Միասնական ազգային շարժում
Միացյալ ազգային շարժում վրաց.՝ ერთიანი ნაციონალური მოძრაობა | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Վրաստան |
Առաջնորդ | Դավիթ Բաքրաձե |
Հիմնադիր | Միխեիլ Սաակաշվիլի |
Հիմնադրված | 2001 թվական |
Գաղափարախոսություն | Ազատական պահպանողականություն Եվրոպամետություն Քաղաքացիական ազգայնականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Թբիլիսի, Վրաստան |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական ժողովրդական կուսակցություն և Միջազգային դեմոկրատական միություն |
Կայք | unm.ge |
United National Movement (Georgia) Վիքիպահեստում |
Միացյալ ազգային շարժում, (վրաց.՝ ერთიანი ნაციონალური მოძრაობა), վրացական խոշոր եվրոպամետ կուսակցություն, որի հիմնադիրն է Միխեիլ Սաակաշվիլին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2001 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Միխեիլ Սաակաշվիլիի և համախոհների կողմից։ Կուսակցության առաքելությունը համարվում է այն, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության անդամ։ Կուսակցությունը ստեղծվել է տնտեսական և քաղաքական բարենորոգումներ անցկացնելու համար։ Բացի այդ, կուսակցության մյուս նպատակը Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների լուծումն է։
2003 թվականին ստեղծվել է «Միացյալ ազգային դաշինքը»։ 2004 թվականի հունվարի 14-ին այս երկու միությունները հանդես են եկել որպես մի դաշինք՝ Միասնական ազգային շարժում անվան տակ։
Մինչ 2012 թվականը եղել է Խորհրդարանի կառավարող կուսակցությունը, իսկ 2012 թվականին կորցրել է իր դիրքերը, դառնալով ընդիմադիր դաշինք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ghia Nodia, Álvaro Pinto Scholtbach: The Political Landscape of Georgia: Political Parties: Achievements, Challenges and Prospects. Eburon, Delft 2006, ISBN 90-5972-113-6
- Lincoln A. Mitchell: Uncertain Democracy: U.S. Foreign Policy and Georgia's Rose Revolution. University of Pennsylvania Press 2008, ISBN 0-8122-4127-4