Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ
Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն, տվյալների շտեմարան և national mapping agency? |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հապավում | INEGI |
Հիմնադրված | 1983 |
Գլխադասային գրասենյակ | Ագվասկալենտես քաղաքում |
Կայք | inegi.org.mx |
Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Estadística y Geografía, INEGI) — Մեքսիկայի կառավարական կազմակերպություն, որը իրականացնում է երկրի վիճակագրական, ժողովրդագրական, աշխարհագրական և տնտեսագիտական տեղեկատվության հավաքագրում և համակարգում։ INEGI ստեղծվել է 25 հունվարի 1983 Վիճակագրության Բյուրոյի (իսպ.՝ Dirección General de Estadística կամ DGE, հիմնադրված 1882) և Աշխարհագրության Բյուրոյի (հիմնադրված 1968) միաձուլման արդյունքում։ INEGI-ի գլխամասը տեղակայված է Մեքսիկայի Ագվասկալենտես նահանգի Ագվասկալենտես քաղաքում (նախկինում տեղակայված էր Մեխիկոյում)։
Նախկինում INEGI պատասխանատվություն էր կրում Մեքսիկայի ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարած քաղաքականության համար (այստեղից է գալիս նախկին անվան մեջ «տեղեկատվություն» բառը՝ Instituto Nacional de Estadística, Geografía e Informática)։ Սակայն 2001 այդ գործառույթը փոխանցվել է Մեքսիկայի Քաղաքացիական Ծառայությունների Քարտուղարությանը (անգլ.՝ Secretary of the Mexican Civil Service — SMCS)։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրական տեղեկատվության համակարգում և հավաքագրում ազգային շահերի ապահովման նպատակով։ Վիճակագրական տեղեկատվության կանոնավորում, համաձայնեցում և զարգացման աջակցում հասարակության տարբեր շերտերին վիճակագրական տեղեկատվությամբ գոհացնելու նպատակով։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]INEGI կենտրոնական կառուցվածքը, ներկա պահին, ընդգրկում է յոթ բաժիններ.[1]
- Վիճակագրության կենտրոնական բաժին
- Ազգային հաշիվների կենտրոնական բաժին
- Աշխարհագրության կենտրոնական բաժին
- Կադաստրային քարտեզագրության կենտրոնական բաժին
- Տեղեկատվական քաղաքականության կենտրոնական բաժին
- Տվյալների տարածման ընդհանուր բաժին
- Վարչական ոլորտ
Բացի այս, INEGI ունի ծավալուն տարածաշրջանային կառուցվածք, երկրի տարբեր շրջաններում մոնիթորինգ իրականացնող և տեղեկատվություն տրամադրող։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրականացնում է բնակչության ցուցակագրում։
Մակրոէկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշվարկում և հրապարակում է երկրում հիմնական ինդիկատորների տվյալների մասին, ներառյալ մակրոէկոնոմիկական, հարկային, զբաղվածության և գործազրկության տվյալներ։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հվաքագրում և համակարգում է ձկնորսության ոլորտի, լեռնայի արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային ռեսուրսների, վերամշակող արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի տեղեկատվությունը։ Տարին հինգ անգամ հրապարակում է այս ոլորտների տեղեկատվության հաշվետվություն։
Քարտեզագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագծում է երկրում աշխարհագրական տեղեկատվության ստանդարտներ և մեթոդներ։
- Իրականացնում է աշխարհագրության և քարտեզագրության ոլորտի գիտական հետազոտություններ։
- Ստեղծում և գլխավորում է Ազգային տեղեկատվական գրանցամատյան։
- Իրականացնում է քարտեզագրման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համապատասխան միջազգային սահմանների նշանակման և սահմանազատման համար, այդ թվում բացառապես տնտեսական սահմանները։
- Նախագծում է ստանդարտներ, քաղաքականություն և մեթոդներ, որոնցով ենթադրվում է առաջնորդվել կադաստրային և քարտեզագրական տեղեկատվության մշակման համար։
- Կոորդինացնում է թվային քարտեզների համակարգի ստեղծման և ճշգրտման գործունեությունը։
- Պահպանում է բնակեցված տեղամասերի կոդավորման ամբողջականությունը (INEGI կոդ).
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Совершенствование статистических систем: Технические примечания и примеры — կցված է Համաշխարհային Բանկի հաշվետվությանը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (իսպ.)
- INEGI для детей Արխիվացված 2010-10-17 Wayback Machine (իսպ.)