Մերի Սոմերվիլ
Մերի Սոմերվիլ անգլ.՝ Mary Somerville | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1780[1][2] Jedburgh, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Մահացել է | նոյեմբերի 28, 1872[2] (91 տարեկան) Նեապոլ, Իտալիայի թագավորություն[4] |
Գերեզման | Անգլիական գերեզմանատուն, Նեապոլ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, գրող, գիտնական, ֆիզիկոս և երկրաբան |
Գործունեության ոլորտ | հանրամատչելի գիտություն և մաթեմատիկա |
Անդամակցություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն, Accademia Pontaniana?[5], Société de physique et d'histoire naturelle de Genève?[6] և Իռլանդիայի թագավորական ակադեմիա[7] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8][9] |
Հայտնի աշակերտներ | Ադա Լավլեյս |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Սոմերվիլ[11] և Սամուել Գրեյգ[12] |
Երեխա(ներ) | Գրեյգ Վորոնցով, Մարթա Սոմերվիլ և Mary Charlotte Somerville? |
Հայր | Ուիլյամ Ֆեյրֆաքս Գեորգի[13] |
Մայր | Մարգարետ Չարթերս[13] |
Mary Somerville Վիքիպահեստում |
Մերի Ֆերֆեքս Սոմերվիլ (անգլ.՝ Mary Somerville դեկտեմբերի 26, 1780[1][2], Jedburgh, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - նոյեմբերի 28, 1872[2], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[4]) շոտլանդացի, գիտությունը մասսայականացնող և բազմագիտակ անձ, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառի մասնագետ։ Նրա գործունեությունը վերաբերվում է այն ժամանակներին, երբ գիտական գործունեության մեջ կանանց մասնակցությունը խիստ սահմանափակ էր։ Նա Մեծ Բրիտանիայում ճանաչում ձեռք բերած երկրորդ կին գիտնականն է եղել՝ Կարոլինա Հերշելից հետո[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերին եղել է ծովակալ Ուիլյամ Ջորջ Ֆերֆակսի դուստրը։ Նա ծնվել է 1780 թվականի դեկտեմբերի 26-ին Ջեդբորո քաղաքում (Սկոտիշ Բորդերս (անգլ.՝ Scottish Borders) [Ն 1]), մորաքրոջ տանը, որի ամուսինն էր «Իմ կյանքը և ժամանակները» գրքի հեղինակ դոկտոր Թոմաս Սոմերվիլը (1741-1830)[14]։
1804 թվականին Մերին ամուսնացել է իր հեռավոր բարեկամի՝ ծովակալ Ս. Կ. Գրեյգի որդու՝ կապիտան Սեմյուել Գրեյգի հետ, ով Ռուսաստանի հյուպատոսն էր Լոնդոնում։ 1807 թվականին ամուսինը մահացել է։ Նրանք ունեցել են 2 որդի, որոնցից մեկը՝ Գրեյգ Վորոնցովը (անունը տրվել է ի պատիվ դիվանագետ Սեմյոն Ռ. Վորոնցովի), հետագայում դարձել է փաստաբան և գիտնական[15]։ Ամուսնու մահից հետո ամբողջ ժառանգությունն անցել է Մերիին, որն էլ հնարավորություն է տվել նրան իրականացնել իր գիտական երազանքները։
1812 թվականին Մերին երկրորդ անգամ է ամուսնացել իր հորեղբոր տղայի՝ դոկտոր Ուիլյամ Սոմերվիլի հետ (1771-1860), որը զբաղեցնում էր Ռազմա-բժշկական խորհրդի տեսուչի պաշտոնը։ Այս ամուսնությունից ծնվել են ևս չորս երեխաներ։ Ուիլյամ Սոմերվիլը կիսել է գիտության նկատմամբ կնոջ ունեցած հետաքրքրությունները և աջակցել նրան՝ նպաստելով նրա ծանոթությանը իր ժամանակի առաջատար գիտնականների հետ։
1938 թվականին Մերի Սոմերվիլն ամուսնու հետ մեկնել է Իտալիա, որտեղ և անցել է նրանց կյանքի մեծ մասը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Սոմերվիլը մահացել է 1872 թվականի նոյեմբերի 28-ին Նեապոլում և թաղվել է Նեապոլի Անգլիաական գերեզմանատանը[16]։
Նրա մահից մեկ տարի անց լույս է տեսել նրա ինքնակենսագրական գիրքը՝ «Անձնական հիշողություններ» վերնագրով։ Այդ գրառումները, որոնք արվել էին նրա կյանքի վերջին տարիներին՝ մեծ հետաքրքրություն են ներկայացրել։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրա կյանքի մանրամասները և անհատական առանձնահատկությունները, այլև՝ որպես ականատեսի վկայություն, պատմում են այդ ժամանակի գիտական համայնքի կյանքի մասին։ Այն ներառում է նաև Բայրոնի և Լավլեյսի ընտանիքների հետ ունեցած նամակագրությունը։
«scientist» տերմինը, որը նշանակում է գիտնական, առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Ուեվելը, 1834 թվականին, Սոմերվիլի «Ֆիզիկական գիտությունների փոխհարաբերությունը» գրքի վերլուծության մեջ։
Մերի Սոմերվիլը կին է, որի համար ստեղծվել է «գիտնական» բառը[17]:
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Սոմերվիլի տաղանդը գրավել էր գիտնական զրուցակիցների ուշադրությունը ավելի վաղ, նախքան նրա աշխատանքների լայն ճանաչում ստանալը։ Մասնավորապես, հայտնի է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասի՝ նրան ուղղված հայտարարությունը.
