Նավաորդ, շաղափուկ, տերեդինիդների ընտանիքի ծովային երկփեղկանի փափկամորթ։ Ապրում է ծովն ընկած փայտի կտորների մեջ, փայտյա նավերի և հիդրոտեխնիկական կառույցների ստորջրյա մասերում (այստեղից՝ անվանումը) և քայքայում փայտը։ Մարմինը որդանման է, առաջնամասի փոքրիկ խեցին շաղափի դեր է կատարում։ Հերմաֆրոդիտ է։ Սնվում է թեփով և պլանկտոնային օրգանիզմներով։ Նավաորդերը տարածված են արևադարձային և բարեխառն գոտիների ծովերում։ Նավաորդից պաշտպանելու համար փայտը ներկում են հատուկ թունավոր ներկերով, ծծեցնում կրեոզոլով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 189)։