Մերի Մաքլեոդ Բեթյուն
Մերի Մաքլեոդ Բեթյուն անգլ.՝ Mary McLeod Bethune | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1875[1][2][3] |
Ծննդավայր | Mayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 18, 1955[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Barber–Scotia College?, Moody Bible Institute? և Johnson C. Smith University? |
Մասնագիտություն | ուսուցչուհի, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, իրավապաշտպան և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Association of Colored Women's Clubs?, National Council of Negro Women?[7], Black Cabinet?[5][8], Council on African Affairs?[9], Florida State Teachers Association? և National Association of Teachers in Colored Schools? |
Mary McLeod Bethune Վիքիպահեստում |
Մերի Ջեյն Մաքլեոդ Բեթյուն (անգլ.՝ Mary Jane McLeod Bethune; հուլիսի 10, 1875[1][2][3], Mayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 18, 1955[1][2][3], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ուսուցչուհի, հասարակական գործիչ, ԱՄՆ-ի աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման պայքարի ակտիվիստուհի, մարդասեր և բարեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Մաքլեոդը ծնվել է 1875 թվականին՝ Հարավային Կարոլինայում։ Նա նախկին ստրուկներ Սեմ և Պետս Մակլեոդների ընտանիքում 17 երեխաներից 15-րդն էր[10][11][12]։ Մանկուց Մերին օգնել է ծնողներին աշխատանքում[13]։ 1895 թվականին ավարտել է քոլեջը։ Հետագայում Մաքլեոդը երազում էր միսիոներ դառնալ, սակայն ոչ մի եկեղեցի չցանկացավ հովանավորել նրան[13]։ 1898 թվականին Մերին ամուսնացավ Ալբերտուս Լ. Բեթյունի հետ։ Նա աշխատել է հարավային փոքր դպրոցներում որպես ուսուցիչ[10]։
1904 թվականին Բեթյունի հետ ամուսնությունը լուծարվեց, և նա որդու հետ տեղափոխվեց Ֆլորիդա։ Նա Ֆլորիդա նահանգի Դեյթոնա-Բիչ քաղաքում բացել է իր սեփական դպրոցը և ինստիտուտը նեգրերի աղջիկների համար[10]։ 1929 թվականից դպրոցը միավորվել է տղամարդկանց քոլեջի հետ և դարձել սևամորթների համար համալսարան Բեթյուն-Քուքմենի համալսարան[en][10]: Բեթյունը համալսարանի տնօրենն էր մինչև 1942 թվականը, իսկ հետո կրկին տնօրեն է եղել 1946-1947 թվականներին։ Նրա ղեկավարությամբ հաստատությունը ստացել է լիակատար հավատարմագրում և մարդկանց թիվը հասել է մինչև 1000-ի[10]։
Բեթյունը աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման ակտիվիստ էր և սեռերի իրավահավասարության կողմնակից։ 1935 թվականին նա ընտրվել է Սևամորթ կանանց ազգային խորհրդի[en] նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1949 թվականը[13]։ Բեթյունի հասարակական աշխատանքը նկատելի է դարձել պետական մակարդակում։ 1936 թվականին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը նրան նեգրերի հարցերով խորհրդատու է ընտրել։ 1940 թվականից մինչ կյանքի վերջը նա «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա»-ի (NAACP) փոխնախագահն էր[10][13]։ Բեթյունը նաև հոդվածներ է գրել առաջատար «Չիկագո Դեֆենդեր» և «Փիթսբուրգ Քուրիեր» նեգրական թերթերի համար[13]։
Բեթյունը մահացել է 1955 թվականին սրտամկանի ինֆարկտից։ 1974 թվականին նրա պատվին հուշարձան է կանգնեցվել Վաշինգտոնում։ 1985 թվականին նրա հիշատակին ԱՄՆ-ում լույս է տեսել փոստային նամականիշ[13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթյունն իր գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝
- Պատվո ազգային շքանշան(1949)
- Ընդգրկումը Կանանց փառքի ազգային սրահում (1973)[14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
- ↑ 5,0 5,1 https://www.womenofthehall.org/inductee/mary-mcleod-bethune/
- ↑ http://flwomenshalloffame.org/bio/mary-mcleod-bethune/
- ↑ https://www.nps.gov/mamc/learn/historyculture/the-council-house.htm
- ↑ BlackPast.org — 2004.
- ↑ Pan-Africanism Data Project
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Մարի Մաքլեոդ Բեթյուն(անգլ.) // Բրիտանական Հանրագիտարան.
- ↑ «Bethune Cookman College Founder's Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Retrieved on January 11, 2008.
- ↑ Landfall, Dolores and Sims, J. (Summer, 1976). «Mary McLeod Bethune: The Educator; Also Including a Selected Annotated Bibliography», Journal of Negro Education. 45 (3) pp. 342—359.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Մերի Մաքլեոդ Բեթյուն». Կանանց պատմության ազգային թանգարաններ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Mary McLeod Bethune». Արխիվացված է օրիգինալից 2002-08-10-ին. Վերցված է 2020-09-22-ին. National Women's Hall of Fame. Retrieved on January 11, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մաքլեոդ Բեթյուն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 18 մահեր
- 1955 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի ուսուցչուհիներ
- Ամերիկացի լրագրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Կին ուսուցիչներ
- Կին ակտիվիստներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