Jump to content

Մոանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոանա
անգլ.՝ Moana[1]
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[2], երաժշտական ֆիլմ, արկածային ֆիլմ[2], հումորային դրամա և մարտաֆիլմ
Թեմաորոնում, առասպել, նույնականություն և power of creation?[3]
ԿերպարներMoana?, Maui?, Heihei?, Pua?, Chief Tui?, Sina?, Gramma Tala?, Tamatoa?, Kakamora?, Te Kā? և Te Fiti?
Գործողության վայրՕվկիանիա[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՌոն Քլեմենթս[1][4], Ջոն Մուսքեր[1][4], Քրիս Ուիլյամս[4] և Դոն Հոլ[4]
ՍցենարիստԹայքա Վայթիթի[5][4], Ջարեդ Բուշ[4], Ռոն Քլեմենթս[4], Ջոն Մուսքեր[4], Քրիս Ուիլյամս[4], Դոն Հոլ[4], Pamela Ribon?[4], Aaron Kandell?[4] և Jordan Kandell?[4]
ՀնչյունավորումԱուլիի Կրավալիո[6], Դուեյն Ջոնսոն[7][8], Phillipa Soo?[9][4], Ալան Թյուդիք[10][11][4], Տեմուերա Մորիսոն[11], Никол Шерзингер[11], Ռեյչել Հաուս[11], Ջենեյն Կլեմենտ[11], Oscar Kightley?[4], Troy Polamalu?[4], Puanani Cravalho?[4], Louise Bush?[4], Քրիստինա Անապաու[4], Kayla Blake?[4], Matt Corboy?[4], Hudson D'Andrea?[4], Sisa Grey?[4], Էմի Հիլլ[4], Karen Huie?[4], Daniel Kaz?[4], Michael Sun Lee?[4], Sundra Oakley?[4], Davis H. Pak?[4], Lucian Perez?[4], Բրենսքոմբ Ռիչմոնդ[4], Lynwood Robinson?[4], Maddix Robinson?[4], Violet Grace Schaffer?[4], Ken Takemoto?[4], Ֆրեդ Թաթասքիոր[4], Մեթյու Վուդ[4], ViviAnn Yee?[4], Cerise Calixte?, Jean-Luc Guizonne? և Ziad Charif?
ՊրոդյուսերՕսնատ Շուրեր[2]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր[4] և Դոն Դաքուոլ
Բեմադրող նկարիչՋարեդ Բուշ
Աարեն Կանդել
Ջորդան Կանդել
Պամելա Ռիբոն
Տաիկա Վաիտիտի
ԵրաժշտությունՄարկ Մանչինա[8][4], Լին Մանուել Միրանդա[8][4] և Opetaia Foaʻi?[8]
ՕպերատորRob Dressel?[4] և Adolph Lusinsky?[4]
ԽմբագիրՋեֆ Դրահեյմ[4]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios[1] և Walt Disney Pictures[4]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն107 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելՄոանա 2
Թվականնոյեմբերի 23, 2016[12], դեկտեմբերի 2, 2016, դեկտեմբերի 22, 2016[13], նոյեմբերի 30, 2016 և դեկտեմբերի 1, 2016[14]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշPG[4]
Բյուջե150 000 000 $
Շահույթ690 845 539 $[15] և 162 920 977 $[15]
disney.com/moana

Մոանա (անգլ.՝ Moana), Walt Disney Animation Studios-ի կողմից 2016 թվականին արտադրված 3D համակարգչային անիմացիոն ֆիլմ, այն Ուոլթ Դիսնեյի 56-րդ ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորներն են Ռոն Կլեմետսը և Ջոն Մասկերը[16], նրանց օգնել են նաև Դոն Հոլը և Քրիս Ուիլիամսը[17][18]։ Աուլի'ի Կրավալհոն հնչյունավորում է Մոանային, իսկ Դուեյն Ջոնսոնը՝ Մաուիին։ Ֆիլմի սունդթրեքրերի ստեղծմանը մասնակցել է նաև Լին Մաուել Միրանդան[19]։ Այն թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 23-ին, Walt Disney Pictures-ի կողմից[20]։

Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում։ Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղևորվում է Խաղաղ օվկինոսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ։

