Յուդորա Ուելտի
Յուդորա Ուելտի անգլ.՝ Eudora Alice Welty | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջեքսոն[4][5][6][…] |
Վախճանվել է | հուլիսի 23, 2001[1][2][3][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ջեքսոն[7][8][9][…] |
Գերեզման | Գրինվուդ գերեզմանատուն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, վիպասան, գրող, գրական քննադատ, ինքնակենսագիր, արվեստագետ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փիթերհաուս, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1929)[4][10], Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց (1931), Միսիսիպիի կանանց համալսարան[10], Կոլումբիայի համալսարան[10] և Central High School? |
Ժանրեր | պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | A Worn Path?, A Curtain of Green?, Music from Spain?, The Collected Stories of Eudora Welty?, The Robber Bridegroom?, The Ponder Heart?, The Optimist's Daughter? և One Writer's Beginnings? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers? |
Պարգևներ | |
Eudora Welty Վիքիպահեստում |
Յուդորա Էլիս Ուելտի (անգլ.՝ Eudora Alice Welty, ապրիլի 13, 1909[1][2][3][…], Ջեքսոն[4][5][6][…] - հուլիսի 23, 2001[1][2][3][…], Ջեքսոն[7][8][9][…]), ամերիկացի գրող և լուսանկարիչ։ Նրա «Լավատեսի դուստրը» վեպը 1973 թվականին Պուլիցերյան մրցանակ է ստացել։
Նա առաջին կենդանի հեղինակն էր, որի ստեղծագործությունները հրատարակել է ամերիկյան գրադարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անունն ապագա գրողը ստացել է երկու տատիկների` Յուդորա Էնդրյուսի և Էլիս Ուելտիի պատվին։ Աղջկա ծնվելուց հետո մայրը` Չեստինա Էնդրյուս Ուելտին (1883-1966) ընդմիշտ թողել է ուսուցչությունն ու զբաղվել տան գործերով և երեխաների դաստիարակությամբ։ Յուդորան ուներ երկու կրտսեր եղբայր` Էդվարդը և Ուոլտերը[23]։ Ընտանիքի հայրը` Քրիստիան Ուեբ Ուելտին (1879-1931) ամբողջ կյանքում աշխատել է «Լամար Լայֆ» ապահովագրական ընկերությունում` անցնելով ապահովագրական գործակալից մինչև կառավարիչ ընկած ուղին։ Նա է դարձել Յուդորայի ոգեշնչման աղբյուրը լուսանկարչության առումով[24]։ Ընտանիքում սիրում էին գրքեր և չէին խնայում գումար դրանք ձեռք բերելու համար։ Ընթերցանությունն աղջկա սիրած զբաղմունքն էր։ Յուդորան մեծացել է սիրո, բարեհաճության և բարգավաճման մթնոլորտում։
Յուդորա Ուելտին իր կրթությունը սկսել է Միսիսիպի նահանգի կանանց համալսարանում (անգլ.՝ Mississippi University for Women): Այստեղ մեկ տարի սովորելուց հետո նա ուսումը շարունակել է Մեդիսոնի համալսարանում, այնուհետև ուսանել է Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցում` ավարտելով այն 1930 թվականին։
Հոր մահից հետո (մահացել է լեյկեմիայից)` 1931 թվականին, Յուդորան ստիպված էր հեռանալ Նյու Յորքից և վերադառնալ Ջեքսոն, որտեղ աշխատում էր որպես լրագրող հանրային աշխատանքների կառավարման վարչությունում (Works Progress Administration), որն ապահովում էր հասարակական աշխատանքների իրականացումը նախագահ Ռուզվելտի Նոր կուրսի շրջանակներում։ Աշխատանքը նրան ստիպում էր ճանապարհորդել ամբողջ Միսիսիպիում, կատարել նշումներ և լուսանկարներ անել. այդպես նա ճանաչեց նահանգի 82 շրջանները։ Յուդորան հափշտակված էր լուսանկարչությամբ։ Այդ ուղևորությունների արդյունքում հարյուրավոր լուսանկարներ են արվել, որոնք հետագայում ձեռք են բերվել նահանգի պատմության և արխիվների բաժնի կողմից (անգլ.՝ the Mississippi Department of Archives and History): Այդ բաժնի թույլտվությամբ որոշ լուսանկարներ Յուդորա Ուելտին լույս է ընծայել։ Այսպես են հայտնվել նրա երկու ալբոմները` «Ժամանակն ու վայրը, Միսիսիպին Դեպրեսիայի ժամանակ» (անգլ.՝ One Time, One Place. Mississippi in the Depression. A Snapshot Album, 1994) և «Գյուղական գերեզմանոցներ» (անգլ.՝ Country Churchyards, 2000):
