Նեբահաթ Չեհրե
Նեբահաթ Չեհրե | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Սամսուն, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի և մոդել |
Ամուսին(ներ) | Յըլմազ Գյունեյ[2] և Yavuz Demir? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հիլյալ Նեբահաթ Չեհրե[3] (թուրքերեն՝ Nebahat Çehre, մարտի 15, 1944[1], Սամսուն, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել և երգչուհի։ Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում։ Նրա ամենահայտնի դերը եղել է Այշե Հաֆսա Սուլթանի դերը, որը նա մարմնավորել է Հոյակապ դար հեռուստասերիալում։ Նրա խաղընկերներն են եղել Հալիտ Էրգենչ, Մերյեմ Ուզերլին, Մեհմեդ Գյունսյուրը, Նուր Այսանը, Օկան Յալաբըքը և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր Իզզեթ Չեհրեի կողմից, ով վրացական ծագում ունեցող լազերի ժառանգ է, ունի վրացական արմատներ[4]։ Նրա մայրը՝ Մյուզեյեն եղել է տնային տնտեսուհի[5]։ Երբ Նեբահաթը հինգ տարեկան էր, նրա հայրը մահացել է սրտի կաթվածից։ Ընտանիքը Սամսունից տեղափոխվել է Ստամբուլ։ 15 տարեկանում դարձել է «Միսս Թուրքիա» մրցույթի հաղթող, ինչը նրան օգնեց հետագայում մասնագիտանալ մոդելական ասպարեզում[3][6]։ Ավարտել է Ֆաթիհի աղջիկների միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Ֆաթիհի կանանց երեկոյան արվեստների դպրոցը։ 1962 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում, իսկ 70-ական թվականներից սկսել է զբաղվել երգարվեստով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին, նկարահանումների ժամանակ, ծանոթացել է Յըլմազ Գյունեյի հետ։ Երեք տարի անց նրանք ամուսնացել են, սակայն 1968 թվականին բաժանվել են։ 70-ական թվականներին ամուսնացել է «Գալաթասարայ» բասկետբոլային ակումբի նախկին խաղացող Յավուզ Դեմիրի հետ։ Հանուն ընտանիքի, նա թողել է կարիերան, սակայն զույգը շուտով բաժանվել է։
Նեբահաթ Չեհրեն եղել է ընտանիքի ավագ երեխան։ Ունի երկու կրտսեր եղբայր՝ հարազատ եղբայրը Օրհան Չեհրեն և մոր կողմից եղբայր Թայար Յըլդըզը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.hurriyet.com.tr/kelebek/magazin/yilmaz-guneyin-eski-esi-nebahat-cehre-kimdir-kac-yasinda-41346930
- ↑ 3,0 3,1 Belki yanlış adamlar seçtim Belki de yanlış olan bendim(չաշխատող հղում)
- ↑ «13 07 2008 NEBAHAT ÇEHRE: ÇİZGİLERİ ONA ÇOK YAKIŞIYO». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Նեբահաթ Չեհրե
- ↑ «30 yıl önce 30 yıl sonra». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբահաթ Չեհրե» հոդվածին։ |
|