Յոհաննա Կինկել
Յոհաննա Կինկել | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Johanna Mockel |
Ծնվել է | հուլիսի 8, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1858[1][3][4][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գրական սալոնի տեր, ինքնակենսագիր, հեղափոխական, երաժշտության ուսուցիչ, գրող, դաշնակահարուհի և խմբագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Ամուսին | Gottfried Kinkel?[5] |
Զավակներ | Gottfried Kinkel? և Johanna Kinkel? |
Johanna Kinkel Վիքիպահեստում |
Յոհաննա Կինկել (գերմ.՝ Johanna Kinkel, հուլիսի 8, 1810[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[1] - նոյեմբերի 15, 1858[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանացի գրող, կոմպոզիտոր, երգչախմբային դիրիժոր և երաժշտության ուսուցիչ, հեղափոխական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհաննայի հայրը եղել է երաժշտության ուսուցիչ գիմնազիայում, աղջիկը նվագել սովորել է դեռ մանկության տարիներին։ 1836 թվականին Դորոտեա Շլեգելը նրան ծանոթացրել է Ֆելիքս Մենդելսոնի հետ, որը նրան խրախուսում էր շարունակել երաժշտական կարիերան։ Հետևելով նրա խորհրդին՝ Յոհաննան գնում է Բեռլին, շարունակում է երաժշտություն ուսումնասիրել և տալիս է մասնավոր դասեր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Նա հանդես է եկել սալոններում, և նրա ստեղծագործություններով հիանում էր Ռոբերտ Շումանը։ Նա ընկերացել է Ֆաննի Մենդելսոնի, Կլարա Շումանի, Ալդելբերտ Շամիսոյի, Հեգելի և նրա ընտանիքի հետ։
1839 թվականին Յոհաննան վերադառնում է Բոնն, շարունակում ստեղծագործել, համերգներ էր տալիս և ղեկավարում էր երգչախումբը։ Նրա Խմբերգչական միությունը դառնում է Գերմանիայի առաջին երգչախմբերից մեկը, որը կին է ղեկավարում։
Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո սկսում է բողոքականություն դավանել և 1842 թվականին ամուսնանում հեղափոխական գրող Գոդֆրիդ Կինկելի հետ։
1848 թվականին Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում հեղափոխական իրադարձությունների ժամանակ Յոհաննայի ամուսինը ձերբակալվել է հակակառավարական գործունեության համար և դատապարտվել մահվան։ Բետինան Ֆոն Արնիմի և Յոհաննայի այլ ծանոթների օգնությամբ հաջողվել է դատավճիռը փոխել ցմահ բանտարկությամբ։ Շպանդաուսկյան բերդից ամուսնու փախուստից և Լոնդոն տեղափոխվելուց հետո Յոհաննան՝ չորս երեխաների հետ միասին, 1851 թվականին հետևում է նրան։ Ամուսինը շարունակում է քաղաքական ակտիվությունը, նրանց տունը դառնում է գերմանական հեղափոխականների կենտրոնը, որոնք ստիպված փախչել էին Անգլիա։ Այստեղ է եղել Ալեքսանդր Գերցենը, որը Կինկելին անվանում էր «ամենանշանավոր գերմանացի գաղթականներից մեկը Լոնդոնում»։ Յոհաննան դաշնամուրային դասեր էր տալիս, երգչախումբ էր ղեկավարում, հրատարակել է երկու գիրք երաժշտական դաստիարակության մասին, գրել է երաժշտություն, պոեզիա և արձակ, ժամանակակից կոմպոզիտորների մասին հոդվածներ (Շոպեն, Մենդելսոն)։ Չափից դուրս ակտիվությունից, ամուսնու և ընտանիքի մասին մտահոգություններից Յոհաննայի մոտ հաճախակի էին դարձել դեպրեսիայի նոպաները։ Մի օր նրան մեռած են հայտնաբերում իր տան մոտ։ Արդյոք դա եղել է ինքնասպանություն, թե պատահական վայրէջք չորրորդ հարկի պատուհանից, մնացել է անհայտ (Գերցենը տեղի ունեցածը համարում էր ինքնասպանություն՝ խանդի հողի վրա, և զարգացող սրտային հիվանդության պատճառով, 1856 թվականին Յոհաննան սրտի կաթված էր ստացել)։ Նրա տապանաքարի վրա դրոշմված են «Ազատություն, սեր և պոեզիա» բառերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joh. Friedrich Schulte Johanna Kinkel, nach ihren Briefen und Erinnerungs-blättern. Zum 50. Todestage Johanna Kinkels. Münster: H. Schöningh, 1908.
- Paul Kaufmann Johanna Kinkel: neue Beiträge zu ihrem Lebensbild. Berlin: Stilke, 1931.
- Klaus Schmidt Gerechtigkeit — das Brot des Volkes: Johanna und Gottfried Kinkel. Eine Biographie. Stuttgart: Radius, 1996. ISBN 3-87173-096-3
- Irina Hundt (Hrsg.) Vom Salon zur Barrikade. Frauen der Heinezeit. Stuttgart: Metzler, 2002. ISBN 3-476-01842-3
- Blanche Kommerell «Und so flieh ich die Zeit.» Режиссёр: Fritz-Ernst Fechner. Документальная радиопередача. Rundfunk der DDR, 1990.[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Риман Г. Кинкель (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 626.
- ↑ 2,0 2,1 Kinkel, Gottfried (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1910. — Vol. 55. — S. 515–528.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.bonn.de/bonn-erleben/kunst-kultur/bonner-prominenz/kinkel.php
- ↑ Patrick Conley Features und Reportagen im Rundfunk der DDR. Tonträgerverzeichnis 1964-1991. — 2-е изд. — Berlin: Askylt, 1999. — С. 162. — ISBN 3-9807372-0-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Suzanne Summerville: Յոհաննա Կինկել Արխիվացված 2006-08-24 Wayback Machine
- Կինկելի վոկալ ստեղծագործություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Կինկել» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Բոնն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1858 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի ակտիվիստներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Գերմանացի դիրիժորներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի երաժշտական մանկավարժներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանացի կին կոմպոզիտորներ
- Գերմանացի հեղափոխականներ
- Գերմանացի ուսուցիչներ
- Գերմանացի ֆեմինիստներ
- Կին ինքնակենսագիրներ