Jump to content

Մուհամադ Յունուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամադ Յունուս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1940(1940-06-28) (84 տարեկան)
ԾննդավայրBathua, Barishal District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բանգլադեշ
Մայրենի լեզուբենգալերեն
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան, Դաքքայի համալսարան, Կոլորադոյի համալսարան, Chittagong College? և Chattogram Collegiate School?
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և բանկիր
ԱշխատավայրԴաքքայի համալսարան, Middle Tennessee State University? և Լա Տրոբե համալսարան[1]
ԿուսակցությունNagorik Shakti?
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան[18] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[14] National Order of Benin Պերի արևի օդենի մեծ խաչ[10] Ազատագրողի շքանշան[12] Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան[11]
Խաղաղության Նոբելյան մրցանակ[2][3]

Independence Award in Rural Development?

[4][5]

Ռամոն Մագսայսայ պարգև

Empowering award?

Ինդիրա Գանդիի մրցանակ

Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ

Չորս Ազատությունների մրցանակ

World Food Prize?

Volvo Environment Prize?

[6]

Նիկոլսի անվան Վանդերբիլդի համալսարանի կանցլերի մեդալ

[7]

Ֆուլբրայթի ծրագիր

[8]

Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ

Ալիկանտե համալսարանի պատվավոր դոկտոր

Սան Մարկոսի համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Fukuoka Asian Culture Prize?

[13]

Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Սիդնեյի համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ

[17]

Honorary doctorate from university of Florence?

International Pfeffer Peace Award?

[19]

Սիդնեյի խաղաղության մրցանակ

[20]

honorary degree of HEC Paris?

և Աստուրիայի արքայազնի պարգև
ԵրեխաներMonica Yunus?
Կայքmuhammadyunus.org
Ստորագրություն
Изображение автографа
 Muhammad Yunus Վիքիպահեստում

Մուհամադ Յունուս (բենգալերեն՝ মুহাম্মদ ইউনুস, հունիսի 28, 1940(1940-06-28), Bathua, Barishal District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բանգլադեշցի բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[21]։ Միկրոֆինանսավորման և միկրովարկավորման առաջամարտիկ Grameen Bank-ի հիմնադիրն է և ղեկավարը։

2008 թվականին երկրորդ տեղն է գրավել Foreign Policy-ի կազմած «100 խոշորագույն մտածողների» ցանկում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամադ Յունուսը ծնվել է 1940 թվականի հունիսի 28-ին, Բատուա գյուղում, Բենգալիայում, մուսուլման ոսկերչի ընտանիքում։ Ընտանիքի ինը երեխաներից երրորդն էր[22][23]։ Յունուսի վաղ մանկությունն անցել է գյուղում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիթագոնգ, և Մուհամադն ընդունվել է տեղի դպրոցը[24]։ Այնուհետև նա հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել հայտնի Chittagong Collegiate School` Արևելյան Պակիստանի 39 հազար ուսանողների մեջ արդյունքներով գրավելով 16-րդ տեղը[24]։ Դպրոցական ուսումնառության ընթացքում Յունուսն ակտիվորեն մասնակցել է սկաուտական շարժումներին, ճանապարհորդել է Հնդկաստանում, Արևմտյան Պակիստանում, Կանադայում մասնակցել է Սկաուտների համաշխարհային հավաքին[24]։ Դպրոցից հետո Մուհամադը սովորել է Չիթագոնգի քոլեջում, իսկ 1957 թվականին ընդունվել է Դաքքիի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։

Ուսումն ավարտելուց հետո Յունուսը որպես օգնական աշխատել է հայտնի տնտեսագետներ Նուրուլ Իսլամի և Ռեհման Սոբխանի հետ։ 1961 թվականին սկսել է դասախոսություններ կարդալ Չիթագոնգի քոլեջում, բացել է փաթեթավորման շահութաբեր ընկերություն։ 1965 թվականին Յունուսն ստացել է Ֆուլբրայթի ծրագրի դրամաշնորհ` ԱՄՆ-ում ուսումը շարունակելու համար, որտեղ 1971 թվականին ավարտել է Վանդերբիլտի համալսարանը` տնտեսագիտության դոկտորի աստիճանով։ 1970-1972 թվականներին եղել է Թեննեսի նահանգի համալսարանի տնտեսագիտության դոկտոր։ Դրանից հետո տնտեսագիտություն է դասախոսել Չիթանգոնգի համալսարանում։ 1976 թվականից Յունուսը դարձել է համալսարանին կից նախագծերի զարգացման համակարգող։

