Jump to content

Միսս Փիգգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միսս Փիգգի (անգլ.՝ Miss Piggy), Մափեթ շոուի հայտնի գործող անձանցից մեկը, անկանխատեսելի բնավորությամբ դյութիչ խոզուկ, որը հավակնում էր դառնալ Մափեթ թատրոնի գլխավոր դերասանուհին[1]։ 1996 թվականին TV Guide-ը Միսս Փիգգիին շնորհել է 23-րդ տեղը տեղը բոլոր ժամանակների 50 հեռուստաաստղերի շարքում[2]։

․․․Շիկահերի այս չափանիշը ոչ ոք կասկածի տակ չի դնում․․․ Ո՞վ չի պաշտում Միսս Փիգգիին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Միսս Փիգգին հեռուստաէկրաններին է հայտնվել 1974 թվականի հոկտեմբերի 13-ին, Հերբերտ Ալպերտի Herb Alpert and the TJB ծրագրում, ABC հեռուսաալիքով։ Փիգգիի ձայնը նուրբ էր և փափուկ, երբ նա դուետ էր երգում Հարբերտի հետ «I Can’t Give You Anything but Love» կոմպոզիցիան։

1976 թվականին Մափեթ շոուի մեկնարկով Միսս Փիգգին շարունակում է իր կարիերան հիմնական դերասանական կազմում և խաղում է կանացի գլխավոր դերում։ Խենթ, անզուգական «ճակատագրական կինը», որը փոփոխական հաջողությամբ պայքարում է թատրոնի պրիմադոննայի տիտղոսի համար, դուր է եկել հանդիսատեսին։ Մափեթ շոուի ողջ ընթացքում Փիգգին անհաջող կերպով փորձում էր փոխադարձության հասնել իր կյանքի գլխավոր սիրուց՝ թատրոնի մենեջեր Կերմիտ գորտից (հաճախ նրան ուղղակի անվանում են «Կերմի»)։

Միսս Փիգգին մասնակցել է Մափեթ շոուի երկու մշտական՝ «Անասնաբուժական հիվանդանոց» և «Խոզերը տիեզերքում» սկեթչերին։

Փիգգին պահում Ֆու-Ֆու անունով շնիկին։

Միսս Փիգգին խաղացել է գլխավոր դերը ըստ Մափեթ շոուի նկարահանված բոլոր վեց լիամետրաժ ֆիլմերում և երկու հեռուստաֆիլմերում։ Վարել է երկու հեռուստածրագրեր՝ The Fantastic Miss Piggy Show և Miss Piggy’s Hollywood։ Թողարկել է անձնական երաժշտա-սպորտային ալբոմը։

Աստիճանաբար Միսս Պիգգիի հայտնիությունը սկսել է աճել հեռուստածրագրերում, մանկական հաղորդումներում, գրքերում։ Նրա «how to»-ն ձեռք է բերել լայն հայտնիություն։ Miss Piggy’s Guide to Life գիրքը դարձել է ազգային բեսթսելլեր։ Միսս Փիգգիին հայտնվել է շատ ամսագրերի շապիկների վրա[1], այդ թվում` Cosmopolitan, Time, Bazaar, People, Life և այլն[3]։

Խորհրդային հեռուստադիտողները Միսս Փիգգիի հետ առաջին անգամ ծանոթացել են 1990 թվականին[4]։ 2011 թվականի դեկտեմբերի 25-ին նրա մասնակցությամբ տեղի է ունեցել համաշխարհային պրեմիերա[5]։

Մշակութային ասպեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միսս Փիգգիի պատվին անվանակոչվել է Lockheed WP-ի՝ փոթորիկների որսորդների 3D ինքնաթիռներից մեկը։

Գովազդային ակցիաներից հիշատակման է արժանի InStyle Magazine ամսագրի նոյեմբերյան թողարկումը[6] և աշխատանքը MAC դիմահարդարման միջոցների վերջին հավաքածուի դեմքի կարգավիճակում, որտեղ ... «խաղալիք խոզուկ դերասանուհին հայտնիությամբ առաջ է անցել ճանաչված մոդելներին, և կարծես թե նվաճել է նորաձության արտադրությունը...»[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Miss Piggy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  2. TV Guide Guide to TV. — Barnes and Noble, 2004. — С. 596. — ISBN 0-7607-5634-1
  3. 3,0 3,1 «Darling Delight: Breakfast in Bed a la Moi Cupcakes inspired by Miss Piggy!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  4. «Маппет-Шоу. Избранное». Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  5. «Маппеты (2011)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  6. «Мисс Пигги в InStyle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  7. «ELLE. Мисс Пигги - лицо косметики [[:en:Make-up Art Cosmetics|MAC]]». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Փիգգի» հոդվածին։