Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ
Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ արաբ․՝ موزا بنت ناصر المسند | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Al Khor, Կատար |
Քաղաքացիություն | Կատար |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Քաթարի ազգային համալսարան և Hamad Bin Khalifa University? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Համադ բին Խալիֆա ալ Թանի |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Տամիմ Բին Համիդ Ալ-Տհանի, Ալ-Մայասա բինթ Համադ բին Խալիֆա Ալ-Թանի, Jasim bin Hamad bin Khalifa Al Thani?, Joaan bin Hamad bin Khalifa Al Thani?, Mohammed bin Hamad bin Khalifa Al Thani?, Khalifa bin Hamad bin Khalifa Al Thani? և Hind bint Hamad bin Khalifa Al-Thani? |
Mozah bint Nasser Al Missned Վիքիպահեստում |
Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ (արաբ․՝ الشيخة موزا بنت ناصر المسند, Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid, օգոստոսի 8, 1959, Al Khor, Կատար), քաղաքական և հասարակական գործիչ, Քաթարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինը։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է Քաթարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է։ Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում։
Մոզա ալ-Միսնեդը, որը իր օրինակով բացառիկ է Պարսից ծոցի մյուս երկրների կանանց համար, ունի պետական և միջազգային պարտականությունների մի ամբողջ շարք։ Այդ թվում են նաև նրա արարողակարգային պարտականությունները. Քաթարի կրթության, գիտության և հասարակական զարգացման ֆոնդի նախագահ, Ընտանեկան հարցերի գերագույն խորհրդի նախագահ, Կրթության Գերագույն խորհրդի փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպան։
Մոզա ալ-Միսնեդն իր գլխավոր նպատակն է համարում Քաթարը դարձնել ժամանակակից, առաջատար երկիր, դրա համար էլ ակտիվ մասնակցություն ունի իր երկրի ու տարածաշրջանի քաղաքական, հասարակական կյանքում, գործնական ու մշակութային հարցերում։ Նա հիմնել է Արաբական դեմոկրատական ֆոնդը, որտեղ նրա ամուսինը կատարել է առաջին լուրջ ներդրումը, որը կազմում է 10 միլիոն դոլար։ Այս ֆոնդի գլխավոր խնդիրը ԶԼՄ-ների ազատ զարգացումն է։ Շեյխա Մոզան նաև Քաթարը նոր «Սիլիկոնե հովիտ» դարձնելու գաղափարի հեղինակն է։ Այս նպատակով ստեղծվել է Քաթարի գիտության և տեխնոլոգիայի այգին, որի բացումը տեղի ունեցավ 2008 թվականի վերջերին։ Այգում կատարվեցին 225 միլիոն արժողությամբ ներդրումներ այդ թվում՝ այնպիսի միջազգային առաջատար ընկերություններ կողմից, ինչպիսիք են՝ «Microsoft-ը», «Shell-ը» և «General Electric-ը»։ Բացի այդ, նա համարվում է նաև Քաթարում «Կրթական քաղաքի» գաղափարի հեղինակն ու այն կյանքի կոչողը։ Այն իրենից ներկայացնում է մոտ 2500 հա տարածությամբ համալսարանական քաղաք՝ մայրաքաղաքի արվարձաններից մեկում, որտեղ դասախոսում են ամերիկյան համալսարանների առաջատար պրոֆեսորները։ Շեյխան ակտիվորեն խրախուսում է նաև արաբալեզու «Ալ-Ջազիրա» հեղինակավոր լրատվամիջոցի գործունեությունը։
Մոզա ալ-Միսնեդը Վիջինիայի (Virginia Commonwealth University), Թեքզասի՝ A & M (Texas A & M University), Քարնեգի Մելլոնի (Carnegie Mellon University), Ջորջթաունի (Georgetown University) համալսարանների և Լոնդոնի թագավորական քոլեջի (Imperial College London) պատվավոր դոկտոր է։ 2010 թվականից Բրիտանական կայսրության օրդենի[1] կին-կոմանդոր է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոզա ալ-Միսնեդն ունի յոթ զավակ (հինգ որդի և երկու դուստր).
- շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանի (2013 թվականի հունիսի 25-ից՝ Քաթարի 4-րդ էմիր)
- շեյխ Ջասիմ բին Համադ բին Խալիֆա Ալ-Թանի
- Ջոան Համադ-ալ-Թանի
- Խալիֆա Համադ-ալ-Թանի
- Մուհամեդ Համադ-ալ-Թանի
- Ալ-Մայասսա Համադ-ալ-Թանի
- Հինդ Համադ-ալ-Թանի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Noblesse et Royautés Արխիվացված 2013-06-12 Wayback Machine (French) : photos showing the decoration; see also : Medal of the World — Order of the British Empire
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ» հոդվածին։ |
|