Ես գիտեմ միայն երեք կանանց, որոնք հասկանում են, թե ինչի մասին եմ ես խոսում, դա դուք եք, տիկին Սոմերվիլ, Կարոլինա Հերշելը և տիկին Գրեյգը, որի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ |
Ընդ ուրում, վերը նշած երեք կանանցից առաջինը և երրորդը Մերի Սոմերվիլն էր։
Լորդ Բրումի խնդրանքով, Մերին, « Օգտակար գիտելիքների տարածման միության» համար, լծվել է Պ. Ս. Լապլասի «Mécanique Céleste» աշխատության թարգմանության աշխատանքին։ Նրան հաջողվել է ընթերցողների լայն շրջանի համար մատչելի ձևով ներկայացնել այս աշխատության մեջ ներկայացված գաղափարները։ 1831 թվականին «Երկնային մեխանիկա» խորագրի ներքո հրատարակված այս գիրքը նրան անմիջապես մեծ հռչակ է բերել։ Մերի Սոմերվիլը գրքի ստեղծման գործընթացը մեկնաբանել է հետևյալ կերպ.
Լապլասի աշխատանքը հանրահաշվի լեզվից թարգմանել եմ սովորական լեզվի։ |
Նրա այլ աշխատանքներից են՝ «Ֆիզիկական գիտությունների փոխկապակցվածությունը» (1834), «Ֆիզիկական աշխարհագրություն» (1848), «Մոլեկուլային և մանրադիտակային գիտություն» (1869) աշխատությունները։ Մերի Սոմերվիլի գիտահանրամատչելի աշխատությունների լայն ժողովրդականությունը պայմանավորված է եղել շարադրանքի հստակ և ճշգրիտ ոճով և հզոր խանդավառւթյամն ներծծված տեքստերով։
Այլ մարդկանց գիտական գաղափարները հանրամատչելի դարձնելուն զուգընթաց, Մերի Սոմերվիլը կատարել է նաև որոշ գիտական մշակումներ (օրինակ՝ լայն կիրառություն գտած հանրահաշվական փոփոխականների գաղափարը)։
1835 թվականին Մերի Սոմերվիլը և Քերոլայն Հերշելը դարձել են Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության առաջին կին անդամները։ Նույն թվականին Մերի Սոմերվիլին շնորհվել է 300 ֆունտ ստերլինգ կառավարական կենսաթոշակ։
1869 թվականին Թագավորական աշխարհագրական միությունը Մերիին պարգևատրել է Վիկտորիա թագուհու մեդալով[18]։
Ճանաչում և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Մերի Սոմերվիլի, նրա անունով են կոչել Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլ քոլեջը, Բարնտիսլենդ քաղաքի (Շոտլանդիա) այն տունը, որտեղ նա որոշ ժամանակ ապրել է (Somerville House), Բրիսբեն քաղաքում (Ավստրալիա)՝ օրիորդաց դպրոցը (Somerville House)[19]:
- Էդինբերգում շոտլանդական խորհրդարանի հանձնաժողովներից մեկը նույնպես անվանվել է նրա պատվին[20]։
- Սոմերվիլի կղզին (74°44′ հս․ լ. 96°10′ ամ. ե.HGЯO), որը փոքր կղզի է Բարրոու նեղուցում, Նունավիտ մարզում (Կանադա), կոչել է Մերիի անունով պարոն Վիլյամ Էդվարդ Պարրի կողմից 1819 թվականին՝ իր չորս արկտիկական արշավախմբերից առաջինի ժամանակ[21]։
- 5771 Սոմերվիլ (1987 ST1) Աստերոիդների գոտու օբյեկտներից մեկը, որը հայտնաբերել և 1987 թվականի սեպտեմբերի 21-ին Մերիի անունով է կոչել Է. Բոուելը՝ Լոուելի աստղադիտարանից, (Արիզոնա)։
- Լուսնի արևելյան մասում գտնվող Սոմերվիլի խառնարանը , որը տեղակայված է Լանգրենի հայտնի խառնարանից արևելք, ստացել է Լանգրեն J անվանումը, նախքան Միջազգային աստղագիտական միությունը 1976 թվականին դրան Սոմերվիլի անունն է տվել։ Դա մի քանի լուսնային խառնարաններից մեկն է, որոնք անվանվել են կանանց պատվին[22]։
- 2016 թվականի փետրվարին Շոտլանդիայի Թագավորական բանկը հայտարարել է, որ Մերի Սոմերվիլի դիմանկարը կցուցադրվի նոր £ 10 պոլիմերային թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականի երկրորդ կեսին[23]։ Այսպիսով, Մերի Սոմերվիլը դարձել է առաջին կինը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի անդամ չէր և, որի դիմանկարը պատկերված է այս բանկի կողմից թողարկված թղթադրամների վրա։ Մերի Սոմերվիլի ընտրությունը իրականացել է Facebook սոցիալական ցանցում բանկի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքում[24]։ Մերի Սոմերվիլից բացի, եզրափակչի լավագույն եռյակում էին գիտնական Ջեյմս Մաքսվելը և ինժեներ Թոմաս Թելֆորդը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մերի Սոմերվիլի սենյակը Սոմերվիլի քոլեջում -
Սոմերվիլի քոլեջը Օքսֆորդում -
Սոմերվիլի քոլեջի գրադարանը -
Պարկի շենքը, Սոմերվիլի քոլեջ, Օքսֆորդի համալսարան -
Սոմերվիլի քոլեջի գրադարանը` հակինթներով -
Կլոր տունը (Սոմերվիլ, Մասաչուսեթս) -
Սոմերվիլի տունը
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սկոտիշ Բորդերս-Շոտլանդիայի 32 շրջաններից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 404. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1006.
