Նամպո
Բնակավայր | ||
---|---|---|
Նամպո | ||
կորեերեն՝ 남포특급시 կորեերեն՝ 남포시 կորեերեն՝ 南浦特別市 | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն | |
Համայնք | South Pyongan Province? | |
Մակերես | 1180 կմ² | |
Բնակչություն | ▼366 815 մարդ (2008)[1] | |
| ||
Նամպո (կոր.՝ 남포, 南浦), Փհենյան Նամդո նահանգի նավահանգստային քաղաք, ԿԺԴՀ։ Փհենյանի նավահանգիստը Դեղին ծովում։ Նամպոն եղել է անմիջական հպատակության քաղաք (Չիկխալսի, կորեերեն՝ 직할시) 1980-2004 թվականներին, սակայն այժմ այն հանդիսանում է Փհենյան-Նամդո նահանգի մաս։ Քաղաքը գտնվում է Փհենյանից հարավ-արևմուտք 50 կմ հեռավորության վրա՝ Տեդոնգան գետի բերանում։ Քաղաքում զարգացած արդյունաբերություն կա, որը ստեղծվել է պետական զգալի ներդրումների շնորհիվ։ Նամպոն ԿԺԴՀ-ի նավաշինության արդյունաբերության կենտրոնն է։
Պպատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԻՆնչ-որ ժամանակ այս վայրը եղել է փոքր ձկնորսական գյուղ։ 1897 թվականին քաղաքը բաց է դարձել արտաքին առևտրի համար։ Նամպոն սկսել է զարգանալ որպես ժամանակակից նավահանգիստ 1945 թվականին Կորեայի անկախության վերականգնվելուց հետո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Թեդոնգան գետի հյուսիսային ափին, գետի բերանից 15 կմ արևելք։ Չնայած այս վայրը ունի մայրցամաքային կլիմա և հարթ տարածք, Նամպոյի շրջանում գյուղատնտեսությունը սահմանափակ է ցածր տեղումների և ջրի պակասի պատճառով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 10,9 °C
- Օդի հարաբերական խոնավությունը 72,7%
- Քամու միջին արագությունը 2,7 մ/վ
Նամպո (1991–2020)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −0.5 (31.1) |
2.6 (36.7) |
8.9 (48) |
16.5 (61.7) |
22.5 (72.5) |
26.4 (79.5) |
28.5 (83.3) |
29.1 (84.4) |
25.5 (77.9) |
18.9 (66) |
9.9 (49.8) |
1.8 (35.2) |
15.8 (60.4) |
Միջին օրական °C (°F) | −4.4 (24.1) |
−1.7 (28.9) |
3.9 (39) |
10.8 (51.4) |
16.7 (62.1) |
21.2 (70.2) |
24.3 (75.7) |
24.8 (76.6) |
20.4 (68.7) |
13.7 (56.7) |
5.7 (42.3) |
−1.8 (28.8) |
11.1 (52) |
Միջին ցածր °C (°F) | −7.9 (17.8) |
−5.4 (22.3) |
0.0 (32) |
6.4 (43.5) |
12.4 (54.3) |
17.7 (63.9) |
21.4 (70.5) |
21.7 (71.1) |
16.6 (61.9) |
9.5 (49.1) |
2.0 (35.6) |
−5.0 (23) |
7.5 (45.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9.2 (0.362) |
12.9 (0.508) |
17.3 (0.681) |
36.8 (1.449) |
67.0 (2.638) |
82.0 (3.228) |
202.2 (7.961) |
166.2 (6.543) |
72.4 (2.85) |
38.5 (1.516) |
38.8 (1.528) |
19.6 (0.772) |
762.9 (30.035) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 4.2 | 3.5 | 3.7 | 5.0 | 6.5 | 7.0 | 10.8 | 8.2 | 5.5 | 5.3 | 6.8 | 6.0 | 72.5 |
Միջ. ձնառատ օրեր | 5.2 | 3.2 | 1.6 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 2.1 | 5.6 | 17.8 |
% խոնավություն | 72.1 | 70.0 | 69.2 | 66.6 | 71.1 | 78.4 | 85.8 | 84.6 | 77.2 | 72.4 | 73.6 | 72.5 | 74.5 |
աղբյուր: Korea Meteorological Administration[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամպոյի արդյունաբերություն՝ նավաշինություն, գունավոր մետաղադրություն, մեքենաշինություն, ապակյա և տեքստիլ ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, սննդի արդյունաբերություն, ձկնորսություն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամպոն կապվում է Փհենյանի հետ երկաթուղով և ավտոմոբիլային մայրուղով։ Քաղաքի ութ կիլոմետրանոց ջրամբարը ունի երեք շլուզային խցիկ, որոնք թույլ են տալիս մինչև 50,000 տոննա չափի նավեր անցումը։ Նավահանգիստը ունի ժամանակակից ենթակառուցվածքներ և կարող է ընդունել մինչև 20 000 տոննա նավեր։ Ձմռանը նավահանգիստը սառչում է։ Նամպոն Փհենյանի դուռն է Դեղին ծովում։
Ավելի վաղ՝ 1982-2009 թվականներին, գործում էր տրոլեյբուսային համակարգ[3]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազատագրման հուշարձան»՝ հուշարձան խորհրդային զինվորների համար, որոնք զոհվել են Կորեայի ազատագրման ժամանակ ճապոնական օկուպացիայից[4]։
Պպատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարահանվել է տիեզերքից
-
Նամպոն Փհենյանի հետ կապող մայրուղի
-
Դեղին ծովի ամբարակ
-
Պատնեշի բացվածքի պատկերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2008 North Korean census
- ↑ «30 years report of Meteorological Observations in North Korea (1991 ~ 2020)» (PDF) (կորեերեն). Korea Meteorological Administration. էջեր 218, 318, and 345. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Нампхо — TransPhoto». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «В КНДР завершили реконструкцию крупнейшего мемориала советским воинам». 2019 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карта Нампхо(կոր.)