Նապոլեոն Էժեն
Նապոլեոն Էժեն | |
Կրթություն՝ | Թագավորական ռազմական ակադեմիա և Լոնդոնի թագավորական քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 16, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 1, 1879[1][2][3][…] (23 տարեկան) |
Վախճանի վայր | Ուլունդի, Zulu Kingdom |
Թաղված | Tomb of Napoleon Prince Imperial |
Դինաստիա | Բոնապարտներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի երրորդ հանրապետություն և Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Հայր | Նապոլեոն III |
Մայր | Եվգենյա |
Պարգևներ | |
Նապոլեոն IV Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտ (ֆրանսերեն՝ Napoléon Eugène Louis Jean Joseph), կայսրության արքայազնը, Նապոլեոն Բոնապարտի և կայսրուհի Եվգենյայի միակ որդին։ Հոլանդիայի թագավոր Լյուդովիկ Բոնապարտի թոռը։ Ֆրանսիական գահի վերջին ժառանգը, ով այդպես էլ չդարձավ կայսր։
Ժառանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև իր ծնունդը Ֆրանսիական երկրորդ կայսրության ժառանգ էր համարվում Նապոլեոն III-ի հորեղբայրը, Նապոլեոն Բոնապարտ-ի փոքր եղբայրը՝ Ժերոմ Բոնապարտը, ում հարաբերությունները կայսեր երեխաների հետ սրված էին։ Ընտանիք կազմելը Նապոլեոն III-ի համար քաղաքական խնդիր էր կայսրության հռչակման (1852 թվականի դեկտեմբերի 2) ժամանակից ի վեր։ Իշխանության զավթման ժամանակ լինելով ամուրի՝ նորաստեղծ կայսրը հարսնացու էր փնտրում թագավորական տնից, բայց ստիպված եղավ բավարարվել արդեն 1853 թվականին իսպանացի ազնվական Եվգենյա Մոնտիխոյի հետ ամուսնությամբ։ Երեք տարվա ամուսնությունից հետո որդու ծնունդը լայնորեն նշվեց կայսրությունում, հաշմանդամների տնից 101 կրակոց է հնչել թնդանոթներից։ Արքայազնի կնքահայրը դարձավ Պիոս IX պապը։ Ծննդյան պահից (համաձայն ֆրանսիական թագավորական ավանդույթի՝ ծննդաբերությունը կատարվում է կայսրության բարձրագույն պաշտոնյաների ներկայությամբ, այդ թվում և Ժերոմ Բոնապարտի երեխաների) արքայազնը համարվում է իր հոր իրավահաջորդը։ Նա ֆրանսիացի վերջին գահաժառանգն էր և «ֆրանսիայի որդի» կոչման վերջին կրողը։ Հայտնի էր նաև Լուի և Արքայազն Լուլու անուններով։
Ժառանգը մեծացել է Թյուիրլի պալատում՝ մորական զարմիկների՝ Ալբայի արքայադուստրերի հետ միասին։ Մանկությունից նա լավ տիրապետում էր անգլերենին և լատիներենին, ինչպես նաև ստացել է լավ մաթեմատիկական կրթություն։
Ֆրանս-պրուսական պատերազմի սկզբին, 1870-1871 թվականներին, 14-ամյա արքայազնը ճանապարհում է հորը ճակատ, իսկ 1870 թվականի օգոստոսի 2-ին Զաարբրյուքեն քաղաքում ընդունում է մարտական մկրտություն։ Պատերազմի տեսարանը, սակայն, հոգեբանական ճգնաժամ է առաջացրել նրա մոտ։ Այն բանից հետո երբ հայրը սեպտեմբերի 2-ին գերի է ընկնում, իսկ թիկունքում կայսրությունը պաշտոնանկ է արվում, արքայազնը ստիպված է լինում ուղևորվել Շալոն ան Շամպայնից Բելգիա, իսկ այնտեղից էլ Միացյալ Թագավորություն։ Նա իր մոր հետ բնակություն հաստատեց Քենթ նահանգի Չիսլեհերսթ քաղաքում գտնվող Camden House կալվածքում (այժմ՝ Լոնդոնի սահմաններում), որտեղ դրանից հետո ժամանեց Նապոլեոն III-ը, ազատվելով գերմանական գերությունից։