1936 թվականին հրատարակել է առաջին պատմվածքը` «Կոմիվոյաժորի մահը» (անգլ.՝ Death of a Traveling Salesman), որը գրավել է Քեթրին Էն Փորթերի ուշադրությունը։ Նա Յուդորայի համար դարձել է ուսուցիչ և նախաբան է գրել նրա «Կանաչ վարագույր» պատմվածքների առաջին ժողովածուի համար (անգլ.՝ A Curtain of Green, 1941), որը նրան մեծ հաջողություն է բերել, և նա կարողացել է ճանապարհորդել դեպի Ֆրանսիա, Անգլիա, Իռլանդիա և Գերմանիա[25]։ Արտերկրում գտնվելիս նա որոշ ժամանակ եղել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ռեզիդենտ դասախոս` դառնալով առաջին կանանցից մեկը, ում թույլատրվել է այցելել Պիտերհաուս քոլեջ[26]։ 1960 թվականին նա վերադարձել է տուն, որպեսզի հոգ տանի իր տարեց մորը և երկու եղբայրներին[27]։
«Լավատեսի դուստրը» վեպի համար (անգլ.՝ The Optimist's Daughter, 1972) Ուելտին արժանացել Է Պուլիցերյան մրցանակի[25][28]։ Ուելտիի այլ հայտնի վեպերից են «Նշանադրումը Դելտայում» (անգլ.՝ Delta Wedding, 1946) և «Պարտված մարտեր» (անգլ.՝ Losing Battles, 1971):
Նա դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում և, ի վերջո, իր ելույթները ադապտացրել է «Մի գրողի սկիզբը» խորագրով եռամաս հուշագրություններում[24][29]։ 1970-ականների ընթացքում Ուելտին երկար նամակագրություն է վարել գրող Ռոսս Մակդոնալդի հետ, որը հայտնի է մասնավոր դետեկտիվ Լյու Արչերի մասին վեպերի շարքերով, որոնք հեղինակին համաշխարհային ճանաչում են բերել[30]։
1986 թվականին արժանացել է ԱՄՆ-ի արվեստի ազգային մեդալի։
Յուդորա Ուելտին շարունակել է ապրել Ջեքսոնի իր ընտանեկան տանը մինչև իր բնական մահը` 2001 թվականի հուլիսի 23-ը[31]։ Նա թաղված է Ջեքսոնի Գրինվուդ գերեզմանատանը։
Ուելտիի ստեղծագործության մասին հիացական էսսեով է հանդես եկել գրող Գայ Դավենպորտը[32]։ Նա մեծ ազդեցություն է թողել Միսիսիպիի երիտասարդ այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Ռիչարդ Ֆորդը[33][34], Էլեն Գիլքրիստը[35] և Էլիզաբեթ Սփենսերը[36]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուդորա Ուելտիի անունով է կոչվում Eudora Mail-ի փոստային հաճախորդը, որի ստեղծողները եղել են գրողի «Ինչու՞ եմ ես ապրում փոստով» պատմվածքի տպավորության տակ (անգլ.՝ Why I Live at the P.O.):
- Ջեքսոն քաղաքի նրա տունը ճանաչվել է որպես ազգային պատմական հուշարձան և բաց է հանրության համար որպես տուն-թանգարան։
- Միսիսիպի նահանգում 1973 թվականին մայիսի 2-ը հայտարարվել է «Յուդորա Ուելտիի օր»[37]։
- Ամեն հոկտեմբերին Միսիսիպիի կանանց համալսարանում անցկացվում է «Յուդորա Ուելտիի գրողների սիմպոզիում»` նվիրված Հարավի ժամանակակից գրողների ստեղծագործությանը[38]։
- Յուդորա Ուելտիի դիմանկարը կախված է Սմիթսոնյան ինստիտուտի Ազգային դիմանկարային պատկերասրահում. այն նկարել է նրա ընկերուհին` Միլդրեդ Նունգեստեր Վուլֆը։
Ռուսերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уэлти, Юдора: Дочь оптимиста. Рассказы. М.: Прогресс, 1975
- Уэлти, Юдора: Золотой дождь. Рассказы./ пер. с англ. Предисл. Т.Венедиктовой. Сост. Л.Беспаловой.- М.: «Известия», 1989.- 192 с.
