Նեապոլի պատմություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նեապոլն ունի երկար և հարուստ պատմություն։ Առաջին հունական բնակավայրերը հիմնադրվել են Նեապոլի տարածքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում[1]։ Հունական մութ դարերի՝ հոմերոսյան դարաշրջանի ավարտին, մ.թ.ա. 9–8-րդ դարերի ընթացքում[2] զարգացավ մեկ այլ, ավելի մեծ գաղութ, որն ի սկզբանե հայտնի էր որպես Պարթենոպ, և վերահիմնադրվեց Նեապոլիս անվամբ մ.թ.ա. 6-րդ դարում[3]. այն կարևոր դեր ուներ Մեծ Հունաստանում։ Նեապոլի հունական մշակույթը հատկանշական էր հետագայում hռոմեական հասարակության համար։ Երբ քաղաքը կայսրության կենտրոնական նահանգի՝ Հռոմեական Հ-անրապետության մաս կազմեց, այն դարձավ գլխավոր մշակութային կենտրոններից մեկը[4]։ Նեապոլի քաղաքական և մշակութային ազատության վառ ներկայացուցիչներից է Վերգիլիոսը։
Դարեր շարունակ Նեապոլի թագավորության մայրաքաղաքը՝ Նեապոլը, եվրոպական պատմության միկրոկոսմն է եղել, քանի որ այն բախվել է մի քանի քաղաքակրթությունների և մշակույթների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել քաղաքի արվեստի և ճարտարապետության մեջ։ Այն առաջնային մշակութային կենտրոն էր (հատկապես 14-րդ, 15-րդ դարերում Վերածննդի հումանիզմի, 17-րդ, 18-րդ դարերում՝ Լուսավորության շրջանում, և 19-րդ դարում), նեապոլիտանական պատերազմի ժամանակ իտալական միավորման ջատագովն էր։ Այսօր Նեապոլը Իտալիայի Հանրապետության մաս է կազմում և բնակչությամբ երրորդ ամենամեծ քաղաքն է՝ զիջելով Հռոմին և Միլանին։
Հունական բնակավայրերի առաջացումը։ Հռոմեական նվաճումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեապոլի տարածքը բնակեցված է դեռևս Քարի դարից։
Հունաստանի Եվբեա կղզու 2 քաղաքների բնակիչները միասին գաղութացրին մոտակա Կումաե քաղաքը, որն Իտալիայի հնագույն հունական քաղաքն է։ Ըստ լեգենդի նախնապես Նեապոլը եղել է հունական գաղութ Ֆալերոնը (լատիներեն՝ Phalerum)՝ արգոնավորդներից մեկի՝ Ֆալերոսի անունով[5][6]։
Այնուամենայնիվ, հունական առաջին բնակավայրերը հիմնադրվել են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ընթացքում։ Հունական մութ դարերի վերջում՝ մ․թ․ա․ 9-8-րդ դարերի ընթացքում, զարգացավ ավելի մեծ գաղութ, որը նախկինում հայտնի էր որպես Պարթենոպ։ Հունական դիցաբանության մեջ Պարթենոպը սիրեն էր, ով իրեն նետել էր ծովը և խեղդվել՝ չկարողանալով իր երգով կախարդել Ուլիսեսին։ Այդ ժամանակ հույները շրջափակվեցին էտրուսկների կողմից, որոնք ձգտում էին տիրել այդ տարածքին։ Մ.թ.ա. 524 թ. էտրուսկները հարձակվեցին Կումեի վրա և, չնայած որ գրոհը ձախողվեց, էտրուսկների՝ տարածքը նվաճելու վճռականությունը մեծացավ, որի ճնշումը Պարթենոպին մղեց առևտրային ճգնաժամի։ Հայտնի է, որ քաղաքը քայքայման եզրին էր և փաստացի դադարել էր գոյություն ունենալ։ Սակայն, ըստ գրական ապացույցների, քաղաքը ոչնչացվել էր Կումաեի գերիշխանությունների վախի պատճառով։
Վերջին հնագիտական հայտնաբերումները ցույց են տալիս, որ 6-րդ դարում քաղաքը վերահիմնադրվեց, և հիմնվեց «նոր քաղաք» Նեապոլիսը (հուն. Νεάπολιնոր)՝ ի վերջո դառնալով Մեծ Հունաստանի ամենակարևոր քաղաքներից մեկը։