Հնչյունավորող կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աուլի'ի Կրավալհո՝ Մոանա, ցեղի առաջնորդի միակ դուստրը, ով ճանապարհորդում է օվկիանոսով՝ իր ընտանիքին գտնելու և օգնելու նպատակով[21]։
  • Դուեյն Ջոնսոն՝ Մաուի, հայտնի կիսաստված, ով օգնում է Մոանային իր ճանապարհորդությունում։
  • Տեմուերա Մորիսոն՝ առաջնորդ Տուի, Մոանայի հայրը և Մոտոնուի կղզու տիրակալը[22]։
  • Նիկոլ Շերզինգեր՝ Սինա, Մոանայի մայրը[22]։
  • Ռեյչել Հաուս՝ տատիկ Տալա, նա շատ մոտ է Մոանայի հետ և շատ է սիրում օվկիանոսը[22]։
  • Ջեմի Կլեմենտ՝ խեցգետին Տամատոա[22]։
  • Ալան Տուդիկ՝ աքաղաղ Հեյ Հեյ, Մաուիի և Մոանայի կենդանին[23]։
  • Ֆիլիպա Սու՝ Մոտոնուի գյուղի բնակիչ[24]։

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Walt Disney Animation Studios-ի արտադրության «Մոանա» մուլտֆիլմի հայկական հեռուստապրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Առաջին ալիքի եթերում[25]։ Կրկնօրինակումով զբաղվել է «Երևան Ստուդիան», երգերի մշակումով՝ Հայաստանի Հանրային Ռադիոն։

Կերպար Բնօրինակի հնչունավորող Կրկնօրինակում
Մոանա Աուլի'ի Կրավալհո Անուշիկ Տեր-Ղուկասյան (վոկալ)
Մաուի Դուեյն Ջոնսոն Խորեն Լևնոյան
առաջնորդ Տուի Տեմուերա Մորիսոն
Սինա Նիկոլ Շերզինգեր
տատիկ Տալա Ռեյչել Հաուս Կարինե Ջանջուղազյան
Տամատոա Ջեմի Կլեմենտ
աքաղաղ Հեյ Հեյ Ալան Տուդիկ
Մոտոնուի Ֆիլիպա Սու

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին նկարահանելով «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմը, Կլեմենտսը և Մասկերը սկսեցին աշխատել Թերրի Փրաթչեթի «Մոր, Մահվան աշակերտը» գրքի էկրանիզացման վրա[26], բայց առաջացան հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ, որոնք պատճառով գործընթացը դադարեցվեց, 2011 թվականին նրանք որոշեցին նկարահանել միայն իրենց սեփական գաղափարներով ֆիլմեր[27]։ 2012 թվականին Կլեմենտսը և Մասկերը ճանապարհորդեցին Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի, Սամոա և Տահիտի կղզիներով՝ այնտեղ ապրող մարդկանցից իրենց կյանքի և մշակույթի մասին տեղեկություններ հավաքելու համար[16]։

Մոանա ֆիլմը Կլեմենտսի և Մասկերի առաջին համակարգչային և անիմացիոն ֆիլմն է[16][28][29]։ Ըստ անիմատորների ֆլմը նկարահանվելու է CGI գրաֆիկայով[30]։ Մաուիի դաջվածները նկարվելու են ձեռքով[31]։

Տաիկա Վատիտին գրել է ֆիլմի նախնական սցենարը[32]։ Հետագայում ֆիլմի սցենարով զբաղվել են Պամելա Ռիբոնը[33], Աարոն Կանդելը և Ջարդեն Բուշը[34]։ Էրիկ Գոլդբերգը աշխատել է ֆիլմի անիմացիայի վրա[35][36]։ Ֆիլմի կոմպոզիտորներն են՝ Օպետաիա Ֆոա'ին, Մարկ Մանչինան և Լին Մանուել Միրանդան[37]։

Մոանայի հնչյունավորման համար անցկացվել են լսումներ[16] և 14-ամյա աշակերտ Աուլի'ի Կրավալհոն մասնակցելով հաղթել է[21][38]։

2014 թվականի հոկտեմբերի 20-ին Դիսնեյը հայտարարեց, որ 2016 թվականի վերջին կթողարկվի ֆիլմը[39], նաև ասվել էր որ այն հնարավոր է թողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին, երբ հայտարարվել էր այդ մասին, ֆիլմը դեռևս անուն չուներ[40]։ Նոյեմբերի 10-ին հաստատվեց, որ այն կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին[41]։