- Портер К. Э.: Повести. Рассказы. Уэлти Ю. Дочь оптимиста. Рассказы: Пер. с англ./Составил. И.Архангельской; Предисл. А.Зверева — М.: Радуга, 1991. — 911 с. (библиотека литературы США)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նախագահ Ջիմի Քարթերը Ազատության մեդալ է հանձնում է Յուդորա Ուելտին 1980 թվականին
-
Յուդորա Ուելտիի տունը
-
Յուդորա Ուելտիի տապանաքարը Միսիսիպի նահանգի Ջեքսոնի Գրինվուդ գերեզմանատանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eudora Welty — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1147.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1335148/Eudora-Welty.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.theguardian.com/news/2001/jul/24/guardianobituaries.books
- ↑ 7,0 7,1 7,2 https://muse.jhu.edu/journals/eudora_welty_review/v006/6.edwards.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.encyclopedia.com/article-1G2-2592600020/optimist-daughter.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.encyclopedia.com/article-1G2-3424000020/moon-lake.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ http://www.pulitzer.org/awards/1973
- ↑ http://web.archive.org/web/20200223101526/http://opac2.mdah.state.ms.us/phpmanuscripts/z0301series41.php
- ↑ https://www.nationalbook.org/people/eudora-welty/
- ↑ https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
- ↑ Eudora Welty Wins Award for Literature // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1984. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.arts.gov/honors/medals/eudora-welty
- ↑ http://www.reaaward.org/Welty/Welty_bio.html
- ↑ http://www.penfaulkner.org/pen-malamud-award/past-winners/
- ↑ https://web.archive.org/web/20200928012545/http://www.greeninteger.com/america.cfm
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/eudora-welty/
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Bertrand G. Trois siècles d'université en Bourgogne — Éditions universitaires de Dijon, 2022. — ISBN 978-2-36441-442-6
- ↑ "Eudora Welty Biography Արխիվացված 2016-09-21 Wayback Machine". PBS.org. Retrieved November 28, 2011.
- ↑ 24,0 24,1 Johnston, Carol Ann. "Mississippi Writer's Page: Eudora Welty Արխիվացված 2015-10-01 Wayback Machine". MWP: University of Mississippi. Retrieved November 28, 2011.
- ↑ 25,0 25,1 "House Արխիվացված Մարտ 15, 2011 Wayback Machine". Eudora Welty Foundation. Retrieved November 28, 2011.
- ↑ Messud, Claire (2001 թ․ հուլիսի 25). «Obituary: Eudora Welty». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Makowsky, p. 342
- ↑ "Fiction". Past winners & finalists by category. The Pulitzer Prizes. Retrieved 2013-11-19.
- ↑ "Three Writers Win Book Awards", The New York Times, November 16, 1984, page C32.
- ↑ Louis Bayard (2015) Review: Eudora Welty and Ross Macdonald, Conjoined by a Torrent of Words, The New York Times JULY 13, 2015, accessed 14 April 2016
- ↑ Makowsky, p. 341
- ↑ Eudora Welty: Guy Davenport Celebrates a Writer & Photographer. // «Aperture», issue 81 (1978), pp. 48-59.
- ↑ Waldron, Ann (1998). Eudora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջեր 2–5. ISBN 9780307773883.
- ↑ Adams, Tim. «Interview with Richard Ford». Granta. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Walrdon, Ann (1998). Eudrora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջ 277. ISBN 9780307773883.
- ↑ Waldron, Ann (1998). Eudora Welty: A Writer's Life. Knopf Doubleday Publishing. էջեր 134–145, 255, 216, 277. ISBN 9780307773883.
- ↑ "[1] Արխիվացված 2014-10-20 Wayback Machine". Mississippi Writers and Musicians, Retrieved March 17, 2012
- ↑ "Eudora Welty Writers' Symposium" Mississippi University for Women. Retrieved November 28, 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анастасьев Н. Рец. На кн. Loosing Battles. N.Y. 1970 // Совр. худ. лит. за рубежом. 1971, № 4, с. 44-46.
- Анастасьев Н. Прощание с иллюзией // Иностр. лит. 1973, № 4, с.268 — 270. Optimist’s Daughter.
- Волостникова В. В. Новые книги о Юдоре Уэлти: (Сводный реферат) // РЖ.- 1985.- № 5. — С.94-98.
- Тлостанова М. В. «Первая леди» американской литературы: Принципы организации повествования в романе Ю. Уэлти «Проигранные сражения». Нальчик. Изд. Центр «Эль-Фа», 1993.
- Тлостанова М. В. Художественный мир Юдоры Уэлти и специфика послевоенной прозы Юга США. Дис… канд. филол. наук. М., 1994.
- Федорович О. С. Лексико-стилистические особенности литературы «южной школы» и проблемы их передачи на русский язык на материале творчества Юдоры Уэлти. Диссертация… канд. филол. наук. М., 2006.
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gwin, Minrose. Mourning Medgar: Justice, Aesthetics, and the Local. March 11, 2008. Southern Spaces.
- Kuehl, Linda (Fall 1972). «Eudora Welty, The Art of Fiction No. 47». The Paris Review.
- Pollack, Harriet (2016). Eudora Welty's Fiction and Photography: The Body of the Other Woman. Athens: The University of Georgia Press. ISBN 978-0-8203-4870-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Eudora Welty Foundation (անգլ.)
- The Eudora Welty Society (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուդորա Ուելտի» հոդվածին։ |
|
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Welty, Eudora. One Writer’s Beginnings.Harvard University press. Cambrige, Massachusetts. London, England 1984.
- Welty, Eudora. One Time, One Place. Mississippi in the Depression. A Snapshot Album. University Press of Mississippi. Jackson, 1994.
- Welty, Eudora. Country Churchyards. University Press of Mississippi. Jackson, 2000.
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Հուլիսի 23 մահեր
- 2001 մահեր
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին լուսանկարիչներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի կին վիպասաններ