2014 թվական

1976 թվականին Մուհամադ Յունուսը վերադարձել է հայրենիք` Բանգլադեշ։ Այցելելով դրա աղքատ գյուղերից մեկը` նա պարզել է, որ դրա բնակիչները չեն կարողանում հաղթահարել աղքատությունը տեղական վաշխառուների պատճառով, քանի որ վերջիններս վարկեր էին տրամադրում այնքան բարձր տոկոսադրույքով և այնքան կարճ ժամկետներով, որ գյուղացիները չէին հասցնում ապրանքն իրացնել շոուկայում։ Արդյունքում նրանց ստիպված էին իրենց արտադրանքը վաճառել չնչին գումարով հենց նույն վարկատուներին։ Յունուսը վճարել է աղքատ գյուղացիների պարտքերն ու սկսել է ինքը նրանց վարկեր տրամադրել` փոքր գումար` չնչին տոկոսներով և առանց որևէ գրավի, սակայն` բիզնեսի ընդլայնման կամ նոր, որպես կանոն` ընտանեկան, բիզնեսի սկսման պայմանով։ Շատերը դոկտոր Յունուսի քայլը հրաշագործություն էին համարում։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ նրա տված փոքր գումարներից չի վերադարձվել ընդամենը 3 տոկոսը[25]։ Այդպիսով Մուհամադ Յունուսը մշակել է միկրովարկավորման գաղափարը և ստեղծել է իր Grameen Bank-ը` 1983 թվականին դառնալով դրա գլխավոր տնօրենը։ 1996 թվականից դարձել է Բանգլադեշի կառավարության խորհրդականը։ 2006 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ` իր` սոցիալական և առևտրային տեսանկյունից հաջող նախագծի համար։

2017 թվական գիտնականը եղել է այն հայտնի մարդկանց մեջ, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդին ուղղված նամակը` Արանանեում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ քայլեր ձեռնակելու դիմումով[26]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունուսի գաղափարները բազմիցս քննադատությունների են ենթարկվել։ Այսպես, The Guardian հոդվածագիր Մադլեն Բանդինգն իր հոդվածում հարց է բարձրացրել, թե արդյո՞ք միկրոֆինանսավորումը «նեոլիբերալ հեքիաթ» չէ։ Նա պարզել է, որ դեպքերի մեծամասնությունում վարկառուների ստացած գումարը ծախսվում է ոչ թե բիզնես սկսելու, այլ հարսանիքների, թաղումների, կրթության կամ բուժման համար[27]։

AntiCSR-ը նշել է, որ որոշ ընկերություններ իրենց անվանը կցում են «սոցիալական» կոչումը, սակայն իրականում այդպիսին չեն[28]։ Շատերը փորձում են հասնել բարեգործական կազմակերպության կարգավիճակին։ Միևնույն ժամանակ, AntiCSR-ը եզրակացրել է, որ բիզնեսը սոցիալական ձեռնարկատիրության շարքում դասելու համար հստակ չափանիշներ չկան[28]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին, Վանդերբիլտի համալսարանում ուսանելիս Յունուսը ծանոթացել է Վերա Ֆորոստենկոյի հետ, որը Նյու Ջերսիի ռուս ներգաղթյալների դուստր էր և ինստիտուտում ռուս գրականություն էր ուսումնասիրում։ 1970 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք բաժանվել են 1979 թվականին իրենց դստեր` Մոնիկայի ծնվելուց հետո։ Վերան չի ցանկացել աղջկան մեծացնել Բանգլադեշում և նրա հետ տեղափոխվել է Նյու Ջերսի։ Մոնիկան դարձել է օպերային հայտնի երգչուհի։ Յունուսը հետագայում կրկին ամուսնացել է, այս անգամ Մանչեստրի համալսարանի ֆիզիկոս Աֆրոզա Յունուսի հետ։ 1986 թվականին ծնվել է նրանց դուստրը` Դինան[29]։

Յունուսի եղբայրները նույնպես զբաղված են հասարակական աշխատանքով։ Մուհամեդ Իբրահիմը Դաքքիի համալսարանի պրոֆեսոր է և գյուղական համայնքերում աղջիկների կրթությամբ զբաղվող «The Center for Mass Education in Science» ընկերության հիմնադիրը[30]։ Փոքր եղբայրը` Մուհամեդ Ջահանգիրը, Բանգլադեշում հայտնի հեռուստահաղորդավար է և հասարակական գործիչ[22]«The Center for Mass Education in Science»

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Three Farmers of Jobra; Department of Economics, Chittagong University; 1974
  • Planning in Bangladesh: Format, Technique, and Priority, and Other Essays; Rural Studies Project, Department of Economics, Chittagong University; 1976
  • Jorimon and Others: Faces of Poverty (co-authors: Saiyada Manajurula Isalama, Arifa Rahman); Grameen Bank; 1991
  • Grameen Bank, as I See it; Grameen Bank; 1994
  • Banker to the Poor: Micro-Lending and the Battle Against World Poverty; Public Affairs; 2003; ISBN 978-1-58648-198-8
  • Creating a World without Poverty: Social Business and the Future of Capitalism; Public Affairs; 2008; ISBN 978-1-58648-493-4
  • Building Social Business: The New Kind of Capitalism that Serves Humanity’s Most Pressing Needs[31] ; Public Affairs; 2010; ISBN 978-1-58648-824-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. La Trobe University user database
  2. The Nobel Peace Prize 2006Nobel Foundation.
  3. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  4. Profile: Dr. Muhammad Yunus — 2006.
  5. CV of Professor Muhammad YunusYunus Centre.
  6. Volvo environment prize 2003 recognices efforts to alleviate povertyAB Volvo, 2003.
  7. Muhammad Yunus to receive Vanderbilt’s Nichols-Chancellor’s Medal; 2006 Nobel Peace Prize winner will speak during Senior Class Day May 10Vanderbilt University, 2007.
  8. http://www.muhammadyunus.org/About-Professor-Yunus/cv-of-professor-muhammad-yunus/
  9. MUHAMMAD YUNUSY SU VISIÓN DE LA POBREZANational University of San Marcos, 2010.
  10. Presidente García: Muhammad Yunus es un ´peregrino de la humildad´Radio Programas del Perú, 2010.
  11. http://www.muhammadyunus.org/About-Professor-Yunus/cv-of-professor-muhammad-yunus
  12. Chávez condecoró a Muhammad Yunus con orden "Libertador" en primera clase (իսպ.) // Courrier international — 2007. — ISSN 1768-3076
  13. Muhammad YUNUS [ Grand Prize 2001 ]Fukuoka Asian Culture Prize.
  14. Yunus Prof. Muhammad
  15. https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-muhammad-yunus-1285924692509/Honoris.html?id=1285878813517
  16. Mr Muhammad YunusUniversity of Sydney.
  17. House & Senate Leaders Announce Gold Medal Ceremony for Professor Muhammad YunusSpeaker of the United States House of Representatives, 2013.
  18. President Obama Names Medal of Freedom RecipientsWhiteHouse.gov, 2009.
  19. https://web.archive.org/web/20150728101320/http://forusa.org/about/awards
  20. https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/page/2/
  21. Екатерина Кравченко, Михаил Оверченко (2012 թ․ սեպտեմբերի 25). «Интервью - Мухаммад Юнус, лауреат Нобелевской премии мира». Ведомости. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  22. 22,0 22,1 «ABOUT PROFESSOR YUNUS :: FAMILY» (անգլերեն). Yunus Centre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  23. «First loan he gave was $27 from own pocket» (անգլերեն). THe Daily Star. 2006 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  24. 24,0 24,1 24,2 «গিরেবর উপকাের লােগ োদেখ বਗ਼ োলাক অামােদর বઘাংেক টাকা জমা রাখেত এিগেয় এেসেছ ড় মઓহামઅদ ইউনકস» (Bengali). Prothom Alo. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  25. Григорий Коган (2014 թ․ մայիսի 29). «Формула бедности». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  26. «12 Nobel laureates urge UN to intervene Myanmar violence». Daily Sabah (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  27. Madeleine Bunting (2011 թ․ մարտի 9). «Is microfinance a neoliberal fairytale?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  28. 28,0 28,1 «SOCIAL BUSINESS» (անգլերեն). Anti CSR. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  29. Yunus, Muhammad; Jolis, Alan Banker to the Poor[en]: micro-lending and the battle against world poverty. — New York: PublicAffairs hc. — С. 20—29. — ISBN 978-1-58648-198-8
  30. «Snapshot: Centre for Mass Education in Science» (անգլերեն). VEGA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  31. «Book Name According To Person's Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամադ Յունուս» հոդվածին։