Jump to content

Նազիհա ալ-Դուլայմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազիհա ալ-Դուլայմի
 
Կուսակցություն՝ Իրաքի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Բաղդադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր 1923[1]
Ծննդավայր Բաղդադ, Mandatory Iraq
Վախճանի օր հոկտեմբերի 9, 2007(2007-10-09)
Վախճանի վայր Herdecke, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն  Իրաք

Նազիհա Յավդետ Աշհա ալ-Դուլայմի (1923[1], Բաղդադ, Mandatory Iraq - հոկտեմբերի 9, 2007(2007-10-09), Herdecke, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), իրաքցի ֆեմինիստական շարժման առաջին ակտիվիստ։ 1952 թվականի մարտի 10-ին դարձել է Իրաքի կանանց լիգայի համահիմնադիրը և առաջին նախագահը[2]։ Առաջին կին նախարարն էր Իրաքի նորագույն պատմության մեջ և առաջին կին նախարարը արաբական աշխարհում[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիհա ալ-Դուլայմին ծնվել է Բաղդադում 1923 թվականին։ Նազիհան բժշկություն է ուսանել Թագավորական բժշկական քոլեջում, որը հետագայում դարձավ Բաղդադի համալսարանի մաս։ Այդ ժամանակ նա եզակի ուսանող բժիշկներից մեկն էր[3]։ Ուսումնառության ընթացքում նա միացավ «Ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարի կանանց ասոցիացիային» և ակտիվորեն մասնակցում էր նրա աշխատանքներին։ Հետագայում, երբ ասոցիացիայի անունը փոխվեց «Իրաքի կանանց ասոցիացիա», նա դարձավ գործադիր կոմիտեի անդամ։ Նազիհա ալ-Դուլայմին ներգրավված էր հակաիմպերիալիստական շարժման մեջ։ Նա ակտիվորեն մասնակցեց 1948-ի հունվարին անգլո-իրաքյան պայմանագրի նորացման դեմ ծավալված «Ալ-Վաթբա» («Թռիչք») շարժմանը[5]։

1941 թվականին ավարտեց բժշկական քոլեջը և աշխատանքի անցավ Բաղդադի թագավորական հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվեց Քարխի հիվանդանոց։ Այդ ընթացքում նրան հետապնդում էր միապետության անվտանգության ծառայությունը, աղքատների հանդեպ կարեկցանքի և անվճար բուժման համար, որը նա տրամադրում էր նրանց Շավակի շրջանի իր կլինիկայում[3]։ Սուլեյմանիե (Քուրդիստան) տեղափոխվելուց հետո նրա կլինիկան կրկին ապաստան դարձավ անապահով հիվանդների համար, ովքեր անվճար խնամք և բուժօգնություն էին ստանում։ 1948 թվականին նա ընդունվեց Իրաքի կոմունիստական կուսակցության շարքերը և ակտիվորեն մասնակցեց Իրաքում միապետության դեմ պայքարին։

1952 թվականին նա գրեց «Իրաքցի կինը» գիրքը, որտեղ նկարագրում էր ալ-Ֆալահինի դասի (գյուղական ծագմամբ) կանանց, որոնք զրկված էին բոլոր իրավունքներից և հալածվում էին ինչպես տղամարդկանց կողմից, այնպես էլ դասակարգային ճնշումներով[6]։ Միաժամանակ, նա նկարագրում էր նաև բարձր դասի կանանց, որոնց նյութական վիճակը տարբեր էր, բայց տղամարդիկ նրանց վերաբերվում էին որպես սեփականության, և ոչ թե որպես լիիրավ կանանց։ Նա փորձեց վերակենդանացնել Իրաքի կանանց ասոցիացիան և, տասնյակ կանանց ակտիվիստների աջակցությամբ, իշխանություններին խնդրեց ստեղծել «Կանանց ազատագրության ասոցիացիա»։ Չնայած որոշ ժամանակ անց կազմակերպությունը կարող էր օրինական գործել, բայց դիմումը մերժվեց։ Դրանից հետո դոկտոր Նազիհին և իր կողմնակիցները որոշեցին գաղտնի ստեղծել այդ ասոցիացիան և այն կոչել «Իրաքի կանանց պաշտպանության լիգա»[7]։ Այսպիսով, լիգան ստեղծվեց 1952 թվականի մարտի 10-ին։ Նորաստեղծ լիգայի հիմնական խնդիրներն էին[8]`

  • Պայքար հանուն խաղաղության, ազգային ազատագրության և ժողովրդավարության։
  • Իրաքում կանանց իրավունքների և հավասարության պաշտպանություն։
  • Իրաքի երեխաների պաշտպանություն։

