Մովաբ
Մովաբ, հնագույն թագավորություն Միջին Արևելքում։ Տարածվել է Մեռյալ ծովից արևելք ընկած տարածքում, որի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 900 մետր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Մովաբացիների նախահայրը եղել է Ղովտը, ում որդիներից մեկից սերվել են նրանք։
Ըստ ուսումնասիրողների, Մովաբ պետության մշակույթը թվագրվում է մ.թ.ա. 14-րդ դարից մինչև մ.թ.ա. 582թ.:
Ք. ա. 8-րդ դ. հարկատու է դարձել Ասորեստանին, իսկ Ք. ա. 582 թ. գրավվել բաբելոնացիների կողմից. այս ժամանակաշրջանից հետո մովաբացիների մասին այլևս տեղեկություն չի հաղորդվել։ Նրանց տարածքը Ք. ա. 4-3-րդ դդ. վերաբնակեցվել է նաբաթացիների (սեմական ցեղ) կողմից[2]։
Մովաբը Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովաբ պետության մասին առավել մանրամասն տեղեկանում ենք հենց Աստվածաշնչից։ Ծննդոց 19:37-ում կարդում ենք.[3]
Որոշ ժամանակ անց ավագը մի որդի ծնեց ու նրա անունը Մովաբ դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ |
Խոսքը Ղովտի և նրա աղջկա միջև եղած հարաբերության մասին է։
Աստվածաշնչում բազմաթիվ անգամներ հանդիպում ենք իսրայելացիների և մովաբացիների հակամարտություններին, որոնք մեծ մասամբ ավարտվում էին իսրայելացիների հաղթանակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ http://www.biblesociety.am/scripts/dictionary_detail.php?lang=e&dictionary-detail-id=1612&subpage-id=9(չաշխատող հղում)
- ↑ https://wol.jw.org/hy/wol/b/r44/lp-rea/bi12/REA/2010/1/19#study=discover&v=1:19:37
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մովաբ» հոդվածին։ |
|