Մարիա Պետրովա
Մարիա Պետրովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Мария Игоревна Петрова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 29, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 152 սանտիմետր |
Քաշ՝ | 45 կիլոգրամ[1] |
Մարիա Պետրովա (ռուս.՝ Мари́я И́горевна Петро́ва, նոյեմբերի 29, 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, ով զուգասահքում հանդես է եկել Ալեքսեյ Տիխոնովի հետ։ Նրանք աշխարհի չեմպիոն են (2000 թվական), Եվրոպայի կրկնակի չեմպիոններ (1999, 2000), Ռուսաստանի չեմպիոններ (2006 թվական)։ 2007 թվականին ավարտել է սիրողական սպորտային կարիերան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Բացի դրանից` Մարիան աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում զուգասահքում Անտոն Սիխառուլիձեի հետ երկու անգամ դարձել է հաղթող (1994 և 1995 թվականներ), իսկ Թեյմուրազ Պուլինի հետ` արծաթե մրցանակակիր 1997 թվականի աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում։ Հենց այդ նույն տարում էլ նրանք Հարավային Կորեայում կայացած ձմեռային ունիվերսիադայում դարձան արծաթե մրցանակակիրներ։
Սպորտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կազմակերպած «Աստղերը սառույցի վրա» (պարազույգը երաժիշտ Իգոր Բուտմանն էր), «Սառցե դարաշրջան» (պարազույգը շոումեն Միխայիլ Գալուստյանն էր), «Սառցե դարաշրջան-2» (բոքսյոր Կոստյա Ցզյուի հետ)։
« Морские дьяволы. Смерч-3.» սերիալում խաղացել է գեղասահորդուհու դեր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարի մեկին ծնվել է աղջիկը` Պոլինան։ Ամուսինն է պարազույգի ընկեր Ալեքսեյ Տիխոնովը[2]։
Սպորտային արդյունքներ
- Ս. Ա. Տիխոնովի հետ
Մրցումներ/Մրցաշրջան | 1998—99 | 1999—00 | 2000—01 | 2001—02 | 2002—03 | 2003—04 | 2004—05 | 2005—06 | 2006—07 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 6 | 5 | |||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 4 | 1 | 4 | 4 | 3 | 4 | 2 | 3 | WD |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 1 | 1 | 4 | 3 | 3 | 2 | 3 | 3 | 2 |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 2 | 2 | 2 | 3 | 2 | 2 | 2 | 1 | |
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ | 3 | 4 | 5 | 5 | 3 | 3 | 2 | 4 | 6 |
Skate America| Skate America | 2 | ||||||||
Skate Canada| Skate Canada Int. | 2 | 3 | 2 | ||||||
Bofrost Cup| Bofrost Cup on Ice | 1 | 1 | 2 | 3 | 4 | ||||
Cup of China| Cup of China | 3 | 1 | |||||||
Trophee Eric Bompard| Trophee Eric Bompard | 2 | 1 | |||||||
Cup of Russia| Cup of Russia | 1 | 2 | 2 | 2 | |||||
NHK Trophy| NHK Trophy | 5 | 1 | 3 | 4 | 1 | 1 |
- WD = դուրս է եկել մրցումներից
- Տ.Պուլինի հետ
Մրցումներ/Մրցաջրջան | 1996—97 | 1997—98 |
---|---|---|
Գեղասահքի պատանիների կարգի աշխարհի առաջնություն | 2 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 5 | 6 |
NHK Trophy | 5 | |
Nations Cup | 6 | |
Blue Swords | 1 | |
Ձմեռային ունիվերսիադա | 2 |
- Ա. Սիխառուլիձեի հետ
Մրցումներ/Մրցաջրջան | 1992—93 | 1993—94 | 1994—95 | 1995—96 |
---|---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 8 | 6 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 6 | 5 | ||
Գեղասահքի պատանիների կարգի աշխարհի առաջնություն | 2 | 1 | 1 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 6 | 2 | 4 | |
Trophée Lalique | 5 | |||
Skate Canada | 2 | |||
NHK Trophy | 7 | |||
Բարի կամքի խաղեր | 7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Сообщение о рождении дочери на официальном сайте пары». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Марии Петровой и Алексея Тихонова Արխիվացված 2021-01-24 Wayback Machine
- Официальная страница Марии Петровой и Алексея Тихонова на Facebook
- Официальный аккаунт Марии Петровой и Алексея Тихонова в Twitter
- М.Петрова и А.Тихонов(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- Профиль пары на портале FSNews Արխիվացված 2007-01-15 Wayback Machine