Դինաստիայի ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ կայսրի մահից հետո հունվարին 1873 թվականի, և արքայազնի 18-ամյակի լրանալով 1874 թվականին, Բոնապարտիստական կուսակցությունը «Արքայազն Լուլուին» հռչակեց կայսերական գահի հավակնորդ և դինաստիայի ղեկավար ինչպես Նապոլեոն IV (ֆր․ Napoléon IV)։ Ֆրանսիացի միապետների վրա ազդեցության համար մղվող պայքարում նրա հակառակորդներն էին Լեգիտիմիստական կուսակցությունը՝ Կառլ X-ի թոռան՝ կոմս Շամբորի գլխավորությամբ, և Օրլեանիստական կուսակցությունը՝ Փարիզի կոմս Լուի Ֆիլիպ I-ի թոռան գլխավորությամբ (վերջինս նույնպես ապրել է Մեծ Բրիտանիայում)։
Արքայազնը ուներ հմայիչ և տաղանդավոր երիտասարդի հեղինակություն, նրա անձնական կյանքը անթերի էր։ 1870-ական թվականներին Երրորդ Հանրապետության անկայուն գոյության ընթացքում Ֆրանսիայում իշխանությունը վերականգնելու նրա հնարավորությունները բավականին բարձր էին (հատկապես, որ կոմս Շամբորդի խաղաքարտը իրականում խաղացել է այն բանից հետո, երբ նա 1873 թվականին հրաժարվել է եռագույն դրոշից)։ Նապոլեոն IV-ը համարվում էր ցանկալի փեսացու։ Մարիա Բաշկիրցևան իր օրագրում կես կատակով նշում է նրանց հնարավոր ամուսնության մասին։ Մի ժամանակ քննարկվում էր արքայազնի և Վիկտորյա թագուհու կրտսեր դստեր՝ արքայադուստր Բիատրիսի ամուսնությունը։
Արքայազնը 1878 թվականին ընդունվել է Վուլվիչի բրիտանական ռազմական քոլեջ, և սկսել ծառայել հրետանում (ինչպես իր մեծ պապը)։ Նա ընկերացավ Շվեդական թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ (Շվեդիայի թագավոր Օսկար II-ը Նապոլեոնյան մարշալ Ժան Բապտիստ Բերնադոտեի (Կառլ XIV Յուհան) ժառանգն էր և Ժոզեֆին Բոհարնեի ծոռը)։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականին անգլո-զուլուսական պատերազմի բռնկումից հետո կայսրության արքայազնը, լեյտենանտի կոչումով, կամավոր մեկնում է այս պատերազմին։ Շատ կենսագիրներ կարծում են, որ այս ճակատագրական արարքի պատճառը մորից կախվածությունն էր։ Հարավաֆրիկյան Հանրապետություն (Նատալ) ժամանելուց հետո նա գրեթե չի մասնակցել զուլուսների հետ բախումներին, քանի որ գլխավոր հրամանատար լորդ Չելմսֆորդը վախենալով քաղաքական հետևանքներից հրամայել էր հետևել նրան և կանխել նրա ներկայությունն առաջնագծում։ Միայն մայիսի 31-ին նրան թողնում առաջնագծում զբաղվել հետախուզությամբ, ազատ համարվելով զուլուսական նիզակակիրներից։ Հունիսի 1-ի առավոտյան Նապոլեոնը և լեյտենանտ Քերին ոչ մեծ ջոկատով ուղևորվում են Զուլուլենդ։ Կեսօրին, տարօրինակ ոչինչ չնկատելով, խումբը ճամբար է դրել լքված կրաալի մոտ, Իտոտոս գետի մոտ։ Ոչ մի դիտարկում չէր արվել։ Երբ ջոկատը պատրաստվում էր հեռանալ, նա 40 զուլուսների կողմից հարձակման ենթարկվեց։ Արքայազնի ձին ցատկեց, նախքան նա կհասցներ թամբել ձին։ Նա կառչում է թամբին ամրացված պատյանից, բայց 100 յարդից (90 մետր) գոտին կտրվում է, և արքայազնը ընկնում է ձիու սմբակների տակ, այդ ընթացքում նա վնասում է իր աջ ձեռքը։ Նա բարձրացավ, ձախ ձեռքով բռնելով ատրճանակը, և փախուստի դիմեց, սակայն զուլուսները ավելի արագ էին վազում։ Արքայազնը նիզակից վիրավորվել էր ազդրից, սակայն ասեգայը հանել է վերքից։ Երբ նա շրջվում է և հանդիպում իր հետապնդողներին, մեկ ուրիշ ասեգայ, Զաբանգա անունով զուլուսի կողմից նետված, խոցում է նրա ձախ ուսը։ Արքայազնը փորձում է