Միջքաղաքային գնացք
Միջքաղաքային գնացք (ՄՔ) (անգլերեն։ Intercity «IC») գնացքի տեսակ է, որն արագ կապ է ապահովում ավելի մեծ քաղաքների միջև և, սկզբունքորեն, կանգ է առնում միայն մեծ կամ կարևոր կայարաններում։ Հետևաբար, ՄՔ-ն հարմար է և հաճախ օգտագործվում է ավելի երկար հեռավորությունների վրա ճանապարհորդելու համար։ Երբեմն այս գնացքի տեսակը օգտագործվում է որպես՝ արագընթաց գնացք։ Դա նշանակում է որ այն բոլոր կայարաններում չի կանգնում՝ որպես հատուկ ծառայություն՝ շուտ տեղ հասնելու համար։
Նման գնացքի տեսակը հանդիպում է եվրոպական շատ երկրներում։ Որոշ երկրներում պահանջվում է հավելավճար կամ ամրագրում։ Միջքաղաքայինի հետ կապված միջազգային գնացքների կատեգորիան EuroCity- ն է ։
Օրինակի համար՝ հոլանդական և բելգիական ՄՔ-գնացքները համեմատաբար կարճ տարածություններ են անցնում այլ երկրների համեմատ։ Տեղական գնացքի և միջքաղաքայինի միջև հարմարավետության տարբերությունը նույնպես փոքր է, քան մյուս երկրներում, որտեղ հստակ տարբերակում կա մի կողմից տարածաշրջանային և քաղաքային գնացքների, մյուս կողմից ՝ միջքաղաքային գնացքների միջև։ Եվ սա բնական երևույթ է, քանի որ Նիդեռլանդները և Բելգիան մակերեսով հանդիսանում են փոքր պետություններ։
Շատ կարևոր է հավելել, որ այս գործառիթը չպետք է շփոթել «գծատեր» երևույթի հետ, քանի որ սա դրա հետ բացարձակապես կապ չունի, այլ սա նույնպես պետության տնորինության տակ է գտնվում, ինչպես որ հասարակաց տրանսպորտային ցանցը։
Բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄՔ-գնացքները լինում են մեկ կամ երկհարկանի՝ հավելելով որ դրանց վագոնները բավականին երկար են շատ մարդկանց տեղափոխելու համար, այդ իսկ պատճառով դրանք շատ ավելի մեծ և երկար են քան՝ կանգառ, քաղաքային և տարածաշրջանային գնացքները, քանի որ սրանք գրեթե երբեք չունեն երկար վագոններ և առավել ևս երկհարկանի չեն լինում։ Կան նաև ՄՔ-գնացքներ որոնք բաղկացած են զուտ մի շարք վագոններից, որոնք լոկոկոմոտիվի օգնությամբ տեղափոխվում են։
Հարմարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնացքները ապահովված են լռության խցիկներով, դրանք հատուկ խցիկներ են որտեղ մարդիկ հնարավորություն ունեն լռության մեջ՝ աշխատելու, իրենց դասերը անելու և հոգնածության դեպքում՝ հանգիստ առնելու։ Հետևաբար, արգելվում է խցիկներում հեռախոսով խոսելը և առ հասարակ աղմուկ հանելը։ Երկհարկանի գնացքների դեպքում, դրանք հիմնականում գտնվում են վերևի հարկում, իսկ մեկ հարկանոց գնացքներում դրանք ամբողջ գնացքով մեկ բաշխված են, վագոնը մեկ։ Լռության խցիկները գնացքներում, դուք կճանաչեք արտաքինից՝ լուսամուտների վրա նշված, իսկ ներսից՝ խցիկ մուտք գործերլուց առաջ անմիջապես դռան վերևի անկյունում նշված։
Գնացքներում գոյություն ունեն նաև դասարաններ՝ 1-ին դասարան և 2-րդ դասարան (երկուսում էլ առկա են լռության խցիկներ), և դրանք նույնպես բախշված են վագոններով, բայց ոչ լռության խցիկների պես վագոնը մեկ, այլ ամբողջ գնացքում իրենց համար նախատեսված առանձին տեղերում։ 1-ին դասարանը մատչելի է իր հարմարավետ, կարգավորելի նստարաններով և հոսանքային վարդակներով՝ հեռախոսը և համակարգիչը լիցքավորելու համար։ 2-րդ դասարաններում բացակայում են սրանք (չնայած որ վերջինիս արտադրության գնացքներում այդ հարմարությունները, ավտոմատաբար, ամբողջովին ներառվել են գնացքների մեջ), այստեղ վագոնները շատ հասարակ են։ Քանի որ 1-ին դասարանը համարվում է ամենաճոխ դասարանը, պարտադրվում է դրա համար առանձին տոմս գնել, որը քիչ ավելի թանկ է քան 2-րդ դասարանինը։ Սրանք նույնպես նշված են գանցքներում՝ «1» կամ «2» թվերով, թե՝ ներսից, թե՝ դրսից։
Այս ամենը առկա է նաև ոչ ՄՔ-գնացքներում։
ՄՔ-ները հիմնականում, գերազանցում են իրենց արագությունը 160 կմ ժ/ա-ից մինչև 320 կմ ժ/ա։ Այդ արագությունը կախված է պետության մեծությունից, երթուղու հեռավորությունից և երկաթուղային գծերի հարմարությունից։