Jump to content

Յուոզաս Տալլատ-Կյալպշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուոզաս Տալլատ-Կյալպշա
լիտ.՝ Juozas Tallat-Kelpša
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1 (13), 1889
ԾննդավայրKalnujai, Kalnujai Eldership, Raseiniai District Municipality, Լիտվա
Մահացել էփետրվարի 5, 1949(1949-02-05) (60 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌոսսա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
 Juozas Tallat-Kelpša Վիքիպահեստում

Տալլատ-Կյալպշա (Տալլատ-Կելպշա) Յուոզաս Անտանո. լիտ.՝ Juozas Tallat-Kelpša, (հունվարի 1 (13), 1889, Kalnujai, Kalnujai Eldership, Raseiniai District Municipality, Լիտվա - փետրվարի 5, 1949(1949-02-05), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (սովորել է Լյադովի, Շտեյնբերգի, Վիտոլի մոտ)։ Եղել է 1920 թվականին Կաունասում հիմնադրված օպերային թատրոնի (այժմ՝ Լիտվիայի օպերայի և բալետի թատրոն) կազմակերպիչներից և դիրիժորը, Կաունասի երաժշտական ուսումնարանի (1933 թվականից՝ կոնսերվատորիայի) կազմակերպիչ և դասատու (1948 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Լիտվական ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ (1948 թվականից)։ Գրի է առել ավելի քան 700 ժողովրդական երգ (լիտվական և բելառուսական), դրանց զգալի մասը մշակել երգչախմբի, ձայնի և դաշնամուրի համար։ Հեղինակ է «Ավագի դուստրը» օպերայի (1938), նվագախմբային, կամերային և վոկալ երկերի, դրամատիկ ներկայացումների երաժշտության։

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1948

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 546
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Տալլատ-Կյալպշա» հոդվածին։