Մարի Ալարդ
Մարի Ալարդ ֆր.՝ Marie Allard | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1742[1][2] |
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 14, 1802 (59 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և բալետի պարող |
Աշխատավայր | Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes? |
Marie Allard Վիքիպահեստում |
Մարի Ալարդ (ֆր.՝ Marie Allard, օգոստոսի 14, 1742[1][2], Մարսել, Ֆրանսիա - հունվարի 14, 1802, Փարիզ, Ֆրանսիա), բալետի ֆրանսիացի պարուհի։
Կյանքը և ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պար սովորել է նախ Մարսելում, ապա՝ Լիոնում, 1756 թվականից՝ Փարիզում՝ Կոմեդի ֆրանսեզ թատրոնում։ 1761 թվականին նա իր առաջնելույթն է ունեցել Երաժշտական թագավորական ակադեմիայում՝ հանդես գալով Պալե-Ռոյալի բեմում՝ Ժան Ֆիլիպ Ռամոյի «Զաիս» պաստորալում։
Երաժշտական թագավորական ակադեմիայում Ալարդի առավել հայտնի աշխատանքների շարքում են Մեդեայի դերը «Յասոն և Մեդեա» բալետում (Գաետանո Վեստրիսի բեմադրությունը, Ժան Ժորժ Նովերի բեմադրության վերականգնումը, 1770), Մոցարտի երաժշտությամբ «Կախազարդեր» (ժ. ժ. Նովերի բեմադրությունը, 1778 թվականի հունիսի 11), La Chercheuse d'esprit (Մ. Գարդելի բեմադրությունը, 1778): Հատկապես հռչակավոր է դարձել պար-դիվերտիսմենթներով. գավոտ, ռիգոդոն, տամբուրին։
Արտաքուստ նրբագեղ էր, բեմի վրա աչքի էր ընկնում հուզականությամբ։ Նովերն ընդգծում էր, որ նա «հրաշալի պարուհի է՝ մնջախաղում հրաշալի կերպով հանդես եկող, որը ստեղծել է սեփական անտրեն անթերի ճաշակով՝ առանց բալետմաստերի օգնության»։
Բեմում մշտական մրցակից է եղել Մարի Մադլեն Գիմարին և Ժան Դոբերվալի գործընկերը։
Մասնակցություն է ունեցել նաև Գաետանո Վեստրիսի աշխատանքներին, ում հետ նրան հատուկ հարաբերություններ էին կապում. 1760 թվականին, երբ 17 տարեկան էր, նա Վեստրիսից տղա է ունեցել՝ Օգյուստը, որը հետագայում դարձել է նշանավոր պարող։
Աստիճանաբար անցել է կատակերգական և կերպարային դերերի[3]։
Փարիզի օպերայի բեմը թողել է 1781 թվականին։
Մարի Ալարդը մահացավ ինսուլտից 1802 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Դ. Մ. Տրուսկինովսկայա. «Բալետի 100 մեծ վարպետներ», Հրատարակչություն. Վեչե, 2010 թ., ISBN 978-5-9533-4373-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ալարդ» հոդվածին։ |
|