և ֆլագման, ինչպես նաև նահանգի ամենահին և ամենամեծ համալսարանն է։
Համալսարանը ստեղծվել է Նեբրասկայի օրենսդիր մարմնի կողմից 1869 թվականին, որպես Land-grant university 1862 թվականի Մորիլյան ակտով և Նեբրասկայի` ԱՄՆ նահանգի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց։ 20 - րդ դարի սկզբին համալսարանը սկսեց զգալիորեն ընդլայնվել, արևելյան դպրոցներից հրավիրել ուսուցիչներ` նորաստեղծ քոլեջում դասավանդելու և գյուղատնտեսական գիտությունների ոլորտում նորարարական հետազոտություններ կատարելու համար։ Բնապահպանական հետազոտությունների «Նեբրասկայի մեթոդը» կարճ ժամանակում զարգացել է այստեղ` հիմք դնելով 20 - րդ դարում տեսական էկոլոգիայի հետազոտությանը։ Համալսարանը գործում է որպես 8 քոլեջների միություն[15], որը տեղակայված է Լինքոլնի երկու համալսարանական քաղաքներում (կամպուսներում), ունի ավելի քան 100 շենք և գիտահետազոտական հաստատություններ։