Jump to content

Միյո ուղանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միյո ուղանցույց
ԱնունովՄիյո
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղանքՄիյո[1] և Կրեսել
Տեսակկայմապարաններային կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժան վայր
Նյութերկաթբետոն
Թռիչքների քանակ8
Հատում էԹարն և railroad line from Béziers to Neussargues?
ՃարտարապետFoster and Partners և Նորման Ֆոսթեր
Երկարություն2460 մետր
Լայնություն12 մետր
Բացման տարեթիվդեկտեմբերի 14, 2004[2]
Ժառանգության կարգավիճակPatrimoine du XXe siècle?
Քարտեզ
Քարտեզ

Միյո ուղանցույց (ֆր.՝ le Viaduc de Millau), ավտոճանապարհային կամուրջ՝ Ֆրանսիայի հարավում, ունի 7380 ոտնաչափ երկարություն (2460 մ) և 1029 ոտնաչափ բարձրություն (343 մ)։ Կամուրջը բացվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի նախագծի հեղինակներն էին բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը և ֆրանսիացի կամրջաշինարար Միշել Վիրլոժոն։ Այն նախագծված էր որպես վճարովի կամուրջ, որն անցնելու էր Թարն գետի հովտի վրայով և թեթևացնելու էր Լանգեդոկ շրջանով անցնող ճանապարհային երթևեկությունը Փարիզից Իսպանիա։

Հսկայական կամրջի շինարարության համար պահանջվեց երեք տարի։ Այն կազմված է ութ հատվածներից, որոնք հենվում են յոթ վեր խոյացող վիթխարի բետոնե սյուների վրա, որի արդյունքում կամուրջը սահմռկեցուցիչ տեսք է ստանում իր շրջապատի գեղեցիկ ֆոնի վրա։ Կամուրջը, որի արժեքը 394 մլն. եվրո էր, անհրաժեշտ էր կահավորել նաև երթևեկության վարձավճարների մուծման համար ծառայող հանգույցով, ինչի շինարարությունը կամրջի արժեքը ավելացրեց ևս 20 մլն եվրոյով։ Վարձավճարները այժմ հավաքում է կամրջի համար պատասխանատու շինարարական մասնավոր ընկերությունը, սակայն ֆրանսիական կառավարությունը մտադիր է ի վերջո ստանձնել դրա վերահսկողությունը։

Կառուցման ժամանակ Վիադուկը ամենաբարձր տրանսպորտային կամուրջն էր աշխարհում, նրա սյուներից մեկն ունի 343 մ բարձրություն, որը մի փոքր ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը և 40 մ ցածր՝ Նյու-Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյո ուղանցույց» հոդվածին։