Մդինա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մդինա | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Western Region (Punent)?[1] | ||||
Մակերես | 0,9 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Բնակչություն | 292 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||||
Փոստային դասիչ | 1050[3] և MDN | ||||
| |||||
Մդինա (մալթ.՝ L-Imdina), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը[4]։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայի պատմական մայրաքաղաքը մոտավորապես 4,000 տարեկան է։ Այն տեղակայված է բլրի վրա և արդեն բրոնզի դարում եղել է ամրացված բնակավայր։ Մ․ թ․ ա․ 8-րդ դարում փյունիկացիներն այստեղ հիմնադրել են Մալետ քաղաքը։ Մ․ թ․ ա․ 218 թվականին այն գրավվել է Հռոմեական հանրապետության կողմից ու կոչվել Մելիտա։ Ցիցերոնն ու Տիտոս Լիվիոսը նկարագրել են քաղաքը՝ գեղեցիկ շինություններով, բնակիչների բարեկեցիկ կյանքով։ Կա տեսակետ, որ Մելիտեում է եղել Պողոս առաքյալը, որն իբր Մալթայում իջել է 60 թվականի նավաբեկությունից հետո։ Պողոս առաքյալը համարվում է Մալթայում քրիստոնության հիմնադիրը։
9-րդ դարի վերջին Մդինան գրավել են Աղլաբիների պետության զորքերը ու ավերել այն։ Հետագայում այն վերականգնվել է Մեդինա անունով։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Մդինայից առանձնացել է Ռաբաթ քաղաքը, որը սկսել է ծաղկում ապրել ու մեծ չափերի է հասել, մինչդեռ Մդինան աստիճանաբար անկում է ապրել։
Սկսած միջին դարերից՝ Մդինան ազնվականության քաղաք է եղել։ 15-րդ դարում քաղաքը ղեկավարել է ազնվականների «Ունիվերսիտա» հավաքը։ Երբ սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետները 1530 թվականին Մալթա են եկել, մալթական վերնախավը պատրաստ է եղել ճանաչել նոր իշխանությունը մեկ պայմանով․ ասպետները պետք է Մդինայի ինքնավարությունը անձեռնմխելի թողնեին։ Միայն այդ պաշտոնական խոստովանությունից հետո օրդենի մեծ մագիստրոսը ստացել է քաղաքի բանալիները։
Դարերի ընթացքում փոխվել են քաղաքի անուններն ու կարգավիճակը․ ամեն ինչ կախված է եղել այն բանից, թե ով է ղեկավարել քաղաքը։ Սբոլոր ժամանակներում Մդինան պահել է նույն կոչումը՝ «ազնվականների քաղաք» («Citta Notabile»)։
Ներկայումս քաղաքն ունի մոտ 300 բնակիչ, բայց այն միաձուլված է Ռաբաթ քաղաքին, որի բնակչությունը 11,000 է[6]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մդինայի տեսարժան վայրերից են քաղաքի գլխավոր դարպասները, հունական դարպասները, Սուրբ Պողոսի մայր տաճարը, Ինգուանեց պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Մդինայի զնդանը։
Քաղաքում են նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/western-region-punent/
- ↑ https://www.webcitation.org/6ZSEwl5UZ?url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810
- ↑ https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx
- ↑ Craven, John (2009 թ․ մարտի 2). «Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta». Daily Mail. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
- ↑ Blasi, Abigail (2014 թ․ սեպտեմբերի 29). «Top 10 day trips in Malta». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մդինա» հոդվածին։ |
|