Jump to content

Յոախիմ Պատինիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոախիմ Պատինիր
Ծնվել է1480[1][2][3][…] կամ 1475[4]
ԾննդավայրBouvignes-sur-Meuse, Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1524(1524-10-05)[5]
Մահվան վայրԱնտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape with Charon Crossing the Styx?, The Temptations of Saint Anthony the Abbot? և Rest on the Flight to Egypt?
Ներշնչվել էLieven van Lathem?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ստորագրություն
Изображение автографа
 Joachim Patinir Վիքիպահեստում

Յոախիմ Պատինիր (Joachim Patinir), նաև՝ Պատենիր (Patenier, 1480[1][2][3][…] կամ 1475[4], Bouvignes-sur-Meuse, Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 5, 1524(1524-10-05)[5], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]), Վերածննդի դարաշրջանի հոլանդացի և ֆլամանդացի նկարիչ, ով համբավվել է հատկապես պատմական թեմաներով արած նկարներով ու բնանկարներով։ Ծնունդով ֆլամանդացի էր, ժամանակակից Վալոնիայի տարածաշրջանից[6], բայց հիմնականում աշխատել է Անտվերպենում, որ այն ժամանակներում Նիդերլանդների առևրտրի ու արվեստների կենտրոնն էր։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատինիրը բնանկարի՝ որպես կերպարվեստի անկախ ժանրի նախակարապետն է և ֆլամանդացի առաջին նկարիչը, ով իրեն առաջին հերթին բնանկարիչ է համարել։ Նրան կարելի է բնորոշել իբրև այսպես ասած՝ աշխարհային բնանկարի (world landscape), այսինքն՝ բարձունքից դիտված ու արված համայնապատկերային բնանկարի հիմնադիրի։ Բնանկարի այդ տեսակի ստեղծումը, տեսակ, որ Հյուսիսային Վերածննդի վճռորոշ տարբերակիչ հատկանիշներից է, կարելի է համարել Պատինիրի կարևոր ներդրումը Արևմուտքի արվեստում։

Պատինիրի ստորագրությունը կրող ընդամենը հինգ նկար է մեզ հասել, սակայն այսօր կերպարվեստի շատ գործեր են վերագրվում նրան կամ հավանականության տարբեր աստիճաններով ենթադրվում են ստեղծված նրա արվեստանոցում։ 2007 թվականին Մադրիդի Պրադո թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են նրան ու իր արվեստանոցին վերագրվող 21 նկար, ևս յոթը հիշատակվել են կատալոգում՝ հետագայում ցուցադրելու նկատառումով[7]։

Պատինիրն ընկերական հարաբերություններ է պահպանել իր ժամանակի ճանաչված մի շարք նկարիչների, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Քվինտեն Մասեյսի հետ, վերջինիս հետ նաև համագործակցել է. օրինակ՝ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» նկարն ստեղծելիս ինքը բնանկարն է արել, Մասեյսը պատկերել է ֆիգուրները։ Արվեստի պատմաբաններից ոմանք ենթադրում են, որ Պատինիրը քեռին էր մեկ այլ նկարչի՝ Հերրի մետ դե Բլեսի, որը եղել է նրա հետևորդը և աշխարհային բնանկարի ժանրի զարգացնողը կերպարվեստի պատմության մեջ[8]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Grove": Hans Devisscher. "Patinir, Joachim." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 17 Feb. 2017. subscription required
  • Koch, Robert A. Joachim Patinir (Princeton: Princeton University Press, 1968).
  • Battistini, Matilde. Symbols & Allegories in Art: The Hereafter. Los Angeles: The J. Paul Getty Museum, 2005. 210, 212–13.
  • Falkenburg, Reindert. Joachim Patinir: Landscape as an Image of the Pilgrimage of Life. Amsterdam/Philadelphia: John Benjamins Publishing Company, 1988.
  • Ball-Krückmann, Babette, Landschaft zur Andacht: die Weltlandschaften Joachim Pateniers. Munich 1977 (microfiche)
  • Pioch, Nicolas. "The Northern Renaissance (1500–1615)." WebMuseum. 14 October 2002. 28 March 2006.
  • Smith Chipps, Jeffery. The Northern Renaissance. Phaidon. Arts & Ideas, 2004. 321.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 http://kmska.be/collection/work/data/rr37i5
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
  6. (Ֆրանսերեն) Les rochers par lesquels l'art gothique suggère conventionnellement un site sauvage et désertique, sont présents. Comme d'aucuns l'ont remarqué, ces pics rocheux qui vont devenir chez Patinier, indissociables de l'évocation d'un paysage ressemblent à ceux qu'il a pu voir dans la région dinantaise [...] Mais il va de soi que les paysages représentés ne sont jamais dans leur ensemble la transposition de sites existants. L'espace tel que le conçoit Patinier est d'un autre ordre que celui qui s'offre au spectateur dans la réalité.
    From "L'essor du paysage" in Jacques Stiennon, Jean-Patrick Duchesne, Yves Randaxhe, Cinq siècles de peinture en Wallonie, Les éditeurs d'art associés, Brussels, 1988, p. 67-72.
    The landscape of the Mosan valley was the inspiration for Patinir, but the result of this inspiration was not a painting of this landscape.
  7. Prado feature Արխիվացված 2014-07-16 Wayback Machine, exhibition "Patinir", 2007, Museo del Prado, Madrid, Spain.
  8. Though de Bles was only 14 when Patiner died

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Պատինիր» հոդվածին։