պաշտպանվել, օգտագործելով ասեգայը, որը վերջինս հանել էր իր ոտքից, բայց վերքից թուլանալով ընկնում է գետնին։ Սակայն իր մարմինը հայտնաբերվում է զուլուսների ասեգայների 18 վնասվածքներով։ Անշուշտ մահացու հարվածը աջ աչքինն էր։ Սպանվել էին ևս երկու բրիտանացիներ։ Լեյտենանտ Քերին և 4 զինվորներ գտնվում էին արքայազնի վերջին մարտից 50 յարդ հեռավորության վրա։ Բրիտանիայում քննարկվել է այն հարցը, թե արդյոք փախուստի չի դիմել լեյտենանտ Քերին, թողնելով արքայազնին բախտի քմահաճույքին։ Արքայազնը մահացել է 1879 թվականի հուլիսին, բրիտանացիների կողմից Զուլուսների մայրաքաղաք Ուլունդիի գրավումից և պատերազմի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ։
Նապոլեոն Էժենի մահը հանգեցրեց Բոնապարտիստների, Ֆրանսիայում իրենց տան վերականգնման վերաբերյալ գրեթե բոլոր հույսերի կորստին։ Ընտանիքի գերիշխանությունը փոխանցվել է Ժերոմ Բոնապարտի ոչ ակտիվ և ոչ հայտնի ժառանգներին (սակայն, մինչև Աֆրիկա ճակատագրական մեկնելը, արքայազնը իրավահաջորդ նշանակեց իր հաջորդ սերնդի զարմիկին՝ «Արքայազն Նապոլեոնին», ով հայտնի է որպես «Պլոն-Պլոն» բոնապարտիստների շրջանում ունեցած վատ համբավով, իսկ վերջինիս որդին՝ արքայազն Վիկտորը, Նապոլեոն V-ն է)։ Մյուս կողմից, հենց արքայազնի մահվան տարում (1879) Ելիսեյան պալատում միապետ Մարշալ Մակմահոնին փոխարինեց համոզված հանրապետական նախագահ Ժյուլ Գրևին (տես Ժորժ Բուլանժե), որի օրոք ջախջախվեցին միապետական դավադրությունները և ամրապնդվեց Երրորդ հանրապետության պետական համակարգը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազնի մարմինը նավով բերվեց Անգլիա և թաղվեց Չիսլեհերսթում իսկ ավելի ուշ՝ հոր մասունքների հետ, տեղափոխվեց Եվգենյայի կողմից ամուսնու և որդու համար կանգնեցված հատուկ դամբարան՝ Հեմփշիր նահանգի Ֆարնբորո նահանգի Սուրբ Միքայելի աբբայության կայսերական դամբարանում։ Բրիտանական օրենսդրության համաձայն Եվգենյան պետք է ճանաչեր որդու մարմինը, սակայն այն այնքան այլայլված էր, որ նրան օգնեց ճանաչել միայն ազդրի հետվիրահատական սպին։ Հուղարկավորությանը մասնակցել են Վիկտորյա թագուհին, Ուելսի արքայազն Էդվարդը, բոլոր Բոնապարտները և մի քանի հազար բոնապարտիստներ։ Ինքը՝ Եվգենյան, այնտեղ թաղվել է 1920 թվականին։ Վիկտորյան ցանկանում էր հուշարձան կանգնեցնել Վեստմինստերյան աբբայությունում իր ձախողված փեսային, ով ընկել էր բրիտանական ծառայության մեջ, սակայն այս նախագիծը մերժվեց խորհրդարանի կողմից՝ լիբերալների ձայների պատճառով։ Դրա փոխարեն թագուհին պատվել է «Փոքրիկ իշխանին» Սբ. Ջորջը Վինձորի ամրոցում, ամուսնու՝ Ալբերտի գերեզմանի կողքին։ Արքայազնի հուշարձանը կանգնեցվել է նաև Չիսլեհերսթի բնակիչների կողմից՝ Քեմդեն Հաուսի մոտ գտնվող անտառում։ Դրա վրա դաջված են Աֆրիկա մեկնելուց առաջ գրված արքայազնի կտակի խոսքերը. «Ես կմեռնեմ խորին երախտագիտության զգացումով Նորին Մեծություն թագուհուն, ողջ թագավորական ընտանիքին և այն երկրին, որտեղ ութ տարի ես վայելել եմ այդպիսի ջերմ հյուրընկալություն»։
Օսկար Ուայլդը, ի հիշատակ արքայազնի, նվիրել է բանասեղծություն (թարգմ․՝ Եվգենիյ Վիտկովսկիյ)։
…Несчастный мальчик! Ты чужою жертвой
Стал на чужбине, — о твоей судьбе
Не будет слезы лить легионер твой!
