Մուտքի խոչընդոտներ
Տնտեսագիտություն |
---|
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Մուտքի խոչընդոտներ (անգլ.՝ Barriers to entry), տնտեսագիտության և մրցակցությանը նվիրված տեսությունների մեծ մասում մուտքի խոչընդոտները խոչընդոտներ են, որոնք ընկերությունը պետք է հաղթահարի որոշակի շուկա մուտք գործելու համար։ Մուտքի խոչընդոտները ընկերության գնագոյացման ուժի աղբյուրն են՝ ընկերության կարողությունը բարձրացնել գները՝ առանց հաճախորդների կորցնելու։
Մուտքի խոչընդոտներ տերմինը կիրառվում է նաև ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր մտադիր են սկսել որոշակի մասնագիտական կամ բիզնես գործունեություն։ Մուտքի խոչընդոտները խոչընդոտում են արդյունաբերության մրցակցությանը։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ստիգլերը մուտքի խոչընդոտը սահմանում է որպես «արտադրության արժեքը, որը պետք է վճարի շուկա մուտք գործելու ձգտող ընկերությունը, բայց արդեն իսկ այնտեղ գտնվող ընկերությունները չպետք է վճարեն»[1]։
Ֆրանկլին Ֆիշերը մուտքի խոչընդոտը սահմանում է որպես «մի բան, որը խոչընդոտում է մուտքը, երբ մուտքը սոցիալական շահավետ է»[2]։
Ջո Բեյնը սահմանում է որպես մուտքի խոչընդոտ այն ամենը, ինչը թույլ է տալիս գործող ընկերություններին միջինից բարձր շահույթ ստանալ առանց մուտքի վտանգի[3]։
Ընկերությունների մուտքի խոչընդոտները շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունների մուտքի խոչընդոտները շուկա ներառում են.
- Գովազդ՝ արդեն շուկայում գործող ընկերությունները կարող են դժվարացնել նոր մրցակիցների մուտքը շուկա՝ գովազդի բարձր ծախսերի պատճառով, որոնք նոր ընկերությունները դժվար թե կարողանան վճարել։ Այս տեսությունը հայտնի է որպես «շուկայական հզորության գովազդի տեսություն»[4]։ Արդեն կայացած ընկերությունները գովազդի միջոցով ստեղծում են սպառողների ընկալումներ, որ իրենց ապրանքանիշը տարբերվում է մյուսներից այն աստիճան, որ սպառողները այն տեսնում են որպես տարբերվող ապրանք[4]։ Այդ պատճառով գործող ընկերությունների արտադրանքը չի կարող հավասարապես փոխարինվել նոր ապրանքանիշով ընկերության արտադրանքով[4]։ Սա շատ դժվար է դարձնում նոր ընկերությունների համար գնորդներ ներգրավելը։
- Ռեսուրսների կառավարում՝ եթե ընկերությունը վերահսկում է որոշակի ոլորտի համար անհրաժեշտ ռեսուրսը, ապա այլ ընկերություններ չեն կարող մտնել այդ շուկա։
- Առավելությունները՝ անկախ ընկերության չափից՝ տեխնոլոգիաների տիրապետում, նոու-հաու, նյութերի արտոնյալ հասանելիություն, արտոնյալ աշխարհագրական դիրք, ուսուցման կոր։
- Հաճախորդների հավատարմություն՝ շուկայի խոշոր ընկերությունները կարող են ունենալ արտադրվող ապրանքի հավատարիմ գնորդներ։ Գոյություն ունեցող ուժեղ ապրանքանիշերի առկայությունը կարող է զգալի խոչընդոտ հանդիսանալ մուտքի համար։
- Պայմանագրեր գործընկերների հետ՝ բացառիկ պայմանավորվածությունները խոշոր մատակարարների կամ մանրածախ վաճառողների հետ կարող են խնդիրներ ստեղծել շուկայի մասնակիցների համար։
- Մասշտաբի էֆեկտ՝ ավելի մեծ ընկերությունները կարող են ապրանքներ արտադրել ավելի ցածր գնով, քան փոքր ընկերությունները։ Ծախսերի առավելությունները երբեմն կարող են արագ հաղթահարել տեխնոլոգիայի միջոցով։
- Տնտեսության պետական կարգավորումը՝ կարող է դժվարացնել շուկա մուտք գործելը կամ անհնարին դարձնել։ Ծայրահեղ դեպքում պետությունը կարող է անօրինական դարձնել մրցակցությունը և հաստատել պետական մենաշնորհ։ Լիցենզիայի և թույլտվության պահանջները կարող են նաև մեծացնել շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։
- Ոչ առաձգական պահանջարկ՝ շուկա մուտք գործելու ուղիներից մեկը ապրանքների ինքնարժեքը շուկայում առկա ապրանքների համեմատ իջեցումն է։ Այնուամենայնիվ, այս ռազմավարությունն անարդյունավետ է, եթե գնորդները զգայուն չեն գնի նկատմամբ։