Դոկտոր Նազիհի և Լիգայի 1958 թվականի հեղափոխությանը մասնակցության շնորհիվ լիգայի կարևորությունը մեծացավ։ 1959-1961 թվականներին երեք խորհրդաժողովներից հետո կազմակերպության անդամների թիվը հասավ մինչև 42000[8]։

Իրաքի կանանց լիգան դարձավ Միջազգային ֆեդերացիայի (IWF) մշտական անդամ, դոկտոր Նազիհան ընտրվեց ասսամբլեայի և ֆեդերացիայի խորհրդի կազմում, հետագայում դառնալով այդ միջազգային կազմակերպության փոխնախագահ։ Նա նաև իր արժանի ներդրումն է ունեցել որպես բժիշկ, 1950-ականներին մասնակցելով Իրաքի հարավում մոլեգնող Բեջել բակտերիաների ուսումնասիրության և վերացման գործում։

Իրաքի կառավարությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին, միապետության տապալումից հետո, Նախագահ Աբդալ Քարիմ Քասիմը նրան նշանակեց իր Կառավարության համայնքների նախարար, որպես իր հանրապետական կառավարության IPC-ի միակ պաշտոնական անդամ[5]։ Նա դարձավ Իրաքի նորագույն պատմության մեջ, ինչպես նաև արաբական աշխարհում առաջին կին նախարարը։ Հետագայում նա ստանձնեց պետնախարարի պաշտոն հաջորդ կառավարության կաբինետում[3][9]։ Իր կառավարական կարիերայի ընթացքում ալ-Դուլայմը առանցքային դեր խաղաց Բաղդադի արևելյան հսկայական ետնախորշերը լայնամասշտաբ հասարակական և բնակելի նախագծի վերածելու գործում, որը հայտնի դարձավ որպես Տաուրա (Հեղափոխություն), այժմ` Սադր քաղաք։ 1959 թվականից ի վեր նա հանդես եկավ նաև որպես աշխարհիկ քաղաքացիական իրավունքների հիմնադիր, պայքարելով իրաքցի կանանց ամուսնության ազատականացման և ժառանգության մասին օրենքների ընդունման համար[10]։

1970-ականներին նա արտագաղթեց Գերմանիա[10]։ 1990-ականներին նա շարունակում էր աշխատել կանանց շարժման ոլորտում, հատկապես Իրաքի կանանց լիգայում։ Վերջին կարևոր իրադարձությունը, որին նա ակտիվորեն մասնակցեց, իրաքցի կանանց կարգավիճակի վերաբերյալ սեմինարն էր, որն անցկացվեց 1999 թվականին՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Իրաքի կանանց լիգայի 5-րդ համագումարի նախապատրաստմանը, բայց դրա գումարումից քիչ առաջ (2002 թվականի մարտին) ինսուլտ է ստանում, որի արդյունքում կաթվածահար է լինում։

Նազիհա ալ-Դուլայմին մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 9-ին, Գերմանիայի Հերդեկ քաղաքում, 84 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pioneersandleaders.org/women-pioneers/dr-naziha-jawdet-ashgah-al-dulaimi
  2. Pernille Arenfeldt, Nawar Al-Hassan Golley, ed. (2012 թ․ հուլիսի 1), The Iraqi Women's Movement: Past and Contemporary Perspectives, American University in Cairo Press, էջ 107, doi:10.5743/cairo/9789774164989.003.0005, ISBN 978-977-416-498-9 {{citation}}: Unknown parameter |inventor= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dr. Naziha Jawdet Ashgah al-Dulaimi, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին, Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին
  4. Женщины-регенты
  5. 5,0 5,1 Мы должны проявить солидарность, а не идти на поводу у предрассудков: шестое письмо
  6. Women and Gender in Iraq: Between Nation-Building and Fragmentation (1 ed.), Cambridge University Press, 2018 թ․ սեպտեմբերի 13, doi:10.1017/9781108120517.003, ISBN 978-1-108-12051-7 {{citation}}: Unknown parameter |inventor= ignored (օգնություն)
  7. Women and gender in Iraq : between nation-building and fragmentation, Cambridge, United Kingdom, ISBN 978-1-107-19109-9, OCLC 1025401899 {{citation}}: Unknown parameter |inventor= ignored (օգնություն)
  8. 8,0 8,1 Historia Ligi (تأريخ الرابطة - رابطة المرأة العراقية) (արաբերեն)
  9. РЕГЕНТ СЮЮМБИКЕ-ХАТУН В КАЗАНИ
  10. 10,0 10,1 Historical dictionary of Iraq (Third edition ed.), Lanham, Maryland, էջ 218, ISBN 978-1-5381-2005-7, OCLC 1074308240 {{citation}}: |edition= has extra text (օգնություն); Unknown parameter |inventor= ignored (օգնություն)