Французская республика тебе
Воздаст почёт венком солдатской славы,
Не королю отсалютует, — нет!
Твоя душа — достойна дать ответ
Величественному столпу державы…
Մանկության տարիներին արքայազնին նկարել են Եվրոպայի շատ հայտնի նկարիչներ, այդ թվում՝ միապետների դիմանկարիչ Ֆրանց Քսավյե Վինթերգալտերը։ Փարիզի Օրսե թանգարանում ցուցադրված է Ժան-Բատիստ Կարպոյի մարմարե արձանը, որը պատկերում է 10-ամյա արքայազնին շան՝ Ներոնի հետ։ Արձանը ձեռք է բերել մեծ հայտնիություն և դարձել է բազմաթիվ կրկնօրինակների առարկա (կայսրության անկումից հետո Սևրի մանուֆակտուրան արտադրեց կրկնօրինակ արձանիկներ՝ «Երեխա շան հետ» անունով)։
1998 թվականին արքայազնի պատվին անվանակոչվել է «Փոքրիկ իշխան» աստերոիդ-լուսինը, աստերոիդի արբանյակը, որն անվանվել է Եվգենյա՝ իր մոր անունով։ Անունը, բացի Նապոլեոն IV-ից, վերաբերում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի պատմությանը, որտեղ Փոքրիկ Իշխանը ապրում էր իր փոքրիկ մոլորակի վրա։ Մոլորակի անվան ընտրության պաշտոնական բացատրությունը ընդգծում է երկու արքայազների՝ Նապոլեոնի և հերոս Էքզյուպերիի միջև զուգահեռները (երկու իշխաններն էլ երիտասարդ էին, խիզախ և կարճահասակ, թողեցին իրենց հարմարավետ աշխարհը, նրանց ճանապարհորդությունը ողբերգական ավարտ ունեցավ Աֆրիկայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Actorenregister
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barlee, Ellen, Life of Napoleon, Prince Imperial of France, London, 1889
- d’Hérrison, comte M., Le prince impérial, Paris, 1890; перевод на немецкий: Der kaiserliche Prinz. Leipzig: Reichel, 1894
- Martinet, André, Le prince impérial, Paris, 1895
- Minon, R. Les derniers jours du prince impérial sur le continent, Paris, 1900
- Barthez, Ernest, Empress Eugenie and her Circle, New York, 1913
- John, Katherine, Le prince impérial, Paris: Julliard, 1947
- Morris, Donald R. The Washing of the Spears. London: Simon and Schuster, 1965, pp 511–545.
- Frerejean, Alain, Napoléon IV. Un destin 1856—1879. Paris: Michel, 1997, ISBN 2-226-09438-5
- David, Saul Zulu. London: Penguin/Viking, 2004, pp 311–336.
- Роу Э., Ферлонг С. Потерянный кронпринц Франции. Борьба за власть и тайна наследника Наполеона III. Москва: Центрполиграф, 2020.
Գեղարվեստական գրականություն Նապոլեոն IV-ի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rostand, Maurice, Napoléon IV, Paris: Edition l’illustration, 1928 (Морис Ростан. Наполеон IV. Пьеса в 4 действиях. — Париж, 1928.)
- Dauthage, Heinrich, Napoleon IV. Ein ungeschichtliches Schauspiel geschichtlicher Ereignisse und Personen. Berlin: Zsolnay, 1938.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 16 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 1879 մահեր
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Բոնապարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի անձինք
- Գրական հերոսների նախատիպեր
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Հարավաֆրիկյան Հանրապետության պատմություն
- Մարտում զոհվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գեներալներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