Միջազգային իրավունքի աղբյուրներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջազգային իրավունքի աղբյուրների մեջ են մտնում պայմանագրերը, միջազգային սովորույթները, միջազգայնորեն ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները, ազգային և ստորին ատյանի որոշումները, ինչպես նաև գիտական աշխատությունները։ Միջազգային հանրությունը կանոնակարգող սկզբունքներից ձևավորվել է որոշակի հիմք և գործընթացներ։ Նրանք կրել են նոր քաղաքական և իրավական տեսությունների ազդեցությունը։
Պատմական նկատառումներ և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի իրավաբանական պոզիտիվիստների համոզմամբ՝ տիրակալը կարող է սահմանափակել գործելու իր իշխանությունը՝ պայմանագրին համաձայնելով pacta sunt servanda (պայմանագրերը պետք է պահպանվեն) սկզբունքի հիման վրա։ Միջազգային իրավունքի այս ընդհանուր կարծիքն արտահայտված է Միջազգային արդարադատության մշտական պալատի 1920 թ․ ստատուտով։ Այն սահմանված է նաև Արդարադատության միջազգային դատարանի 1946 թ․ Կանոնադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով։