Jump to content

Մխիթար Գոշի մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Գոշի մեդալ
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակմեդալ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 26, 1993
Հերթականություն
Ավագ պարգևՄարտական ծառայության մեդալ
Կրտսեր պարգևՄխիթար Հերացու մեդալ
 Mkhitar Gosh Medal Վիքիպահեստում
Մխիթար Գոշի մեդալի վկայական

Մխիթար Գոշի մեդալ - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 27-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մխիթար Գոշի մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Անանիա Շիրակացու մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։

Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

2014 թ. ընդունված օրենքով մեդալի կարգավիճակը չի փոփոխվել[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքվ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվողների շրջանակ չի սահմանվել։

2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած օրենքով, այդ օրվանից սկսյալ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները[1]։

2015 թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել, ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել և մայիսի 7-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը[2]։ Ըստ այդմ, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են նաև այն անձինք, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում։

Պարգևատրման միջնորդությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[3]։

Կրելու կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. Մխիթար Գոշի մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո։

2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Գոշի մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։

Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ։

Մեդալի նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. հանձնվող Մխիթար Գոշի մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը՝ արդարության խորհրդանիշ հանդիսացող նժարի ֆոնի վրա։ Ձախ ձեռքում ունի Դատաստանագիրքը, աջ ձեռքը բարձրացված է երդման համար։

Մեդալն ունի ուռուցիկ եզրաշերտ։ Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։ Մեդալի ներքևի մասում կա 2 տողով մակագրություն՝ «Մխիթար Գոշ»։

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկներին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։

Ժապավենը հնգակող է, որի 2 կողերն ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է՝ կարմիր երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրված է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը՝ արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին։ Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար։

Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ։ Մեդալը պատրաստված է բրոնզապատ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»։

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը ծիրանագույն է՝ կարմիր երիզներով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[4]։

Պարգևատրման վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 156 անձ։

156 պարգևատրվածներից 92-ը ՀՀ, 64-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 64 օտարերկրյա քաղաքացիներից 18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 9-ը Ֆրանսիա Ֆրանսիայի, 6-ը՝ Արգենտինա Արգենտինայի, 5-ը՝ Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 2-ական՝ Գերմանիա Գերմանիայի, Լեհաստան Լեհաստանի, Լիբանան Լիբանանի, Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի, Սիրիա Սիրիայի և Ուրուգվայ Ուրուգվայի, 1-ական՝ Ավստրալիա Ավստրալիայի, Բրազիլիա Բրազիլիայի, Եգիպտոս Եգիպտոսի, Թուրքիա Թուրքիայի, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգի, Կանադա Կանադայի, Հունաստան Հունաստանի, Ճապոնիա Ճապոնիայի, Չեխիա Չեխիայի, Չիլի Չիլիի, Սլովակիա Սլովակիայի և Ֆինլանդիա Ֆինլանդիայի քաղաքացիներ են։ Պարգևատրվել են նաև Եվրամիություն Եվրոպական Միության և ԵԱՀԿ-ի 1-ական ներկայացուցիչ։

156 պարգևատրվածներից 138-ը տղամարդ են, 18-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • ՀՀ Դատախազության աշխատակիցներ - 20
  • ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ - 17
  • Դատավորներ - 12
  • Դիվանագետներ - 12
  • ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակիցներ - 7,
  • ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ - 7
  • ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցներ - 2
  • ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներ և աշխատակիցներ - 4
  • Ոստիկանության ծառայողներ - 2
  • ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ - 1
  • ՀՀ Արդարադատության նախարարություն - 3
  • ՀՀ Սփյուռքի նախարարություն - 2
  • Իրավաբան գիտնականներ - 3
  • Սփյուռքի գործիչներ - 31։

Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 4,
  • 2009 թ. - 5,
  • 2010 թ. - 4,
  • 2011 թ. - 54,
  • 2012 թ. - 13,
  • 2013 թ. - 21,
  • 2014 թ. - 25,
  • 2015 թ. - 19,
  • 2016 թ. մարտի 2-ի դրությամբ - 11 անձ։

Մեդալակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Մխիթար Գոշի մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]