Պարթենոպեյի կենտրոնը Պիցոֆալկոնե բլրի վրա անվանվեց Պալաիպոլիս (լատիներեն՝ Palaepolis)՝ «հին քաղաքը»։ Նեապոլիսը ուներ հզոր պարիսպ, որի դիմաց էլ նահանջեցին Կարթագենացի զավթիչ Հաննիբալը, երբ քաղաքը դաշնակցում էր հռոմեացիների հետ։ Այլ առանձնահատկություններից են օդեոնը, թատրոնը, քաղաքի հովանավոր աստվածների տաճարը՝ Դիոսկուրին, և աստվածային երկվորյակներ Կաստորը եւ Պոլուքսը։ Չնայած մ.թ․ա․ 5-րդ դարում Նեապոլը գրավվեց Սամնիտների[7], ապա հռոմեացիների կողմից[8], այն երկար պահպանեց իր հունական մշակույթը. հատկանշական է, որ ժամանակակից նեապոլիտացիները հաճախ իրենց անվանում են Partenopei՝ պարթենոպեիցիներ։
Հռոմեական դարաշրջանում քաղաքը հելլենիստական մշակույթի ծաղկող կենտրոն էր, որը գրավեց հռոմեացիներին, ովքեր ցանկանում էին կատարելագործել հունական մշակույթի մասին իրենց գիտելիքները։ Բարենպաստ կլիմայի շնորհիվ այն դարձել էր հայտնի հանգստավայր, ինչպես հաղորդում է Վերգիլիոսը, Պոցուոլիի ծոցից մինչև Սորենտո թերակղզին ձգվող բազմաթիվ առափնյա շքեղ վիլլաներով։ Հայտնի Պոզիլլիպո շրջանը իր անունը ստացել է Pausílypon վիլլայի ավերակներից և հունարենից նշանակում է «դադար կամ հետաձգում (անհանգստության պատճառով)»։ Հռոմեացիները քաղաքը միացրին Իտալիային իրենց հայտնի ճանապարհներով, ընդլայնեցին նավահանգիստը, ավելացրին հանրային լոգարաններ եւ ջրուղիներ՝ Նեապոլի կյանքը բարելավելու նպատակով։ Քաղաքը նաեւ հայտնի է իր բազմաթիվ տոներով եւ տեսարժան վայրերով։
Ըստ լեգենդի Պողոս և Պետրոս սրբերը եկել են քաղաք քարոզելու։ Քրիստոնյաները ունեցել են նշանավոր դեր Հռոմեական կայսրության վերջին տարիներին, կան մի քանի հատկանշական գետնադամբաններ հատկապես քաղաքի հյուսիսային հատվածում։ Առաջին պալեո-քրիստոնեական բազիլիկները կառուցվել են գետնադամբանների մուտքերի կողքին։ Հռչակավոր հովանավոր Սան Ջեննարոն (St. Januarius) գլխատվել է Պոցուոլիի մոտակայքում 305 թ., նա հիշատակվում է Սբ. Ջեննարո էքստրա Մոենիա (San Gennaro extra Moenia) բազիլիկում։ Նեապոլի տաճարը նույնպես նվիրվում է Սբ. Ջեննարոյին։ Վերջին արևմտյան կայսր Հռոմուլոս Օգոստուլոսը 476 թ. ձեռբակալվեց Նեապոլի Լուկուլլուս վիլլայում, այժմյան Կաստել դել Օվոյում։ 6-րդ դարում օստգոթների և բյուզանդացիների միջև ընթացող Գոթական պատերազմների ժամանակ Նեապոլը մեծ վնասներ կրեց։ 536 թ․ այն դիմադրում էր Բելիսարիուսի արշավանքներին։ Սակայն վերջինիս զորքերը գրավեցին քաղաքը՝ մտնելով իր ջրբաժաններ։ 540 թ․ պատերազմի ընթացքը փոխվում է, քաղաքը հանձնվում է օստգոթերի թագավոր Տոտիլային։ 550 թ․ Նարսեսի արշավների ընթացքում կրկին հանձնվում է կայսրությանը։ Երբ հաջորդող տարիներին Լանգոբարդները ներխուժեցին և նվաճեցին Իտալիայի զգալի մասը, Նեապոլը մնաց հավատարիմ Արևելյան Հռոմեական կայսրությանը։
Նեապոլի դքսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանգոբարդների արշավանքների ժամանակ Նեապոլն ուներ 30,000 - 35,000 բնակչություն։ 615 թ․ Ջովաննի Կոնզինոյի իշխանության ժամանակ Նեապոլն առաջին անգամ ապստամբեց Ռավեննայի էկզարխության՝ Իտալիայում կայսրի լիազոր ներկայացուցչի դեմ։ Ի պատասխան դրան 638 թ․ էկզարխ Իսաակի կամ Էլեութիերիուսի կողմից ստեղծվում է առաջին դքսությունը։ Այդ ժամանակ Նեապոլի դքսությանը պատկանում էր գրեթե այժմյան Նեապոլ նահանգին համապատասխան տարածք, որը ներառում էր Վեզուվի, Ֆլեգրեի դաշտերի, Սորենտո թերակղզու, Ջուլիանոյի, Ավերսայի, Աֆրագոլայի, Նոլայի տարածքները