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1007.
- ↑ Strickland E. The Ascent of MarySomerville in 19th Century Society — P. 67. — ISBN 978-3-319-49192-9
- ↑ Mister Mary Somerville: Husband and Secretary — 2020. — doi:10.1007/S00283-020-09998-6
- ↑ Mister Mary Somerville: Husband and Secretary (English) — 2020. — doi:10.1007/S00283-020-09998-6
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ https://womensbios.lib.virginia.edu/featured%3fid=MARY_SOMERVILLE.html
- ↑ http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Somerville.html
- ↑ 13,0 13,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 14,0 14,1 «Mary Somerville's Family». Burntisland Heritage Trust. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Appleby, J. H. Woronzow Greig (1805-1865), F.R.S., and his scientific interests(անգլ.) // Notes and Records of the Royal Society : journal. — 1999. — Т. 53. — № 1. — С. 95—106. — Архивировано из первоисточника 4 Սեպտեմբերի 2020.
- ↑ Giancarlo Alisio, Il Cimitero degli Inglesi, Naples, 1993, ISBN 88-435-4520-5
- ↑ Мэри Сомервилл: «женщина, для которой было создано слово «ученый»».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում)(ռուս.) - ↑ T. W. Freeman Baker, J.N.L. The history of geography. Blackwell, Oxford, and Barnes & Noble Inc., New York, 1963, xxvii plus 266 pp.(չաշխատող հղում) Cahiers de géographie du Québec, volume=10 No 20, page=352
- ↑ «Сомервилльский дом» (ռուսերեն).
- ↑ «Committee Rooms» (PDF). Scottish Parliament. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Patterson, Elizabeth Chambers (1983). Mary Somerville and the Cultivation of Science, 1815–1840. Springer. էջեր 57–58. doi:10.1007/978-94-009-6839-4. ISBN 978-94-009-6841-7.(subscription required)
- ↑ «Planetary Names: Crater, craters: Somerville on Moon». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Banknotes: 8 things you might not know». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Royal Bank of Scotland announces shortlist to appear on new £10 note». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Somerville, Mary, 1780-1872. ([1975]). Personal recollections, from early life to old age, of Mary Somerville : with selections from her correspondence by her daughter Martha Somerville. New York: AMS Press. ISBN 0-404-56837-8. OCLC 1451535.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Neeley, Kathryn A. Mary Somerville: Science, Illumination, and the Female Mind, Cambridge & New York: Cambridge University Press, 2001.
- Fara, Patricia Mary Somerville: a scientist and her ship // Endeavour. —Անգլիա, 2008. — Т. 32. — № 3. — С. 83—5. — — PMID 18597849.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mary Fairfax Somerville», Biographies of Women Mathematicians, Agnes Scott College
- Mary Somerville Արխիվացված 2015-03-23 Wayback Machine, an article by Maria Mitchell, Atlantic Monthly 5 (May 1860), 568—571.
- Mary Somerville’s Biography — by M.T. Bruck, Journal of the British Astronomical Association, vol.106, no.4, 201—206.
- Women in Science
- Bibliography от Тихоокеанского астрономического общества]]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Սոմերվիլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 1872 մահեր
- Նեապոլ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի գիտնականներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի մաթեմատիկոսներ
- Աստղագետներ
- Բրիտանացի կին մաթեմատիկոսներ
- Կին աստղագետներ
- Կին մաթեմատիկոսներ
- Շոտլանդացի գիտնականներ
- Շոտլանդացի գրողներ
- Շոտլանդացի մաթեմատիկոսներ