Շատ երկրներում հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, այն կանվանվի «Վայանա»[42]։ Իտալիայում այն կանվանվի «Օվկիանիա», իսկ հերոսուհին՝ Վայանա, որպեսզի անվանումը չասոցացվի պոռնոդերասանուհի Մոանա Պոցցիի հետ[43]։

2016 թվականի հունիսի 12-ին Դիսնեյը իր Յություբի պաշտոնական կայքում ցուցադրեց ֆիլմի թիզերային հոլովակը[44]։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատել են կիսաստված Մաուիին շատ գեր պատկերելու համար, այդ իսկ պատճառով փորձելով կոտրել պոլինեզիացիների կարծրատիպը նրա տեսքի վերաբերյալ[45]։

  • Թրեյլերում ցույց է տրվում, որ Մաուին վերածվում է բազեի, այդպիսի ընդունակություն նա ունի մաորիների լեգենդներում։
  • «Մոանա» անունը նշանակում է «օվկիանոս», իսկ «Պուա»-ն՝ «ծաղիկ»։
  • Աքաղաղ Հեյ Հեյը սկզբում շատ կռվարար էր, ապա նրա բնավորությունը փոխեցին և նա դարձավ ծիծաղելու չափ հիմար[46]։
  • Մոանան, ինչպես և մյուս դիսնեյյան արքայադուստր Մերիդան, ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չի ունենում ֆիլմում[47]։
  • Գլխավոր հերոսուհին ապրում է Մոտունուի կղզում, որը իրականում գոյություն չունի։ Ռեժիսորները որոշել են չկենտրոնանալ միայն մի կղզու մշակույթի վրա և որոշեցին ստեղծել գոյություն չունեցող վայր՝ մյուս կղզիների բնակիչներին հարգելու համար[48]։
  • Պուա անունը առաջացել է «պուակա» անունից; որոշ պոլիզենիական լեզուներում այն նշանակում է խոզ և խոզի միս[49]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WALT DISNEY ANIMATION STUDIOS SETS SAIL WITH “MOANA”Burbank: The Walt Disney Company, 2014.
  2. 2,0 2,1 2,2 Moana Project ProfileThe Walt Disney Company.
  3. Moana — 2016.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 The Walt Disney Company Moana Press Kit
  5. Taika Waititi behind Disney script 'Moana' // The New Zealand Herald — 2014. — ISSN 1170-0777
  6. Rice L. Meet the Next Disney Princess – and Get a First Look at Her Movie, Moana! // PeopleTime Inc., Dotdash Meredith, 2015. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  7. Ge L. Dwayne Johnson in Talks to Voice Key Role in Disney’s ‘Moana’ // TheWrap — 2014.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Breznican A., Smith C. M. Dwayne 'The Rock' Johnson makes surprise appearance for Disney's Moana: 'This is my heritage' // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2015. — ISSN 1049-0434; 2169-3188
  9. Snetiker M. Hamilton star Phillipa Soo joins Disney's Moana: Lin-Manuel Miranda penned new songs for the Disney animated feature. // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2016. — ISSN 1049-0434; 2169-3188
  10. Goldberg M. Alan Tudyk Confirms Voice Roles in ZOOTOPIA and MOANA // ColliderCanada: 2015.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Truitt B. 'Moana' is full of colorful South Pacific personalities // USA TodayMcLean: Gannett, 2016. — ISSN 2165-1779
  12. Lang B. Disney Animation’s ‘Zootopia,’ ‘Moana’ Hitting Theaters in 2016 // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2014. — ISSN 0042-2738
  13. Internet Movie Database — 1990.
  14. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  15. 15,0 15,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=disney1116.htm
  16. 16,0 16,1 16,2 16,3 Deitchman, Beth (Spring 2016). «Finding Her Way: Directors John Musker and Ron Clements Have Charted A Course For Their New Film, Moana, Which Sails Into Theatres In November 2016». Disney twenty-three. Burbank: Walt Disney Company. 8 (1): 32–33. ISSN 2162-5492. OCLC 698366817.
  17. Sciretta, Peter (2016 թ․ հունիսի 29). «Disney Animation's Big Announcement Coming Tomorrow, Here's What It Could Be». /Film. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  18. Bush, Jared (2016 թ․ հունիսի 13). «Ron & John are directors of #Moana, @JustChris & Don Hall are the co-directors - it's a BIG movie!». Twitter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  19. Epstein, Adam. «Disney's "Moana" could complete Lin-Manuel Miranda's conquest of all the major awards».
  20. «Walt Disney Animation Studios».