և Իսկիա ու Պրոչիդա կղզիները։ Հետագայում Կապրին Ամալֆի դքսության մաս դարձավ։ Ըստ ավանդույթի 661 թ-ին կայսր Կոնստանս II-ի թույլտվությամբ Նեապոլը ղեկավարում էր տեղի դուքս Բազիլիուսը, սակայն այժմ ժամանակակից գիտնականները հերքում են այս վարկածը[9]։ Ըստ ժամանակագրության նրան հաջորդել են Տեոֆիլատտո I-ը (666-670թթ․), Կոսման (670-672թթ․), Անդրեա I-ը (672-677թթ․), Ստեֆանո I-ը (684-687թթ․), Բոնելլոն (687-696թթ․), Տեոդոսիոն (696-706թթ․) և Չեզարիո II-ը (706-711թթ․): 763 թ․ դուքս Ստեֆանո II-ը, ով հավատարիմ էր Բյուզանդիային, 763 թ․ ճանաչում է Պաոլո I-ի պապական իշխանությունը։ 840 թ․ հաջորդում է Սերջո I դուքսը, և Նեապոլը դե ֆակտո դարձավ անկախ։
Այդ ժամանակ քաղաքը գլխավորապես ռազմական կենտրոն էր և ղեկավարվում էր արիստոկրատ մարտիկների և հողատերերի կողմից, չնայած երկրի ներքին տարածքի մեծ մասը ստիպված էր եղել հանձնվել հարևան Լանգոբարդներին։ Նեապոլը Կամպանիայի ծովային քաղաքների նման առևտրական քաղաք չէր, ինչպիսիք են Ամալֆին և Գաետան, բայց հայտնի էր իր նավատորմով, որը 849 թ․ մասնակցեց սարացիների դեմ մղվող Օստիայի ճակատամարտին։
1030 թ-ին դուքս Սերջո IV-ը Ավերսա գավառը նվիրաբերեց Նորման վարձկանների մի խմբի՝ Ռեյնուլֆ Դրենգոտի գլխավորությամբ, որի աջակցության կարիքն ուներ Կապուայի իշխանության հետ պատերազմում։ Այդպիսով ստեղծվում է առաջին «պաշտոնական» Նորման բնակավայրը Իտալիայի հարավում։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում հետևանքները, սակայն այս սրանով սկսվում է մի գործընթաց, որն ի վերջո հանգեցրեց Նեապոլի անկախության ավարտին։ Ավերսայի բազայից նորմալները ձեռք են բերել իրենց սոցիալական և կազմակերպական կառուցվածքը և մեկ դար անց նրանք կարողացել են նվաճել ամբողջ Իտալիայի հարավը ՝ կյանքը տալով Սիցիլիայի Թագավորությանը։ Նորմալները ձեռք էին բերել իրենց սոցիալական և կազմակերպչական կառուցվածքը և մեկ դար անց նրանք ի վիճակի եղան նվաճել Իտալիայի ամբողջ հարավը՝ կյանք տալով Սիցիլիայի կայսրությանը։ Նեապոլի դքսությունը վերջին տարածքն էր, որը բաժին հասավ նորմաններին։ Այն կարողացավ պահպանել իր անկախությունը մինչև Ռոջեր II- ի ժամանումը Սիցիլիայի Թագավորություն։ 1137 թ․ երկու պաշարումներից հետո դուքս Սերջո VII- ը ստիպված եղավ հանձնել դքսությունը Ռոջեր II-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Books.google.it
- ↑ «Archemail.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Daniela Giampaola, Francesca Longobardo, Naples greek and roman, Electa Naples 2000
- ↑ History of Naples Արխիվացված 2010-10-20 Wayback Machine
- ↑ «Greek Naples». Faculty.ed.umuc.edu. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Phalerus». MythIndex.com. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Touring Club of Italy, Naples: The City and Its Famous Bay, Capri, Sorrento, Ischia, and the Amalfi, Milano». Touring Club of Italy. 2003. էջ 11. ISBN 88-365-2836-8.
- ↑ Touring Club of Italy, Naples: The City and Its Famous Bay, Capri, Sorrento, Ischia, and the Amalfi, Milano, February 2003
- ↑ Fouracre, Paul (2005 թ․ դեկտեմբերի 8). The New Cambridge Medieval History. Cambridge University Press. էջեր 1–12. ISBN 978-0-521-36291-7.