- Մտավոր սեփականություն՝ շուկա մուտք գործելը պահանջում է նույն արտադրական տեխնոլոգիայի կամ նոու-հաուի հասանելիություն, ինչ մենաշնորհատերը։ Արտոնագրերը ընկերություններին օրինական իրավունք են տալիս արգելել այլ ընկերություններին որոշակի ժամկետով արտադրանք արտադրել և այդպիսով սահմանափակել մուտքը շուկա։ Արտոնագրերն ուղղված են գյուտերի զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին` խթանելով այդ գործունեության ֆինանսական շահութաբերությունը։ Նմանապես, ապրանքային նշանը կարող է խոչընդոտ դառնալ որոշակի ապրանքի մուտքի համար, երբ շուկայում գերիշխում են մեկ կամ մի քանի հայտնի անուններ։
- Ցանցային էֆեկտ՝ երբ ապրանքը կամ ծառայությունն ունի արժեք, որը կախված է հաճախորդների թվից, մրցակիցները խնդիրներ են ունենում, քանի որ արդեն գործող ընկերությունն ունի հաճախորդների մեծ բազա։
- Գիշատիչ գնագոյացում՝ գերիշխող ընկերությունը վաճառում է ապրանքները վնասով, որպեսզի դժվարացնի նոր ընկերությունների վիճակը, որոնք ի վիճակի չեն մրցակցել ավելի մեծ ընկերության հետ՝ սեփական կապիտալով և վարկ ստանալու ավելի հեշտ հասանելիությամբ։ Շատ երկրներում դա արգելված է օրենքով, սակայն այդ գործողությունները դժվար է ապացուցել։
- Սահմանափակող առևտրային պրակտիկա՝ ինչպիսիք են օդային տրանսպորտի պայմանավորվածությունները, որոնք թույլ չեն տալիս նոր ավիաընկերություններին տարածք ձեռք բերել որոշակի օդանավակայաններում վայրէջք կատարելու համար։
- Նախընտրելի մուտք դեպի հումք՝ թույլ է տալիս ավելի մեծ մարժա ստանալ, քան շուկայի նոր խաղացողները, ինչպես նաև դժվարություններ ստեղծել մրցակիցների համար՝ խաթարելով առաքման ժամանակացույցը։
- Նախընտրելի աշխարհագրական դիրքը՝ արտադրական օբյեկտների գտնվելու վայրը հումքի կամ իրացման շուկաներին ավելի մոտ է, կառավարության առավել բարենպաստ կարգավորումն ու հարկումը մրցակիցների նկատմամբ առավելություն են տալիս։
- Հետազոտական և մշակման աշխատանքներ՝ որոշ ապրանքներ, ինչպիսիք են միկրոպրոցեսորները, պահանջում են մեծ ներդրումներ տեխնոլոգիայի մեջ, որոնք զսպում են պոտենցիալ մրցակիցներին։
- Անվերադարձ ծախքեր՝ անվերադարձ ծախսերը չեն կարող վերադարձվել շուկայից դուրս գալու ժամանակ։ Դրա պատճառով նրանք մեծացնում են շուկա մուտք գործելու ռիսկը։
- Ուղղահայաց ինտեգրումը՝ ընկերության կողմից արտադրության մի քանի մակարդակների ծածկույթը հնարավորություն է տալիս արտադրանքը լիովին հասցնել յուրաքանչյուր մակարդակի պահանջվող պայմաններին, ինչը դժվարացնում է շուկայի նոր մասնակիցների համար նույն որակի ապրանքներ արտադրելը։
Ֆիզիկական անձանց համար աշխատաշուկա մուտքի խոչընդոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատաշուկայում ֆիզիկական անձանց մուտքի խոչընդոտների օրինակները ներառում են կրթությունը, լիցենզավորումը կամ որոշակի մասնագիտության աշխատողների թվաքանակի քվոտան։
Մի կողմից՝ այս խոչընդոտները պետք է ապահովեն, որ այս շուկա մուտք գործող մարդիկ ունենան անհրաժեշտ որակավորում, մյուս կողմից՝ դա նվազեցնում է շուկայում մրցակցությունը։ Նաև դրա պատճառով որոշ ոլորտներում մասնագետների համար լրացուցիչ ծախսերի էֆեկտ կա։
Մուտքի խոչընդոտները և արդյունաբերության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատարյալ մրցակցություն՝ մուտքի խոչընդոտներ չկան։
- Մենաշնորհային մրցակցություն՝ մուտքի ցածր խոչընդոտներ։
- Օլիգոպոլիա՝ մուտքի բարձր խոչընդոտներ։
- Մենաշնորհ՝ մուտքի խոչընդոտները տատանվում են շատ բարձրից մինչև բացարձակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.jstor.org/pss/3592928
- ↑ «Diagnosing Monopoly (1979)» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Tirole, Jean The Theory of Industrial Organization. — Cambridge, Massachusetts, London, England: The MIT Press, 1989. — С. 305. — ISBN 0-262-20071-6
- ↑ 4,0 4,1 4,2 Moffatt, Mike. (2008) About.com Теория Рекламы Рыночной Мощи Արխիվացված 2011-01-15 Wayback Machine Экономический словарь Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «about2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: