Նախաարտադրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նախաարտադրության շրջանը կինոարտադրության մեջ, հիմնականում ֆիլմի հեղինակի կամ պրոդյուսերի ձեռնարկած միջոցառումն է, որը կազմակերպչական բնույթ է կրում։
Կինոարտադրության ընթացքում նախաարտադրություն կոչվող շրջանը սկիզբ է առնում, երբ արդեն որոշված են մի քանի սկզբունքային մասեր, ինչպիսիք են՝ սցենարը կամ ընդհանուր մտահղացումը, ֆինանսական որոշ կապերի ձեռքբերումը, արտադրող և հրատարակող կազմակերպությունների ընտրությունը։
Նախաարտադրության ընթացքում որոշվում է՝
- ֆիլմի ռեժիսորը
- գլխավոր օպերատորը
- համաձայնեցվում և խմբագրվում է սցենարը ըստ բյուջեի
- որոշվում են գլխավոր և երկրորդական դերակատարները։
Նախաարտադրության ընթացքում սցենարը բաժանվում է առանձին տեսարանների և որոշվում է ամեն տեսարանի համար առանձին՝
- նկարահանման վայրերը
- թատերական իրերը
- նկարահանող աշխատակազմը
- հագուստները
- հատուկ և համակարգչային էֆֆեկտները
Տվյալ շրջանում շատ մանրակրկիտ ժամանակացույց է կազմվում ֆիլմի նկարահանման համար և ձեռք է բերվում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները։ Կառուցվում են դեկորացիաները, վարձակալվում է աշխատող անձնակազմը և հայտարարվում է նկարահանման առաջին փորձի օրը։ Նախաարտադրության շրջանում բոլոր մասնագետներն ովքեր առնչություն ունեն ֆիլմի սցենարի հետ, այն մանրակրկիտ ուսումնասիրում են, դերասանները սովորում են իրենց խաղարկային տեքստերը, ռեժիսորն ու գլխավոր օպերատորը հետազոտում և պլանավորում են սցենարի նկարահանման ընթացքը։
Նաև սցենարիստը դեռ աշխատում է սցենարի վրա, սովորաբար այն համարակալված է լինում ըստ տեսարանների կամ այլ կրիտերիաների և համարյա միշտ ենթարկվում է փոփոխության, առաջին հերթին դերասանների, պրոդյուսերների և ռեժիսորի հայեցողությամբ։ Սցենարն այս շրջանում ենթարկվում է նաև ֆինանսական ազդեցության փոփոխությունների, դա կապված է տվյալ արտադրության ֆինանսական աղբյուրներից, այդպիսի խնդիր չեն ունենում[փա՞ստ] ամերիկյան մեծ կինոկազմակերպությունները, քանի-որ նրանց նախագծերը ֆինանսավորվում են հենց այդ կազմակերպությունների կողմից։ Այլ երկրներում, որտեղ կինոարտադրությունը դեռ չի գտել լայն տարածում, տվյալ խնդիրը կարող է կանգնեցնել շատ բարդ լուծելի խդիրների առջև և հաճախ միայն պետական աջակցության դեպքում է նախագիծն իրականանում։
Չնայած դրան նորեկ ռեժիսորներն ու պրոդյուսերները գտնում են իրենց հարմար աշխատանքային սկզբունքներն ու ֆինանսները, գոյություն ունեն բազմաթիվ ցածրաբյուջե ֆիլմեր, որոնք լայն տարածում և մեծ հաջողություն են վայելել, բարձրացնելով իրենց ստեղծողների և հեղինակությունը և ֆինանսական դրությունը։