  21. 21,0 21,1 Rice, Lynette (2015 թ․ հոկտեմբերի 7). «Meet the Next Disney Princess – and Get a First Look at Her Movie, Moana!». People. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Truitt, Brian (2016 թ․ հուլիսի 25). «'Moana' is full of colorful South Pacific personalities». USA Today. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  23. Rome, Emily (2016 թ․ հուլիսի 22). «Alan Tudyk revealed his 'Moana' character and gave us a sample of his voice performance». HitFix. Արխիվացված է օրիգինալից 2016-10-29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  24. Snetiker, Mark (2016 թ․ հունիսի 6). «Hamilton star Phillipa Soo joins Disney's Moana». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  25. «Առաջին ալիք». www.facebook.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  26. Connelly, Brendon (2013 թ․ ապրիլի 6). «What Disney's Film Of Terry Pratchett's Mort Might Have Looked Like... And A Preview Of Things To Come». Bleeding Cool. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  27. Miller, Bruce (2013 թ․ օգոստոսի 24). «Sioux City native Ron Clements preps new film for Disney studio». Sioux City Journal. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. Desowitz, Bill (2013 թ․ սեպտեմբերի 30). «Immersed in Movies: John Musker Talks 'Little Mermaid' Going Blu and 'Moana'». Animation Scoop. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. Kanai, Maria (2015 թ․ հոկտեմբերի 13). «5 Things You Should Know About Disney's Moana Starring Auli'i Cravalho and Dwayne "The Rock" Johnson». Honolulu Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  30. Dell, Brad (2015 թ․ հոկտեմբերի 15). «'Moana': a look into Disney's upcoming Polynesian voyage». Ka Leo. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  31. Busch, Jenna. «D23: Interview with Moana's Dwayne Johnson and the Filmmakers». Welcome to the Legion!. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  32. «Taika Waititi behind Disney script 'Moana'». The New Zealand Herald. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  33. «About – Pamela Ribon». pamie.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  34. «Instagram video by @therock • Aug 2, 2016 at 5:46pm UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  35. Madison, Charles (2015 թ․ մարտի 1). «Concept art of Maui, Dwayne Johnson's character in Disney's Moana». filmdivider.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  36. Siegemund-Broka, Austin (2015 թ․ հունիսի 16). «Veteran Animator Eric Goldberg Joins USC Film School Faculty». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  37. Breznican, Anthony (2015 թ․ օգոստոսի 14). «Dwayne 'The Rock' Johnson makes surprise appearance for Disney's 'Moana': 'This is my heritage'». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  38. «Meet the Voice of Disney's New Princess, Moana». comingsoon.net. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  39. «Walt Disney Animation Studios Announces 2016 Release, Moana». comingsoon.net. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  40. «Disney Animation Unveils 'Moana' From 'Little Mermaid' Filmmakers For November 2016». deadline.com. 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  41. Yamato, Jen (2014 թ․ նոյեմբերի 10). «Disney Dates 2016 Animated Pics 'Zootopia' & 'Moana'». deadline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  42. Ediciones El País (2015 թ․ հոկտեմբերի 11). «La princesa Moana en España se llamará Vaiana (y otros problemas de branding)». Verne. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  43. «In Italia il nuovo film Disney si intitolerà "Oceania" e non "Moana"» (Italian). Il Post. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Walt Disney Animation Studios (2016 թ․ հունիսի 12). «Moana Official US Teaser Trailer». Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին – via YouTube.
  45. Bryce, Bindi (2016 թ․ հուլիսի 2). «Disney's Moana trailer upsets some Polynesians for portrayal of 'obese' demigod Maui». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  46. We’re Live Blogging the Moana Panel at San Diego Comic Con! | Insider, Movies, News
  47. With no romance for Disney's princess 'Moana,' Lin-Manuel Miranda will supply the passion — LA Times
  48. Motunui — Disney Wiki — Wikia
  49. Pua (Moana) — Disney Wiki — Wikia

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոանա» հոդվածին։