Յոնգին
Քաղաք | ||
---|---|---|
Յոնգին | ||
용인시 龍仁市 | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Գյոնգի | |
Ղեկավար | Սո Ջոնսոկ | |
Առաջին հիշատակում | 475 թվական | |
Մակերես | 591,36 կմ² | |
Բնակչություն | ▲1 084 817 մարդ (2024)[1] | |
Խտություն | 1380 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Հեռախոսային կոդ | +82 31 | |
Փոստային դասիչ | 446505-449935 | |
Պաշտոնական կայք | yongin.go.kr | |
| ||
Յոնգին (կոր.՝ 용인시, 龍仁市), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեա, մոտավորապես 40 կիլոմետր հարավ երկրի մայրաքաղաքից՝ Սեուլից։ Յոնգինը համարվում է պետության տուրիստական կենտրոններից մեկը, քանի որ այստեղ են գտնվում ամենախոշոր թանգարաննեից և խաղային զբոսայգիներից մի քանիսը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնգինը գրեթե այնքան մեծ քաղաք է, որքան Սեուլը, կազմված բարձր քաղաքակենտրոնացված Suji-gu և Giheung-gu մարզերից և կիսաքաղաքակենտրոնացված Cheoin-gu շրջանից։ Քաղաքակենտրոնացված մարզերը մոտ են գտնվում մայրաքաղաքից, և շատերը Սեուլի կենտրոնից այնտեղ են հասնում 30-40 րոպեում, օգտագործելով ավտոմայրուղիներ կամ էլ Bundang Line և Shinbundang Line մետրոները։ 2011 թվականի հունվարին The Shinbundang մայրուղին 110 կմ/ժ առավելագույն արագությամբ ընդարձակել են մինչև Suji-gu: The Bundang երկաթուղին ձգվում է մինչև հարավ ՝ Giheung կայարան, սկսած 2011 թվականի դեկտեմբերից, միանալով EverLine երկաթուղուն, որը տարածվում է մինչև Everland կայարան։ 2013 թվականին Bundang մայրուղին տարածվեց մինչև Սեուլի կայարան։
Կան վկայություններ, որ այստեղ բնակվել են դեռ հինգերորդ դարից։ Յոնգինը քաղաքի կարգավիճակ ստացավ միայն 1996 թվականի մարտին։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնգինը հայտնի է մի շարք համալսարաններով ինչպիսիք են ՝ Yong-In University, Hankuk University of Foreign Studies, Yongin Campus, the Police University, Kangnam University, Yong-in Songdam College, և Dankook University: Աչքի է ընկնում սպորտային դասընթացներով։ Gyeonggi Suwon International և IB World դպրոցները ունենալով հատուկ կրթական ծրագիր օտարերկրյա ուսանողների համար, գտնվում է Յոնգինի և Սուվոնի սահմանին։
Վարչական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանվում է երեք շրջանների՝
- Cheoin շրջան
- Giheung շրջան
- Suji շրջան
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնգինը իր գնացքներով սպասարկում է Seoul Metropolitan կայարանին։ Bundang Line երկաթգիծը ձգվում է մինչև Յոնգին անցնելով Jukjeon, Bojeong, Guseong, Singal, Giheung և Sanggal կայարաններով։ Սկսած 2013 թվականի մայիսից բացվեց մի նոր երկաթգիծ EverLine Rapid Transit System անունով, որը գործում է և կապված է Giheung կայարանում գտնվող Bundang երկաթգծին, որտեղ կարելի է անցնել երկաթգծերի միջև առանց դուրս գնալու։ 2016 թվականից վերադարձված Սուջի գոտին նույնպես կսպասարկվի Shinbundang Line-ի չորս նոր կայարաններով, որը թույլ կտա Սուջիի բնակիչներին հասնել Գանգնամի կայարան ոչ ավելի քան 30 րոպեում։
Քաղաքի կենտրոնում գտնվում է միջքաղաքային ավտոբուսային տերմինալ, չնայած հյուսիսային շրջանների խիտ բնակչությունը ավելի լավ սպասարկվում է Yatap-dong, Seongnam տերմինալներով։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք | Շրջան | Պետություն | Թվական |
---|---|---|---|
Ֆուլերտոն | |||
Յանչոնջու | Ցզյանսու | ||
Ֆերգանի շրջան | 2008 | ||
Կոտա-Կինաբալու | Սաբահ | 2000 | |
Կայսերի | Կայսերիի մարզ | ||
Redland քաղաք |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Everland զբոսայգի
- Կորեական ազգային գյուղ
- Munhwa Broadcasting Corporation (MBC) Dramia գտնվում է Cheoin-gu-ում, պատմական դրամաներ նկարահանման հիմնական հարթակն է, որտեղ նկարահանվել են մի շարք դրամաներ ինչպիսիք են Moon Embracing the Sun, Jumong, Queen Seondeok և Dong Yi: Հասանելի են նաև ընդհանրացնող խաղաշրջաններ, որոնց մեջ մտնում են ազգային ավանդական խաղեր, պատմական պալատական հագուստ և նետաձգություն[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Gugal-dong Yongin
-
Tancheon
-
Overall տեսարան Յոնգին քաղաքի դահիճից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
- ↑ Lee, Cin Woo (2012 թ․ մարտի 16). «Beyond Seoul: 19 reasons to explore Korea». CNN Go. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնգին» հոդվածին։ |
|